Միխեիլ Ջավախիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխեիլ Ջավախիշվիլի
վրաց.՝ მიხეილ ჯავახიშვილი
Javakhishvili Mikheil.jpg
Ծնվել էնոյեմբերի 8 (20), 1880
ԾննդավայրԾերաքվի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1937(1937-09-30) (56 տարեկանում)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և գրող
Լեզուվրացերեն
Ազգությունվրացի
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրերվիպակ
Ուշագրավ աշխատանքներKvachi Kvachantiradze?, Jaqo's Dispossessed?, Արսենա Մարաբդելի և A Woman's Burden?
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Mikheil Javakhishvili Վիքիպահեստում

Միխեիլ Սաբայի Ջավախիշվիլի (վրաց.՝ მიხეილ საბას ძე ჯავახიშვილი, նոյեմբերի 8 (20), 1880, Ծերաքվի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 30, 1937(1937-09-30), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրաց խորհրդային գրող։ Տպագրվել է 1903 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1906 թվականին դատի է տրվել ինքնակալության դեմ ուղղված հոդվածների համար։ Փախել է արտասահման, ճանապարհորդել Եվրոպայում և Ամերիկայում։ 1909 թվականին ուրիշի անձնագրով վերադարձել է հայրենիք, հրատարակել «Էրի» («Ազգ») ամսագիրը, որի համար դատվել է և արտաքսվել Կովկասից։ «Կվաչի Կվաչանտիրաձե» (1924), «Զակոս Ւփզնեբի» (1925), «Սպիտակ օձիք» (1926), «Գիվի Շադուրի» (1928) վեպերում Ջավախիշվիլի ցույց է տվել հին աշխարհի կործանումը, սոցիալական նոր հարաբերությունների և նոր հոգեբանության դժվարին ծնունդը։

«Արսենա Մարաբդելի» (1933, հայկական հրատարական 1936) պատմավեպը 12-րդ դարի 1-ին կեսին Արսեն Օձելաշվիլու գլխավորությամբ Վրաստանում տեղի ունեցած գյուղացիական հեղափոխական շարժումների մասին է։ «Կնոջ ճակատագիրը» (1936) վերջին վեպում պատկերված են Թիֆլիսի 1905 թվականի հեղափոխական իրադարձություն ները։ Ջավախիշվիլիին բնորոշ են սյուժեի կառուցման վարպետությունը, գործող անձանց հոգեբանության նուրբ վերլուծությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png