Նիկոլայ Մուսխելիշվիլի
Նիկոլայ Մուսխելիշվիլի ნიკოლოზ მუსხელიშვილი | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 4 (16), 1891[1] Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հուլիսի 15, 1976[1] (85 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Մթածմինդա[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Թբիլիսիի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | ինտեգրալ հավասարում, ֆունկցիաների տեսություն և կիրառական մեխանիկա[4] |
Պաշտոն(ներ) | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահ |
Անդամակցություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[5] և Լեհական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն և ռուսերեն[1] |
Գիտական ղեկավար | Գուրի Կոլոսով[6] |
Եղել է գիտական ղեկավար | Lev Galin?[6] և Lev Galin?[6] |
Հայտնի աշակերտներ | Իլյա Վեկուա |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Նիկոլոզ Մուսխելիշվիլի, (վրաց.՝ ნიკოლოზ მუსხელიშვილი, փետրվարի 4 (16), 1891[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 15, 1976[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային մաթեմատիկոս և մեխանիկ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939) և Նախագահության անդամ (1957), Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941), նախագահ (1941—1972) և պատվավոր նախագահ (1972), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ ԽՄԿԿ անդամ (1940)։
Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1914)։ 1922 թվականից Թբիլիսիի Ն․ Ի․ Մուսխելիշվիլիի համալսարանի և պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, 1941 թվականից Վրացական ԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։ Հիմնական հետազոտությունները վերաբերում են առաձգականության տեսությանը, ինտեգրալ հավասարումներին, ֆունկցիաների տեսության սահմանային խնդիրներին ևն։ Մուսխելիշվիլին առաջիններից մեկն է սկսել առաձգականության տեսության խնդիրներում կիրառել կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսությունը։ Առաձգականության տեսության հարթ խնդրի լուծման մեթոդների ուսումնասիրությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև մաթեմատիկական ֆիզիկայի համար, կապված են սինգուլյար ինտեգրալ հավասարումների տեսության մշակման հետ։ Մուսխելիշվիլիին է պատկանում սինգուլյար ինտեգրալ հավասարումների համակարգի ինդեքսի կարևորագույն բանաձևը։ ԽՍՀՄ I—VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, արտասահմանյան մի շարք ակադեմիաների, գիտական հիմնարկների և ընկերությունների անդամ։ ՀԽՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1961)։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1941, 1947)։ Միխայիլ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ (1972)։ Պարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության և մի շարք այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Мусхелишвили Николай Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1995.
- ↑ 4,0 4,1 https://www.accademiadellescienze.it/attivita/premi-e-borse/premio-panetti-ferrari
- ↑ http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-51407.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ 6,0 6,1 6,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=9614
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
- ↑ Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Некоторые основные задачи математической теории упругости, 5 изд․, М․, 1966; Сингулярные интегральные уравнения, 3 изд․, М-, 1968․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 89)։ ![]() |
|
- Փետրվարի 16 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 15 մահեր
- 1976 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Մթածմինդա պանթեոնում թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի մաթեմատիկոսներ
- Խորհրդային մեխանիկներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Վրացի ֆիզիկոսներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Խորհրդային մաթեմատիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