Գիտական միությունների միջազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիտական միությունների միջազգային խորհուրդ
Տեսակumbrella organization?
Հիմնադրված1931
Գլխադասային գրասենյակՓարիզ, Ֆրանսիա
Գլխավոր քարտուղարCatherine Bréchignac?
Կայքicsu.org

Գիտական միությունների միջազգային խորհուրդ (ԳՄՄԽ), (International Council of Scientific Unions-ICSU), միջազգային գիտական ոչ կառավարական կազմակերպություն, որը միավորում է ճշգրիտ և բնական գիտությունների միջազգային գիտական միություններ և տարբեր երկիր|երկրների ազգային գիտական հաստատություններ (գիտությունների ակադեմիաներ, գիտահետազոտական կենտրոններ և այլն)։ ՅՈԻՆԵՍԿՕ-ում ունի խորհրդակցական ստատուս։

Հիմնադրվել է 1899 թվականին, որպես ակադեմիաների միջազգային ասոցիացիա՝ խիստ սահմանափակ թվով անդամներով։ Ներկա անվանումը կրում է 1931 թվականից։ ԳՄՄԽ կազմում կան շուրջ 31 միջազգային գիտական միություններ և 141 երկրների գիտությունների ակադեմիաներ, գիտահետազոտական խորհուրդներ ու կենտրոններ[1]։

Հիմնական խնդիրներն են․ գիտական հետազոտությունների խրախուսում, միջազգային գիտական միությունների գործունեության կոորդինացում և համաշխարհային բնույթի գիտական բազմաճյուղ ծրագրերով հետազոտությունների կազմակերպում։ Վերջին բնագավառում կարևոր արդյունքներ են ստացվել ԳՄՄԽ-ի կազմակերպած «Միջազգային երկրաֆիզիկական տարի», «Հանգիստ Արեգակի միջազգային տարի», «Ակտիվ Արեգակի միջազգային տարի» ծրագրերի իրականացման շնորհիվ։ Զգալի հաջողություններ ունեն նաև տիեզերական հետազոտությունների, շրջակա միջավայրի ուսումնասիրման, միջազգային կենսաբանական, համաշխարհային օվկիանոսի ու Անտարկտիկայի հետազոտության ծրագրերը։ ԳՄՄԽ բարձրագույն օրգանը գլխավոր ասամբլեան է (հրավիրվում է 2 տարին մեկ), գործադիր օրգաններն են գլխավոր կոմիտեն և գործադիր բյուրոն։ ԳՄՄԽ քարտուղարությունը, որը վարում է ընթացիկ գործերը, գտնվում է Փարիզում։

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան ԳՄՄԽ անդամ է եղել 1955 թվականից։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան Գիտական միությունների միջազգային խորհրդի անդամ է 1992 թվականից[2]։ Վիկտոր Համբարձումյանն ընտրվել է ԳՄՄԽ գլխավոր կոմիտեի անդամ (1966, Բոմբեյ), նախագահ (1968, Փարիզ և 1978 Մադրիդ)։ Այդ կապակցությամբ ԳՄՄԽ տարեկան նստաշրջանը տեղի է ունեցել Երևանում (1969

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 576 CC-BY-SA-icon-80x15.png