Թաթուլ Վանանդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թաթուլ Վանանդեցի (ծն.թ. անհայտ – 1054), իշխան, զորավար։ Ենթադրվում է որ եղել է Կարսի թագավոր Գագիկ Աբասյանի (10291065) սպարապետը։ Նրա կյանքի և գործունեության մասին գրեթե ոչ մի տեղեկություն չի պահպանվել։

1054-ին Տուղրիլ սուլթանի գլխավորությամբ Հայաստանն ասպատակող սելջուկներին Վանանդում հերոսական դիմադրություն է ցույց է տրվել Գագիկի և Թաթուլի ղեկավարությամբ (ենթադրվում է, որ ճակատամարտն ավելի կոնկրետ տեղի է ունեցել Կարս քաղաքի մատույցներում)։ Կռվում աչքի ընկած Թաթուլը վիրավորել է Արսուբան ամիրայի որդուն և գերվել։ Տուղրիլը նրան ասել է՝ «․․․ եթե դա (Արսուբան ամիրայի որդին) ապրի, քեզ կազատեմ, բայց եթե մեռնի, կհրամայեմ, որ քեզ դրան մատաղ անեն»։ Թաթուլը պատասխանել է՝ «…եթե իմ զարկածն է, չի ապրի, իսկ թե ուրիշինն է, այդ չգիտեմ»։ Վիրավորի մահից հետո Սուլթանը հրամայեց սպանել Թաթուլին, իսկ նրա աջ բազուկը կտելով՝ ուղարկեց Արսուբանին, որպես մխիթարություն, թե քո որդին վատ բազկից չի մեռել։ Թաթուլի այս պատասխանը դարձել է սեփական ուժերի նկատմամբ ունեցած վստահությունն ընդգծող թևավոր արտահայտություն։

Սպարապետ Թաթուլի հերոսական սխրանքը Հայաստանի սելջուկյան արշավանքի ժամանակ (Julian Zasso (1833-1889))
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 120 CC-BY-SA-icon-80x15.png