Հրանտ Արմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրանտ Արմեն
Ծնվել էհունվարի 1, 1895(1895-01-01)
ԾննդավայրԿեսարիա, Թուրքիա
Մահացել է1973
Մահվան վայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, իրավաբան և հայագետ

Հրանտ Արմեն (Հրանդ Գրիգորի Քյություկյան) (հունվարի 1, 1895, Թալաս, Օսմանյան կայսրություն - 1973, Դետրոյտ, ԱՄՆ), հայ պատմաբան, իրավաբան, մշակութային գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է Այնթապի նախակրթարանում։ 1911 թվականին տեղափոխվել է Դետրոյտ։ 1931 թվականին ավարտել է Դետրոյտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան։ Հայագիտության համար հատկապես արժեքավոր են նրա «Մեծն Տիգրան» (1940, անգլերեն, հայերեն հրատարակչություն՝ 1947) և «Մարզպանը և սպարապետը» (1952) ստվարածավալ աշխատությունները։ 1947 թվականին «Մեծն Տիգրան» աշխատությունը լույս է տեսել նաև հայերեն։ Իսկ «Մարզպանը և սպարապետը» առիթ է տվել բանավեճերի, որի առթիվ Հրանտ Արմենը գրել է «Քննադատները ջղայնացած են» (1952) ուսումնասիրությունը։ 1969 թվականին հրատարակել է «Հայկական Գերագոյն ատեան։ Վասակ Սիւնի (Ամբաստանեալ» գործը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկում, Երուսաղեմում, Լոս Անջելոսում տպագրվել են նրա «Խորենացի, Եղիշե և Հ. Ներսես Ակինյան», «Պատմություն Խորենացիի քննադատության», «Պապ Արշակունի», «Փառանձեմ թագուհի» և շատ այլ աշխատություններ, որոնք կարևոր ներդրում են եղել հայագիտության մեջ։ Նշանակալի է նաև նրա Արտաշեսյան հարստության ուսումնասիրությունը։ Նա տասնյակ տարիներ հայ և օտար աղբյուրներում պահպանված տեղեկությունները հավաքել, ստուգել, համադրել ու ամբողջացրել է և ներկայացրել Արտաշեսյան հարստության երեք նշանավոր դեմքերին՝ Արտաշես Առաջինին, Տիգրան Երկրորդին և Արտավազդ Երկրորդին։ Այդ նյութերի մանրակրկիտ ուսումնասիրության հիման վրա նա գրել է իր «Անկումն Արտաշեսյան հարստության» աշխատությունը։

Իր «Խորենացին և Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը» մեծարժեք հոդվածում Հրանտ Արմենը նախ միանգամայն հիմնավորված ևս մի անգամ և թերևս անառարկելիորեն, փաստորեն, հերքում է Մովսես Խորենացուն V դարից ավելի ուշ դարեր տեղափոխելու կողմնակիցների փորձերը։ Ավելին, Հրանտ Արմենը ոչ պակաս հիմնավորված կերպով ապացուցում է, որ Աստվածաշնչի` հունարենից հայերեն կատարված թարգմանությունը հենց «թարգմանություններից անպարապ» Մեծն Քերթողահոր՝ հանճարեղ Խորենացու ձեռքի գործն է։

Aquote1.png «Անոնք, որոնք Աստվածաշունչի մեր ունեցած սքանչելի թարգմանության պատիվը կպնդեն բացառաբար վերագրել Սահակ Պարթևի, իրենց միտքը միշտ պիտի չարչարվի համոզիչ պատասխան մը գտնել մեկ հարցումի. եթե Սահակի թարգմանությունը ուներ այն ապշեցուցիչ գեղեցկությունը, որ մեզի ծանոթ է, ինչ պետք կար մեծ ծախք ընելով Խորենացին Աղեքսանդրիա ղրկելու 4 կամ 5 տարի»:
- Հրանտ Արմեն[1]։
Aquote2.png


Ապա, իրավամբ եզրակացնում է.

Aquote1.png «Մ. տը Լա Քրոզ Աստվածաշունչի հայերեն թարգմանությունը կոչեց «թագուհի թարգմանությանց»։ Թագուհին յուր շքեղ պատմուճանին ոսկեթել բանված զարդարանքը կպարտի քերթողահայր Մովսես Խորենացիին»
- Հրանտ Արմեն[1]։
Aquote2.png


