Գագիկ Կարսեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)
Գագիկ Կարսեցի
Կարսի թագավոր
կալանք
Գագիկ Կարսեցու քանդակը Կարսի առաքելոց եկեղեցում
Իշխանություն1029-1064
Թագադրում1029
Լրիվ անունԳագիկ Աբասյան
Մահացել է՝1080
ՀարստությունԲագրատունի
ՆախորդԱբաս Ա
Հաջորդողթագավորությունը կործանվել է
ՏոհմԲագրատունիներ
քաղաքական գործիչ և գերիշխան
ՀայրԱբաս Բագրատունի
Կրոնական հավատքներՀայ Առաքելական Եկեղեցի

Գագիկ Կարսեցի կամ Գագիկ Աբասյան, Կարսի թագավոր 1029-1064 թվականներին։ Եղել է Աբաս թագավորի որդին, արևմտյան գրականության մեջ հայտնի է որպես Գագիկ-Աբաս կամ Աբաս Բ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Կարսեցին Աբասի միակ որդին էր, Մուշեղ Բագրատունու թոռը։ Գահ է բարձրացել 1029 թվականին՝ Հովհաննես-Սմբատ արքայի օրոք։ 1065 թվականին տիրույթները հանձնել է Բյուզանդական կայսրությանը և հեռացել Փոքր Հայքի հայկական գավառներ։

Կարսում ամուսնացել է վրաց թագավոր Բագրատ Դ Բագրատիոնիի դստեր հետ, զավակների մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Փոքր Հայքում ամուսնացել է երկրորդ անգամ՝ Կիլիկյան իշխան Ռուբենի քրոջ՝ Գուրանդուխտ Ռուբինյանի հետ։ Ունեցել է մեկ դուստր՝ Մարիամ իշխանուհի։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Աբաս Ա
Heraldic Royal Crown (Common).svg
(928-953)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Խոսրովանույշ
Królewska.jpg
 
Աշոտ Ողորմած
Heraldic Royal Crown (Common).svg
(953-977)
 
 
 
 
 
 
Մուշեղ Ա Կարսեցի
Prince du Sang.svg
Կարսի թագավոր
(963-984)
 
Սևադա Բ-ի դուստր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սմբատ Տիեզերակալ
Heraldic Royal Crown (Common).svg
(977-990)
 
Գագիկ Ա
Heraldic Royal Crown (Common).svg
(990-1020)
 
Կատրանիդե Բ
Królewska.jpg
 
Գուրգեն
Prince du Sang.svg
Լոռու թագավոր
(978-989)
 
 
Աբաս Ա Կարսեցի
Prince du Sang.svg
Կարսի թագավոր
(984-1029)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սենեքերիմ Արծրունի
Prince du Sang.svg
Վասպուրականի թագավոր
(1003-1021)
 
Խուշուշ
 
Հովհաննես-Սմբատ
Heraldic Royal Crown (Common).svg
(1022-1041)
 
Աշոտ Քաջ
Heraldic Royal Crown (Common).svg
(1022-1040)
 
Աբաս
 
Կյուրիկյաններ
 
Գագիկ Ա Կարսեցի
Prince du Sang.svg
Կարսի թագավոր
(1029-1065)
 
Գուրանդուխտ Ռուբինյան
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գագիկ Բ
Heraldic Royal Crown (Common).svg
(1042-1045)
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մարիամ իշխանուհի

Կարսի թագավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ արքայի օրոք Կարսի թագավորությունը կարողացավ պահպանել խաղաղությունը։ Նա սերտ ազգակցական կապեր ուներ ոչ միայն Շիրակի Բագրատունիների, այլև Տաշիր-Ձորագետի Կյուրիկյանների և Վասպուրականի Արծրունիների հետ։

Գագիկը հոր և պապի նման ձգտում էր դառնալ հայոց «շահնշահ»: 1045 թվականին՝ Անիի ամկումից հետո, երբ Գագիկ Բ թագավորը (1042-1045) գտնվում էր Կոստանդնոպոլսում, հայ Բագրատունիների ավագ ներկայացուցիչը մնաց Գագիկ Կարսեցին, որը ձևականորեն կրում է «շահնշահ» տիտղոսը։ Սակայն նրա իշխանությունը երկար չտևեց։ Գրիգոր Մագիստրոսի վկայությամբ Գագիկ թագավորը եղել է իմաստասեր, հորինել է ոտանավորներ և հովանավորել գիտնականներին։ Նրա արքունիքում եղել է ճեմարան, որտեղ ուսուցանել են աստվածաբանություն և այլ գիտություններ։ Գագիկ Կարսեցին ազգակցական կապեր է ունեցել հայկական և վրացական թագավորող տոհմերի հետ (առաջին անգամ ամուսնացել էր վիրա-աբխազական թագավոր Բագրատ Դ-ի քրոջ հետ)։

1050-ականթվականներին, սելջուկյան հարձակումների հետևանքով, Կարսի թագավորությունում ստեղծվել էր ծանր իրավիճակ։ Անիի անկումից 9 տարի անց՝ 1054 թվականին, սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա։ Կարսում սելջուկները պարտություն են կրում։ Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ ջարդում է սելջուկյան զորքն ու փախուստի մատնում։

Ծամնդավի իշխան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից` Կարսի արքան 1064 թվականին իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենը Գամիրքում ստանում Ծամնդավի իշխանությունը` տեղափոխվում է Բյուզանդիա։

Ծամնդավում Գագիկ արքան իշխում է ավելի քան մեկուկես տասնամյակ՝ 1065-1081 թվականները: Նրա իշխանությունը տարածվում էր Ծամնդավ, Լարիսա, Ամասիա Կոմանա բերդաքաղաքների ու հարյուրավոր գյուղերի վրա: Նա ուներ սեփական զորքը և ինքնիշխան էր իր կալվածքում:

Նա զինակցել է ոչ միայն Կիլիկիայի հայ իշխանների, այլև Սեբաստիայում հաստատված Արծրունիների հետ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Աբաս Բագրատունի 984-1029
Կարսի արքա
Գագիկ-Աբաս

1029 - 1065
Հաջորդող
թագավորությունը կործանվել է
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png