Ֆեստուս Ռուփուս
Ֆեստուս Ռուփուս | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Ծննդավայր | Volsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա[1] |
Մահացել է | հունվար 380 |
Մահվան վայր | Եփեսոս, Ասիա, Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Երկեր | Բրեվարիում |
Մասնագիտություն | պատմաբան |
Ծնողներ | հայր՝ անհայտ[2] |
Ֆեստուս Ռուփուս (լատին․՝ Féstus Rufus, անհայտ, Volsinii, Բոլսենա, Վիտերբո, Լացիո, Իտալիա[1] - հունվար 380, Եփեսոս, Ասիա, Հռոմեական կայսրություն), հին հռոմեացի պատմիչ, մատենագիր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեստուսի կյանքի հստակ ժամանակը անհայտ է։ Նրա ժամանակակից պատմական աղբյուրներից պարզ է դառնում, որ նրա ծնվելու վայրը եղել է Հռոմեական Ռեցիա պրովինցիայի Տրիդենտ քաղաքը ու ապագա պատմիչը եղել է տեղի գավառական անհայտ շերտերից[4].
Հետագայում Ֆեստուսը հայտնվում է Մաքսիմինուսի անիջական շրջապատում, վերջինս, ապագայում՝ 371-376 թվականներին դառնում է Գալիայի պրետորիական պրեֆեկտուրայի պրեֆեկտ, որն էլ թույլ է տալիս Ֆեստուսին կատարել պետական պաշտոնյայի ծառայություն։
365 (կամ 368) թվականին Ֆեստուսը նշանակվում է Սիրիայի կոնսուլյար։ Շուտով՝ մոտ 369 թվականին նա Հռոմի կայսր Վաղեսի (364-378) օրոք ստանում է քարտուղարի պաշտոն (magister memoriae):
372 թվականին Ֆեստուսը նշանակվում է Ասիայի պրոկոնսուլ, որը ամենայն հավանականությամբ, զբաղեցնում է մինչև 378 թվականը։
378 թվականին, Ադրիանապոլսի ճակատամարտում Վաղեսի սպանվելուց հետո, Ֆեստուսը հեռացվում է իր պաշտոնից, ապա նրա դեմ մեղադրանք է առաջադրվում, բայց, ըստ երևույթին Ֆեստուսի և նոր կայսեր՝ Թեոդոսիոս Ա Մեծի (379-395) հանդիպման արդյունքում, նախկին պրոկոնսուլի դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները հանվում են։ Դրանից հետո նա վերադառնում է Ասիայի իր նստավայր Եփեսոս, որտեղ շուտով (հավանաբար՝ 380 թվականի հունվարին[5]) մահանում է Նեմեսիսի տաճարում աստիճաններից սայթաքելու և մարմնական վնասվածք ստանալու պատճառով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Seeck O. Festus 11 (գերմ.) // Kategorie:RE:Band VI,2 — 1909.
- ↑ 2,0 2,1 Festus // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ «Երկեր», Հակոբ Մանանդյան, հատոր Բ, էջ 37.
- ↑ Ամմիանուս Մարցելինուս, XXIX. 2. 22.
- ↑ Baldwin B. Festus // The Oxford Dictionary of Byzantium. Vol. 2. Oxford, 1991. P. 783.
- ↑ Եվնափիուս. Жизни философов и софистов // Римские историки IV века. М., 1997. С. 262.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երկեր», Հակոբ Մանանդյան, հատոր Բ, էջ 37.
|