Կիրիակ Զավրիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիրիակ Զավրիև
Ծնվել էհունվարի 16, 1881(1881-01-16)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 14, 1978(1978-12-14) (97 տարեկանում)
Թբիլիսի, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունակադեմիկոս
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
ՊարգևներԼենինի շքանշան

Կիրիակ Սամսոնի Զավրիև (Հարություն Զավրիյան, հունվարի 16, 1881(1881-01-16), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 14, 1978(1978-12-14), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ շինարար, մեխանիկայի և սեյսմոլոգիայի բնագավառի գիտնական: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1923): ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941): ՎԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1941):

ՎԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, պատմաբան, արևելագետ Դավիթ Զավրիևի եղբայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիակ Զավրիևը ծնվել է 1891 թվականին Թիֆլիսում: 1914 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ճարտարագետների ինստիտուտը: 1930-1938 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1947-1978 թվականներին եղել է ՎԽՍՀ ԳԱ շինարարական մեխանիկայի և սեյսմակայունության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1951-1963 թվականներին՝ ՎԽՍՀ ԳԽ պատգամավոր, 1957 թվականին՝ նախալարված երկաթբետոնի ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ, 1963 թվականին՝ սեյսմակայուն շինարարության միջազգային ասոցիացիայի գործկոմի տնօրեն[1]: Մասնակցել է ՀԽՍՀ մի շարք կառույցների, այդ թվում՝ Կառավարական տան նախագծմանն ու կառուցմանը:

Աշխատանքները վերաբերում են երկաթբետոնի դիմադրության, շենքերի և ճարտարագիտական կառույցների (հիմնականում կամուրջների) նախագծման, հաշվարկների կատարելագործման, կառուցման, սեյսմակայուն շինարարության զարգացման հարցերին։ Ապացուցել է քարե սեյսմակայուն կառույցների իրականացման հնարավորությունը և շենքերի հակասեյսմիկ գոտիների անհրաժեշտությունը։ Ստեղծել է դինամիկ սեյսմակայունության տեսություն, նախագծել Անդրկովկասյան երկաթուղու բազմաթիվ խոշոր կամուրջներ[2][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Проектирование состава бетона из портландцемента, в кн.: Бетон. Материалы по теории проектирования состава и технологии бетона, Тифлис. 1930:
  • Расчетные формулы прочности в особых случаях, М.—Л., 1935:
  • Динамика сооружений, М., 1946:
  • Բետոնի կազմության նախագծումը, Երևան, 1947 (համահեղինակ):
  • Массивные своды из легкого бетона, М., 1948:
  • Ускоренный расчет сводов каменных мостов, в кн.: Теория сооружений, М., 1948:
  • Расчет арочных мостов, М., 1956:
  • Завриев К. С., Основы расчета сооружений по методу расчетных предельных состояний, Тбилиси, 1956:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воспоминания о К. С. Завриеве (сб),Тб., 1981.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Кириак Самсонович Завриев – крупный ученый, инженер широкого профиля » Armenian Art Hall»։ www.armenianarthall.com։ Վերցված է 2017-01-16 
  3. «Заврієв Кіріак Самсонович - Енциклопедія Сучасної України»։ esu.com.ua։ Վերցված է 2017-01-16