Շալվա Նուցուբիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շալվա Նուցուբիձե
վրաց.՝ შალვა ნუცუბიძე
Ծնվել էդեկտեմբերի 14, 1888(1888-12-14)[1]
Փարցխանաղանև, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 6, 1969(1969-01-06)[2][1] (80 տարեկանում)
Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանQ29924222?
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Անդրկովկասյան ԴՖՀ
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտությունփիլիսոփա, թարգմանիչ և հասարակական գործիչ
Հաստատություն(ներ)Լայպցիգի համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, գրականագիտություն և պատմություն
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան և Լայպցիգի համալսարան
Տիրապետում է լեզուներինվրացերեն
Հայտնի աշակերտներQ62714738?
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Շալվա Իսահակի Նուցուբիձե (14 դեկտեմբերի, 1888, Պարցխանականեբի, Սամտրեդիայի շրջան (Վրաստան) – 6 հունվարի, 1969, Թբիլիսի), վրացի փիլիսոփա, գրականագետ, մշակույթի պատմաբան։ Ալետոլոգիական ռեալիզմի (ուսմունք ճշմարտության մասին) հիմնադիրն է։ Վրացական փիլիսոփայության պատմության խոշորագույն ուսումնասիրողներից մեկն է։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր է (1926

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալվա Նուցուբիձեն ծնվել է Սամտրեդիայի շրջանի Պարցխանականեբի գյուղում։ 1910 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Մասնակցել է Ալեքսանդր Վվեդենսկու, Նիկոլայ Լոսկիի, Իվան Լապշինի սեմինարներին։ Մի որոշ ժամանակ սովորել ու աշխատել է արտասահմանում (1911—1914)։ Լայպցիգում աշխատել է Վիլհելմ Վունդտ, Յոհանես Ֆոլկելտի ու Բարտի ղեկավարությամբ։

Շալվա Նուցուբիձեն Թբիլիսիի համալսարանի հիմնադիրներից մեկն է։ 1918 թվականին ընտրվել է այդ համալսարանի պրոֆեսոր։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր է (1926 թվականից) և Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1944 թվականից)։ Երկու անգամ (1925, 1928) աշխատանքային գործուղման է մեկնել Բեռլինի համալսարան: Երկար տարիներ ղեկավարել է Վրաստանի՝ արտասահմանի հետ մշակութային կապերի միությունը։ Ռուսերեն է թարգմանել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը։ Եղել է «Ընձենավորը» պոեմի՝ մի շարք լեզուներով թարգմանությունների գիտական խորհրդատուն։ Շալվա Նուցուբիձեի ու բելգիացի գիտնական Էռնեստ Հոնիգմանի (Ernest Honigmann) վարկածի համաձայն՝ վրացի մտածող Պետրե Իբերիացին (շուրջ 411-491) է նեոպլատոնական Դիոնիսիոս Արեոպագի անունով հայտնի աշխատությունների հեղինակը։

Ալետոլոգիական ռեալիզմի՝ իր կողմից առաջադրված հիմունքները Շալվա Նուցուբիձեն շարադրել է «Ալետոլոգիայի հիմունքներ» (Թբիլիսի, 1922, վրացերեն), «Ճշմարտությունն ու գիտակցության կառուցվածքը» (1925), «Փիլիսոփայություն և իմաստություն» (1930) գրքերում։ Վերջին երկու աշխատությունները լույս են տեսել Բեռլինում գերմաներեն։ Ավելի ուշ թարգմանվել են վրացերեն և տպագրվել Շալվա Նուցուբիձեի երկերի ժողովածուում (1979)։ Ըստ Շալվա Նուցուբիձեի՝ պիտի ստեղծել նոր գիտակարգ, որ դուրս կգա սուբյեկտի ու օբյեկտի հակադրության սահմաններից։ Այդ նոր գիտակարգն էլ հենց ալետոլոգիան է (հուն․՝ aletheia)։ Յոհան Լամբերտին՝ Արիստոտելից ու Ֆրենսիս Բեկոնից հետո երրորդ Օրգանոնի հեղինակին, համարելով առաջին մտածողը, ով ալետոլոգիան առանձնացրել է որպես փիլիսոփայության առանձին գիտաճյուղ, Նուցուբիձեն նշում է, որ իր համար, ի տարբերություն Լամբերտի, ալետոլոգիան ոչ թե երկրորդական, այլ հիմնական գիտակարգ է։ Ալետոլոգիական ռեալիզմի հիմնական խնդիրներից մեկը փիլիսոփայության մոտեցումն է իմաստությանը։

Շալվա Նուցուբիձեն մահացել է 1969 թվականին Թբիլիսիում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Больцано и теория науки Вопросы философии и психологии. 1913. Кн. 116—117.
  • Փիլիսոփայության ներածություն, Թիֆլիս, 1920 (վրացերեն)։
  • Ալետոլոգիայի գժհիմունքներ, Թիֆլիս, 1922 (վրացերեն)։
  • Wahrheit und Erkenntnisstruktur, Berlin, 1926.
  • Philosophie und Weisheit. Berlin-Koenigsberg, 1931.
  • Тайна Псевдо-Дионисия Ареопагита. Тбилиси, 1942.
  • Руставели и Восточный Ренессанс. Тбилиси, 1947.
  • Диалектическая и формальная логика // Труды Тбилисского государственного университета. 1951. Т.43.
  • К происхождению греческого романа «Варлаам и Иосиф» Тбилиси, 1956.
  • История грузинской философии. Тбилиси, 1960. - 591 с.
  • Пётр Ивер и античное философское наследие. Тбилиси, 1963.
  • Критические очерки. Философия и культура. Тбилиси, 1965.
  • Бытие и истина // Историко-философский ежегодник 1991. М., 1991. С. 339—351.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Indiana Philosophy Ontology Project
  2. 2,0 2,1 2,2 Нуцубидзе Шалва Исакович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Философская энциклопедия. Т.4. М., 1967. էջ 105.
  • Краткая литературная энциклопедия. Т.5. М., 1968. էջ 352.
  • Философы России XIX—XX столетий. Биографии, идеи, труды. 3-е изд., перераб. и доп. М., 1999. էջ 573-574. ISBN 5-8291-0003-7.
  • Логика: биобиблиографический справочник (Россия-СССР-Россия). СПб., 2001. էջ 293.
  • Бегиашвили А. Алетологический реализм Шалвы Нуцубидзе // Историко-философский ежегодник 1991. М., 1991. էջ 335—338.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]