Սոնինկե
Սոնինկե, ժողովուրդ։ Բնակվում են հիմնականում Մալիի հոսքում, ինչպես նաև Վերին Վոլտայի, Սենեգալի, Մավրիտանիայի և Գամբիայի՝ Մալիին կից շրջաններում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 2,4 միլիոն։ Լեզուն սոնինկեն է, պատկանում է մանդե լեզվաընտանիքի հյուսիսային խմբին։ Կրոնով սուննի մուսուլմաններ են։
Սոնինկեները կազմել են միջնադարյան Գանա պետության էթնիկական հիմքը։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (վարսակ, եգիպտացորեն ), զարգացած է անասնապահությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 510)։ ![]() |
|