Վրացական ազգային աստղաֆիզիկական դիտարան կամ Աբասթումանի աստղադիտարան (վրաց.՝ აბასთუმნის ასტროფიზიკური ობსერვატორია), դիտարան Աբասթուման ավանի մոտ, Կանոբիլի լեռան վրա, Վրաստան։ Բարձրությունը՝ 1650 մ։ Հիմնադրվել է 1932 թվականին։ Դիտարանում հետազոտվում են լույսի միջաստղային կլանմանը, փոփոխական աստղերին, Արեգակի ծառայությանը և Երկրի մթնոլորտին վերաբերող հարցեր, դասակարգվել են մոտ 35 հազար աստղերի սպեկտրներ։ Խոշորագույն գործիքը Մաքսուտովի տիպի 70 սմ-անոց աստղադիտակն է, իր տեսակի մեջ աշխարհում ամենամեծերից մեկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 15)։