Jump to content

Արտավազդ Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ IV
Մեծ Հայքի Արքա
ԻշխանությունՄ.թ.ա. 5-Մ.թ.ա. 2
Ծնվել է՝մ.թ.ա. 1-ին դար
Մահացել է՝Մ.թ.ա. 2 թ.
ՆախորդՏիգրան Դ
ՀաջորդողՏիգրան Դ և Էրատո
ԱմուսինՀարմոնիա
ՏոհմԱրտաշեսյաններ
ՀայրՏիգրան Գ
ՄայրՕգտավա

Արտավազդ IV (ծն. թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 2), Մեծ Հայքի թագավորության արքա (Մ.թ.ա. 5 - 2Տիգրան III-ի (Մ.թ.ա. 20 - 6) որդին։ Մեծ Հայքի թագավորության գահին հաջորդել ու նախորդել է եղբորը` Տիգրան IV-ին (Մ.թ.ա. 6 - 5, 2 - Մ.թ. 1

Շուրջ քառորդ դար պատանդ է եղել Հռոմում և խորթացել հայրենի բարքերին, սովորություններին և մայրենի լեզվին։ Անհանգստացած Տիգրան IV-ի ինքնուրույն քաղաքականությունից, կայսր Օգոստոսն ի վերջո կարողացավ հասնել նրան, որ Տիգրան IV-ը թողնի մեծ Հայքի թագավորության գահը՝ վերջինիս փոխարեն Մեծ Հայքի թագավորության արքա հռչակելով Տիգրան IV-ի եղբայր Արտավազդին` Արտավազդ IV-ին[1][2]։ Մ.թ.ա. 4 թվականին, իմանալով, որ Մեծ Հայքի թագավորության գահի և Արտավազդ IV-ի դեմ հանդես եկող ուժերը կենտրոնացել են Հայոց Միջագետքի թագավորության տարածքում, Արևելքում ուղղակի մարտական գործողություններ մղելուց մշտապես խուսափող կայսր Օգոստոսը ոտքի հանեց Հուդայի թագավորությանն ու նրա բանակին, սակայն նույն թվականի գարնանն էլ Հայոց Միջագետքում տեղի ունեցած Բուգնանի ճ-մ-ում Աբգար V Մեծի և Խուրան Արծրունու գլխավորած Հայոց Միջագետքի թագավորության բանակը գլխովին ջախջախեց Հայոց Միջագետքի թագավորության տարածք ներխուժած Հուդայի թագավորության բանակին[3][4][5]։ Մ.թ.ա. 2 թվականին Աբգար V Մեծի և Տիգրան IV-ի գլխավորած Մեծ Հայքի ու Հայոց Միջագետքի թագավորությունների միացյալ բանակը, մտնելով Մեծ Հայքի թագավորության տարածք, ոչնչացրեց և երկրից հալածեց Հռոմեական կայսրության բանակին, ինչի արդյունքում Արտավազդ IV-ը գահընկեց արվեց, իսկ Տիգրան IV-ը կրկին հռչակվեց Մեծ Հայքի թագավորության արքա[6]: Արտավազդին պաշտպանող հռոմեական լեգեոնները, զգալի կորուստներ կրելով, արտաքսվել են Մեծ Հայքից։ Հռոմեական ուժերի հետ նահանջող Արտավազդը շուտով հիվանդացել է և մահացել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 144


  1. Դիոն Կասսիոս «Հռոմեական պատմություն», գիրք 55, գլուխ 10
  2. Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 3, 4
  3. Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 2, գլուխ 26
  4. Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 6
  5. Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 5
  6. Տակիտոս «Տարեգրություններ», գիրք 2, գլուխ 4