Ալեքսանդր Ջանելիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Ջանելիձե
վրաց.՝ ალექსანდრე ილარიონის ძე ჯანელიძე
Ծնվել էհոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1888
Նիկործմինդա (գյուղ), Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 16, 1975(1975-01-16) (86 տարեկանում)
Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան և հնէաբան
Գործունեության ոլորտերկրաբանություն և հնէաբանություն
Ալմա մատերՔութայիսի դասական գիմնազիա և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Եղել է գիտական ղեկավարArchil Tsagareli? և Ivane Kacharava?
ՊարգևներԼենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Ալեքսանդր Իլլարիոնի Ջանելիձե (վրաց.՝ ალექსანდრე ჯანელიძე, հոկտեմբերի 24 (նոյեմբերի 5), 1888, Նիկործմինդա (գյուղ), Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 16, 1975(1975-01-16), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի խորհրդային երկրաբան և հնէաբան։ Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941), ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Փարիզի համալսարանը (19101915 թվականից աշխատել է Կազանի համալսարանում։ 1924 թվականից՝ Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր, 1925-1956 թթ.՝ վրացական ԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտի տնօրեն։

Եղել է Վրաստանի երկրաբանական ընկերության նախագահ։

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են Վրաստանի շերտագրությանը, տեկտոնիկային, ռեգիոնալ երկրաբանությանը և հնէաբանությանը, հատկապես մեզոզոյի ֆաունայի հետազոտություններին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png