Հրանտ Արմենի աշխատություններն աչքի են ընկնում աղբյուրների անաչառ, բազմակողմանի, սրամիտ, փայլուն քննությամբ, հայ և համաշխարհային պատմության փաստերի հիանալի իմացությամբ և դրանց մանրակրկիտ համեմատությամբ ու կապակցմամբ, հայ գիտնականին և հայ գաղափարախոսին հատուկ պատվարժան և անզիջում կեցվածքով, հայերենի բառապաշարի և արտահայտչամիջոցների գերազանց օգտագործմամբ։ Այդ է վկայում նրա վաստակի ըստ արժանվույն գնահատումը թե' Սփյուռքում և թե' հատկապես մայր Հայրենիքում, ուր նրա ուսումնասիրություններն օգտագործվել են բազմաթիվ գիտական հետազոտությունների և հեղինակավոր, հիմնարար գիտական աշխատությունների, այդ թվում՝ Հայոց պատմության ակադեմիական բազմահատորյակի մեջ[2], իսկ Հրանտ Արմեն անունը հաստատունորեն և իրավամբ իր տեղն է գտել հայկական հանրագիտարանների մեջ[3]։ "Քրիստոնյա Հայաստան", էջ 31 և այլն[4]։ Պատահական չէ նաև Հրանտ Արմենի և նրա գործերի նկատմամբ որոշակի հակահայ շրջանակների և օտարամոլ հայ գրչակների դժվար թաքցվող հակակրանքը[5]։ Միաժամանակ, լիովին հասկանալի է հայության գործին նվիրյալների և հայագիտության ազատ ու անկաշկանդ զարգացման կողմնակիցների մեծագույն հարգանքը սփյուռքահայ տաղանդավոր պատմաբանի նկատմամբ։

Նա աշխատակցել է Հայաստանի գիտական պարբերականներին։ «Պատմաբանասիրական հանդեսում» տպագրված են նրա մի շարք հոդվածները՝ «Քանի մը դիտողություններՀ. Մանանդյանի «Քննական տեսույուն հայ ժողովրդի պատմության» Ի հատորի Ա մասի առթիվ» (1959), «Խորենացիի պատմության 4-րդ գիրքը» (1960), «Խորենացիի պատմագրքի գրության թվականը» (1960), «Արտավազդ Բ և Անտոնիոս» (1963), «Խորենացին և աղբյուրների ընտրությունը» (1964), «Խորենացի և Փավստոս» (1965), «Արշակունիք և լուսավորչյաններ» (1967) և այլն։

Երկեր (ոչ լրիվ ցանկ)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորենացի, Եղիշէ և հայր Ներսէս Ակինեան, Երուսաղէմ, 1951։
  • Պատմութիւն Խորենացիի քննադատութեան, Երուսաղէմ, 1954։
  • Պապ Արշակունի, Երուսաղէմ, 1958։
  • Մարզպանը և սպարապետը, Լոս Ալնճելըս, 1952։
  • Քննադատները ջղայնացած են, Լոս Ալնճելըս, 1952։
  • Փառանձեմ թագուհի, Վենէտիկ, 1962։
  • Անկում Արտաշէսեան հարստութեան, Բէյրութ, 1967։
  • Հայկական Գերագոյն ատեան։ Վասակ Սիւնի (Ամբաստանեալ), Բէյրութ, 1969։
  • Մեծն Տիգրան, Կահիրէ, 1957։
  • Արշակունիք և Լուսավորչյաններ, Երևան, 1967 թ., "Պատմա-բանասիրական հանդես", № 1, 1967-1 (54), էջք 54-64։
  • Խորենացին և Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, Երևան, 1969 թ., "Պատմա-բանասիրական հանդես", № 1, 1969-1 (127), էջք 127-138։
  • Արտավազդ Բ և Անտոնիոս, "Պատմա-բանասիրական հանդես", Երևան, 1963, № 3, 1963, էջք 195-210։
  • Խորենացի և Փավստոս, "Պատմա-բանասիրական հանդես", Երևան, 1965, № 4, 1965, էջք 129-140։
  • Խորենացիի պատմագրքի գրության թվականը, "Պատմա-բանասիրական հանդես", Երևան, 1961, N 3-4, 1961, էջք 291-296։
  • Խորենացիի պատմության չորրորդ գիրքը, "Պատմա-բանասիրական հանդես", Երևան, 1960, N 2, 1960, 60-2 (174), էջք 174-185։
  • Խորենացին և աղբյուրներու ընտրությունը, "Պատմա-բանասիրական հանդես", Երևան, 1964, № 4, 1964, էջք 212-217։
  • Hrant K. Armen, Tigran the Great, Cairo, Egypt, 1940.

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Համառոտ Հանրագիտարանում
  • [1]
  • [2]
  • [Հայ ժողովրդի պատմություն, Հայկական ՍՍ Հանրապետության Գիտությունների Ակադեմիա, Պատմության ինստիտուտ, հհ. I-VIII, հ. I, Երևան, 1971, էջք 556, 558, 584, 589, 597, 602, 607, 620, 626, 629, 932, 948]
  • anunner.com
  • Վ. Համազասպյան «Հրանդ Ք. Արմեն», պատմաբանասիրական հանդես №1, 1973, էջ 302-303

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Պատմաբանասիրական հանդես, 1969, 1 (127), էջ 128
  2. Հրանդ Արմեն, Անկում Արտաշիսեան հարստութեան, Պէյրութ, 1967, նոյնի, Մեծն Տիգրան, Գահիրէ, 1957: Տե'ս, Հայ ժողովրդի պատմություն, հհ. I-VIII, հ. I, Երևան, 1971 թ.:
  3. "Ով ով է", anunner.com
  4. Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան
  5. groong.org
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png