Աբաս Բագրատունի (Կարսի թագավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբաս Բագրատունի (այլ կիրառումներ)
Աբաս Բագրատունի
Կարսի թագավոր
Իշխանություն 9841029
Թագադրում 984
Մահացել է՝ 1029
Նախորդ Մուշեղ Կարսեցի
Հաջորդող Գագիկ Կարսեցի
Տոհմ Բագրատունիներ
զինվոր և գերիշխան
Հայր Մուշեղ Ա Բագրատունի
Մայր Անանուն Բագրատունի
Երեխաներ Գագիկ Կարսեցի[1]

Աբաս Բագրատունի (ծննդյան թվականն անհայտ - 1029), Կարսի (Վանանդի) թագավոր 984 - 1029 թվականներին, Հայոց թագավոր Աբաս Բագրատունու թոռը, Կարսի Մուշեղ Ա Բագրատունի թագավորի որդին, սերվում է Բագրատունիների թագավորական տնից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբասը հաջորդեց հորը՝ Մուշեղ Ա-ին՝ ժառանգելով Կարսի թագավորությունը։ Նրա մայրը՝ Գարդմանքի իշխան Սահակ Սևադայի դուստրն էր[2]։ Իր շուրջ կեսդարյա կառավարման ընթացքում Աբաս թագավորը, պատմիչների վկայությամբ, բարեկարգել է երկիրը, վերացրել «գողությունն ու ավազակությունը», ստեղծել մշտական բանակ, ռազմաքաղաքական սերտ հարաբերություններ հաստատել Շիրակի Բագրատունյաց գահակալող ճյուղերի հետ։

Ինչպես Կարսի Մուշեղ թագավորը, այնպես էլ Աբասը որոշ նկրտումներ ունեին Հայաստանի հյուսիսարևելյան մասերում գտնվող Փառիսոսի թագավորության նկատմամբ։ Այդ ժամանակ այնտեղ թագավորում էին եղբայրներ Սենեքերիմ և Գրիգոր «Փառավոր», «Բարեպաշտ» պատվանունները կրող թագավորները, իսկ սրանց քույրը Կարսի թագուհին էր՝ Մուշեղ թագավորի կինը և Աբասի մայրը։ Այդ թագավորների մահից հետո Կարսի թագուհին կարող էր ժառանգորդ համարվել Փառիսոսի ապագա թափուր գահի։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբաս Կարսեցին մասնակցել է Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ համատեղ պայքարին և 998 թվականի Ծումբի ճակատամարտին։ Ստեփանոս Տարոնեցիին Աբաս Բագրատունուն բնութագրել է իբրև «փառահեղ մարդ՝ լի հանճարով և իմաստությամբ»[3]։

Աբաս թագավորի օրոք քաղաքում ծաղկում են արհեստները, առևտուրը։ Կարսը առևտրային սերտ կապեր ուներ հեռավոր երկրների հետ անգամ։ Քաղաքը բարեկարգվում է, շենանում։ Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50 000-ից, որն այն ժամանակվա քաղաքային բնակչության համար մեծ թիվ էր։

Վանանդ գավառն իր բարձր լեռնային սարահարթով նպաստավոր պայմաններ ուներ երկրագործության և հացահատիկային բույսերի աճեցման համար։ Արաքսի հովիտը՝ Երասխաձորը իր մեղմ և տաք կլիմայով հնարավորություն էր տալիս ունենալու զարգացած այգեգործություն և նրա հետ կապված գինեգործություն ու պարտիզագործություն։ Մեծրաց լեռների անտառները շինանյութ էին մատակարարում։ Կարմիր փորակ ջրբաժան լեռնաշղթայի և Արջո-Առիճ հրաբխային զանգվածի ալպյան մարգագետինները նպաստավոր պայմաններ էին ընձեռում անասնապահության զարգացման համար։

