Գիորգի Մելիքիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիորգի Մելիքիշվիլի
Ծնվել է դեկտեմբերի 30, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:30|2|0}})[1]
Ծննդավայր Թբիլիսի, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մահացել է մարտի 27, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}}) (83 տարեկանում)
Մահվան վայր Թբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն Flag of Georgia (1918-1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Georgia.svg Վրաստան
Կրթություն Թբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն պատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Լենինյան մրցանակ և «Պատվո նշան» շքանշան
Անդամություն Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիքիշվիլի (այլ կիրառումներ)

Գիորգի Ալեքսանդրի Մելիքիշվիլի (վրաց.՝ გიორგი ალექსანდრეს ძე მელიქიშვილი; 1918 դեկտեմբերի 30, Թբիլիսի - 2002 ապրիլի 19), խոշոր վրացի պատմաբան, Վրաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի է դարձել Ուրարտուի պատմությանը վերաբերվող հետազոտությունների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիորգի Մելիքիշվիլին ծնվել է 1918 թվականի դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում։ 1939 թվականին ավարտում է Թբիլիսիի պետական համալսարանի պատմաբանական ֆակուլտետը, հետո ասպիրանտուրա ընդունվում «հին Արևելքի պատմություն» ուղղությամբ։ 1941 թվականին հետաքրքրվում է Ուրարտուի պատմությունով, ուրարտերեն և ուրարտական սեպագրություններ էր սովորում։ 1944 թվականից Ուրարտուին վերաբերվող թեկնածուական դիսերտացիա։ 1940-ականների վերջերից հրաապարակել է Ուրարտուին վերաբերվող մի շարք հոդվածներ, իսկ 1953-1954 թթ. լույս են տեսել նրա գլխավոր աշխատությունները՝ «Ուրարտական սեպագրությունները»[2]։ 1957 թվականին դառնում է Լենինյան մրցանակին արժանացած առաջին խորհրդային պատմաբանը։ Բացի Ուրարտուին վերաբերվող ուսումնասիրություններից Մելիքիշվիլին մեծ ուշադրություն էր դարձնում Վրաստանի, Կովկասի և Փոքր Ասիայի պատմությանը։ Այդ թեմատիկայում գիտանական ամենահայտնի ներդրումն է՝ «Վրաստանի հնագույն պատմության վերաբերյալ» (1959) և 8-հատորանոց «Վրաստանի պատմության ակնարկներ» (1982) աշխատությունները։ 1954-1988 թթ. Մելիքիշվիլին գլխավորում էր Վրաստանի պատմության ինստիտուտի հնագույն պատմության բաժինը, իսկ 1965-1999 թթ. նաև այդ ինստիտուտի տնօրենն էր։ 1999 թվականից մինչև վախճանի օրը (2002) Գիորգի Մելիքիշվիլին Պատմության ինստիտուտի պատվավոր տնօրենն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Меликишвили Георгий Александрович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Գ.Ա. Մելիքիշվիլի «Ուրարտական սեպագրությունները»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гамкрелидзе Т. В., Гиоргадзе Г. Г. Памяти Георгия Александровича Меликишвили // Вестник древней истории, 2003, № 3