Տիգրան Ե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տե՛ս նաև Տիգրան արքա (այլ կիրառումներ) 
Picto infobox prétendant à un trône.png
Տիգրան Ե
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Տոհմ Արտաշեսյաններ
գերիշխան

Տիգրան Ե (ծննդյան թվականը անհայտ - 36), Հայոց թագավոր 6 թվականին։ Հրեաստանի թագավոր Հերովդես I-ի որդի Ալեքսանդրի և Կապադովկիայի Արքելառոս թագավորի դուստր Գլափյուրայի զավակը։ Տիգրան Ե-ին Հայոց արքա է հռչակել Օգոստոս Օկտավիանոս կայսրը՝ ապստամբության ժամանակ սպանված հռոմեական դրածո Արտավազդ Դ-ի փոխարեն։ Սակայն հայ ժողովուրդն ապստասմբել է և կրկին գահ է բարձրացրել Էրատոյին։ Գահազրկված Տիգրան Ե-ն փախել է Հռոմ, որտեղ 36-ին գլխատվել է Տիբերիոս կայսեր հրամանով։ Տիգրան Ե-ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին նա պատկերված է հայկական ավանդական թագով, իսկ հակառակ երեսին՝ մարտակառքով, ձեռքին դափնեճյուղ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png