Մեծ համբավ ուներ լեռնագործությունը։ Հայտնի էին պղնձի, արծաթի, արճճի և երկաթի հանքերը, հիմնականում Կեչուտն լեռներում, որոնց հիմքի վրա էլ քաղաքներում, հատկապես Կարսում, զարգանում էր արհեստագործությունը։ Զարգացող գյուղատնտեսության, լեռնագործության և արհեստագործության հիման վրա ընդլայնվում էր ապրանքափոխանակությունը, որը նպաստում էր քաղաքային կենտրոնների և առաջին հերթին մայրաքաղաք Կարսի վերելքին։

Ըստ պատմիչների՝ Աբասը իր երկրում վերացնում է ավազակությունը, որն այնպիսի չափերի էր հասել, որ մարդիկ իրենք իրենց ունեցվածքի տերը չէին։ Ամենայն խստությամբ պատժում, ոչնչացնում է հանցագործներին և ապահովում երկրի խաղաղ ու հանգիստ կյանքը։ Աբասը հատուկ ուշադրություն է նվիրում զինված ուժերին և կարմիր գույնի հատուկ զինվորական համազգեստ է մտցնում։ Իր աշխարհազորով Աբաս թագավորը մասնակցում է հայոց և վրաց համատեղ ռազմական արշավանքներին՝ ընդդեմ Հարավային Հայաստանի արաբ ամիրաների (994)։ Կարսի փոքրիկ թագավորության վիճակն անկայունացավ Բյուզանդիայի ու վրաց Բագրատունիների միջև տեղի ունեցող արյունահեղ պատերազմների ժամանակ, որոնց պատճառը մահացած Դավիթ Կյուրոպաղատի ժառանգության շուրջ ծագած վեճն էր։ Այդ ընթացքում Կարսի թագավորության տարածքը, որ կռվող կողմերի համար ռազմաբեմ էր դարձել, խիստ ավերածությունների ենթարկվեց։

Աբասին հաջորդել է որդին՝ Գագիկը (1029-1065)։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբաս Ա
Heraldic Royal Crown (Common).svg
(928-953)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրովանույշ
Królewska.jpg
 
Աշոտ Ողորմած
Heraldic Royal Crown (Common).svg
(953-977)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մուշեղ Ա Կարսեցի
Prince du Sang.svg
Կարսի թագավոր
(963-984)
 
Սևադա Բ-ի դուստր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Տիեզերակալ
Heraldic Royal Crown (Common).svg
(977-990)
 
Գագիկ Ա
Heraldic Royal Crown (Common).svg
(990-1020)
 
Կատրանիդե Բ
Królewska.jpg
 
 
 
 
 
 
 
 
 
Գուրգեն
Prince du Sang.svg
Լոռու թագավոր
(978-989)
 
Աբաս Ա Կարսեցի
Prince du Sang.svg
Կարսի թագավոր
(984-1029)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սենեքերիմ Արծրունի
Prince du Sang.svg
Վասպուրականի թագավոր
(1003-1021)
 
Խուշուշ Բագրատունի
 
Հովհաննես-Սմբատ
Heraldic Royal Crown (Common).svg
(1022-1041)
 
Աշոտ Քաջ
Heraldic Royal Crown (Common).svg
(1022-1040)
 
Աբաս Բագրատունի
 
Կյուրիկյաններ
 
Գագիկ Ա Կարսեցի
Prince du Sang.svg
Կարսի թագավոր
(1029-1065)
 
Գուրանդուխտ Ռուբինյան
 
 
 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գագիկ Կարսեցի
  2. «Պատմագիտական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Հատոր Ա, Երևան, 2006, էջ 518
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 9 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Պատմութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885
  • «Պատմագիտական ուսումնասիրություններ», Նիկողայոս Ադոնց, Հատոր Ա, Երևան, 2006, էջ 518
Նախորդող
Մուշեղ Ա 963-984
Կարսի արքա
Աբաս Ա

984 - 1029
Հաջորդող
Գագիկ Ա 1029 - 1065
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png