Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Academy of Sciences of Georgia, Tbilisi.JPG
Տեսակ գիտությունների ակադեմիա
Երկիր Flag of Georgia.svg Վրաստան
Տեղագրություն Թիֆլիս
Կայք science.org.ge
Կոորդինատներ: 41°42′11.000000101595″ հս․ լ. 44°47′27.000000098792″ ավ. ե. / 41.70305555558377364° հս․. լ. 44.79083333336077288° ավ. ե. / 41.70305555558377364; 44.79083333336077288
Georgian Academy of Sciences Վիքիպահեստում

Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա (ՎԳԱԱ) (վրաց.՝ საქართველოს მეცნიერებათა ეროვნული აკადემია) մինչև 1990 թվականը կոչվել է Վրացական ԽՍՀ գիտությունների ակադեմիա։ Ակադեմիան համակարգում է գիտական հետազոտությունները Վրաստանում և զարգացնում է հարաբերություններ օտարերկրյա այլ պետությունների ակադեմիաների ու գիտական կենտրոնների հետ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրվել է 1941 թվականի փետրվարին։ Ակադեմիայի հիմնադիրներ են եղել Գեորգի Ախվլեդիանին (լեզվաբանություն), Իվանի Բերիտաշվիլին (ֆիզիոլոգիա), Առնոլդ Չիկոբավան (Իբերո-կովկասյան լեզուներ), Գիորգի Չուբինաշվիլին (արվեստ), Սիմոն Ջանաշիան (պատմություն), Ալեքսանդր Ջանելիձեն (երկրաբանություն), Կորնելի Կակելիձեն (բանասիրություն), Նիկո Կեցխովելին (բուսաբանություն), Տարասի Կվարացխելիան (մերձարևադարձային մշակույթներ), Նիկո Մուշխելիշվիլին (մաթեմատիկա, մեխանիկա, Ակադեմիայի առաջին նախագահը), Իլյա Վեկուան (մաթեմատիկա, Ակադեմիայի երկրորդ նախագահը), Ակակի Շանիձեն (լեզվաբանություն), Ալեքսանդր Թվալչրելիձեն (հանքաբանություն), Դիմիտրի Ուզնաձեն (հոգեբանություն), Կիրիակ Զավրևին (կառուցողական մեխանիկա) և Ֆիլիպ Զայցևը (կենդանաբանություն).

Ակադեմիայի հայտնի անդամներից են՝ Եկվտիմ Տակաիշվիլին (պատմություն), Շալվա Նուտսուբիձեն (փիլիսոփայություն), Գեորգի Ծերեթելին (արևելագիտություն), Սիմոն Կաուկչիշվիլինշ (դասական բանասիրություն), Կոնստանտինե Գամսախուրդիան (գրականություն), Գեորգի Մելիքիշվիլին (պատմություն), Նիկոլոս Բերդձենիշվիլին (պատմություն), Ռևազ Դոգոնաձեն (ֆիզիկա), Մալխաս Աբդուշելիշվիլին (մարդաբանություն), Գուրամ Մխելիձեն (պալեո-կենսաբանություն) և Լևան Չիլաշվիլին (հնէաբանություն)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]