Jump to content

Մուշեղ Ա Բագրատունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մուշեղ Աից)
Մուշեղ Ա Բագրատունի
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝984[1]
Վախճանի վայրԿարս, Կարսի թագավորություն[1]
ԵրկիրԿարսի թագավորություն
ՏոհմԲագրատունիներ[1]
գերիշխան
ՀայրԱբաս Ա[1]
ՄայրԱնանուն Բագրատունի
ԵրեխաներԱբաս Բագրատունի

Մուշեղ Ա (անհայտ[1] - 984[1], Կարս, Կարսի թագավորություն[1]), Կարսի թագավորության հիմնադիրը 963 թվականից։

Աբասի (928-953) որդին և Աշոտ Գ Ողորմածի եղբայրը։ Իրեն թագավոր է հռչակել, երբ Աշոտ Գ Ողորմածը 961 թվականին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը տեղափոխել է Անի, իսկ Մուշեղ Ա-ին նշանակել Կարսի և նրա գավառի կառավարիչ։

Աշոտ Գ Ողորմածը Մուշեղ Ա-ի թագավորությունը ճանաչել է որպես իրեն ենթակա իշխանություն։ Աշոտ Գ Ողորմածի մահից (977) հետո Մուշեղ Ա-ն հավակնել է Բագրատունյաց շահնշահ (արքայից արքա) տիտղոսին, բայց Անիի ավագանին գահ է բարձրացրել մահացած թագավորի որդուն՝ Սմբատ Բ-ին։ Վերջինիս և Մուշեղ Ա-ի միջև վեճ է ծագել Աղտոձորի կարևոր լեռնանցքի և Շատիկ սահմանային ամրության համար, որը սակայն Դավիթ Կյուրոպաղատի միջնորդությամբ լուծվել է խաղաղ ճանապարհով։ Սմբատ Բ-ի դեմ Մուշեղ Ա-ն պատերազմի է հրահրել Դվինի ամիրա Սալարյան Աբուլ-Հայջային, սակայն վերջինս պարտություն է կրել Անիի մատույցներում։ Մուշեղ Ա-ն հավակնել է նաև Փառիսոսի թագավորության գահին, որի ապագա ժառանգն իր կինն էր՝ Սահակ Սևադայի դուստրը։

Մուշեղ Ա Բագրատունին ամուսնացել էր Գարդմանի իշխան Սահակ Սևադայի դստեր հետ։ Ունեցել են մեկ որդի՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 81.
  2. «Պատմագիտական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Հատոր Ա, Երևան, 2006, էջ 518
  • «Պատմագիտական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Հատոր Ա, Երևան, 2006, էջ 518
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 81