Արսենա Մարաբդելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արսենա Մարաբդելի
վրաց.՝ არსენა მარაბდელი
ՀեղինակՄիխեիլ Ջավախիշվիլի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաԱրսեն Օձելաշվիլի
Բնօրինակ լեզուվրացերեն
Էջեր600
ԵրկիրՎրաստան
Հրատարակման տարեթիվ1933

Արսենա Մարաբդելի (վրաց.՝ არსენა მარაბდელი), վրացի գրող Միխեիլ Ջավախիշվիլիի վեպը։ Ստեղծագործության առաջին մասը տպագրվել է Մնաթոբի ամսագրում (1926 թվականին)։ Առանձին գրքով լույս է տեսել 1933 թվականին։ Հեղինակը վեպը գրել է 7 տարվա ընթացքում։ Վեպում ներկայացվում են 19-րդ դարի սկզբում Վրաստանում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները։ «Արսենա Մարաբդելի» վեպը համարվում է Միխեիլ Ջավախիշվիլիի լավագույն ստեղծագործություններից մեկը։

Հեղինակի կենդանության օրոք վեպը տպագրվել է երեք մասով։ Այն թարգմանվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ գերմաներեն, ռուսերեն ու անգլերեն։ Վեպում պատկերված է մարդկանց պայքարը հանուն ազգային ու սոցիալական անկախության։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գլխավոր հերոսը Արսեն Օձենաշվիլին է, ով հայտնի է որպես Արսեն Մարաբդայից։ Նա վրացի ապստամբ է, ով գողանում է հարուստներից ու օգնում աղքատներին։

Ստեղծագործության գլխավոր հերոսի նախատիպը Արսեն Օձելաշվիլին (1797[1] — 1842[2]) է, ով հայտնի էր որպես Արսեն Մարաբդայից (ծնվել է Քարթլիի (Քարթլի-Կախեթի թագավորություն) Մարաբդա գյուղում)։ Նա իր խմբի հետ պայքարել է ճորտատիրական կարգերի դեմ, ինչի համար էլ կոչվել է Վրաստանի Ռոբին Հուդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Որոշ հեղինակներ նշում են 1793 թվականը։
  2. Հայտնի է, որ 1842 թվականի օգոստոսին նա արդեն մեռած էր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]