Կոնստանտինե Գամսախուրդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտինե Գամսախուրդիա
վրաց.՝ კონსტანტინე გამსახურდია
Konstantine Gamsakhurdia.jpg
Ծնվել էմայիսի 3 (15), 1893
ԾննդավայրԱբաշա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 17, 1975(1975-07-17) (82 տարեկանում)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, դիվանագետ, հեղինակ և գրող
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՀումբոլդտի համալսարան
Ժանրերպատմավեպ
Ուշագրավ աշխատանքներԼուսնի առևանգումը և Վարպետաց վարպետի աջը
ՊարգևներԼենինի շքանշան Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԶավակներԶվիադ Գամսախուրդիա
Konstantine Gamsakhurdia Վիքիպահեստում

Կոնստանտինե Գամսախուրդիա (վրաց.՝ კონსტანტინე გამსახურდია, մայիսի 3 (15), 1893, Աբաշա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1975(1975-07-17), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող։ Վրացական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1944)։ Միխեիլ Ջավախիշվիլիի հետ միասին համարվել են Վրաստանի 20-րդ դարի ազդեցիկ վիպասանները:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտինե Գամսախուրդիան ծնվել է 1891 թվականին Աբաշա քաղաքում, Սիմոն Կացիևիչ Գամսախուրդիայի և Ելիզավետայի ընտանիքում[1]: Ավարտել է Քութայիսի միջնակարգ գիմնազիան, այնուհետև ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանում, որտեղ ներկա է գտնվել արևելագետ Ն. Յ. Մարայի դասախոսություններին ու սեմինարներին, սակայն շուտով նրա ջերմեռանդ կողմնակիցը դառնում է մրցակից, թողնում համալսարանը և մեկնում Գերմանիա, որտեղ շարունակել է ուսումը Քյոնիգսբերգում, Լայպցիգում, Մյունխենում և Բեռլինում: 1919 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ 1924 թվականին գլխավորել է «Ակադեմիական ասոցիացիա» գրական միավորումը։ Նույն թվականին լույս է ընծայել «Երկիր, որը ես տեսնում եմ» նովելների ժողովածուն, 1925 թվականին՝ «Դիոնիսիոսի ժպիտը» վեպը, որոնք արտացոլում են հին աշխարհի մարդկանց հոգևոր ճգնաժամը հեղափոխության շրջանում։ «Լուսնի առևանգումը» (հ․ 1-3, 1935-1936) վեպը կոլեկտիվացման շրջանում նորի և հնի հակամարտության գեղարվեստական պատկերն է։ «Վարպետաց վարպետի աջը» (1939) պատմավեպն արտացոլում է ավատատիրության դեմ Գեորգի թագավորի պայքարը։ «Դավիթ Շինարար» (հ․ 1-4, 1946-1958, Ռուսթավելու անվան մրցանակ, 1965) քառահատոր վեպը նվիրված է XI դ․ վրաց ժողովրդի՝ ազատության ու անկախության համար մղած պայքարին։ 1966 թվականին հրատարակել է «Վազի ծաղկումը» վեպը։ Գրել է գրականության, արվեստին նվիրված աշխատություններ։ Վրացերեն է թարգմանել Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ը, Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները», Ստեփան Զորյանի «Խնձորի այգին»։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ «Դավիթ Շինարարի» եռագրության համար (1965)
  • Լենինի շքանշան (2)
  • Երկու այլ շքանշաններ և մեդալներ

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գամսախուրդիայի անունով է կոչվում Սուխումիի պետական դրամատիկական թատրոնը
  • Թբիլիսիում կանգնեցվել է Գամսախուրդիայի հուշարձան (քանդակագործ Թ. Կիկալիշվիլի, ճարտարապետ` Թ. Թևզաձե)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 674 CC-BY-SA-icon-80x15.png