Եվգենի Խարաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Խարաձե
վրաց.՝ ევგენი ხარაძე
Ծնվել էհոկտեմբերի 18 (31), 1907
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 10, 2001(2001-10-10) (93 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  ԽՍՀՄ և Վրաստան
Մասնագիտությունաստղագետ և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Վրացական ազգային աստղաֆիզիկական դիտարան և Թբիլիսիի պետական համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Պատվո շքանշան

Եվգենի Խարաձե (վրաց.՝ ევგენი ხარაძე, հոկտեմբերի 18 (31), 1907, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 2001(2001-10-10), Թբիլիսի, Վրաստան), վրացի աստղաֆիզիկոս։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ (1979), ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1984), ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950)։ 1972-1977 թվականներին՝ ՎԽՍՀ ԳԱ փոխնախագահ, 1978-1986 թվականներին՝ նախագահ։

Եղել է Թբիլիսիի համալսարանի աստղագիտության ամբիոնի վարիչ (1936), ռեկտոր (1959-1965), Միջազգային աստղագիտական ընկերության փոխնախագահ (1976)։ Խարաձեն աստղագիտության հիմնադիրն է Խորհրդային Վրաստանում։ 1932-1992 թվականներին գլխավորել է իր ղեկավարությամբ ստեղծված Աբասթումանի աստղադիտարանը, 1992 թվականից՝ պատվավոր տնօրեն։

Աշխատանքները վերաբերում են Գալակտիկայի կառուցվածքի և նրանում միջաստղային կլանող նյութի բաշխման, աստղերի սպեկտրալ դասակարգման խնդիրներին։ Կարևոր արդյունքներ է ստացել նաև փոփոխական աստղերի, աստղադիտակների և աստղագիտական կլիմայի ուսումնասիրության բնագավառում։ ԽՍՀՄ IX-XI գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՍՀ, հատոր 5, էջ 36։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 36