Իլյա Վեկուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Վեկուա
վրաց.՝ ილია ვეკუა
Ծնվել էմայիսի 6, 1907(1907-05-06)[1]
ԾննդավայրQ621886?, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 2, 1977(1977-12-02)[1] (70 տարեկանում)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունմաթեմատիկոս, համալսարանի պրոֆեսոր և քաղաքական գործիչ
ԱշխատավայրՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Լենինյան մրցանակ և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
ԱնդամությունԼեոպոլդինա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ilya Vekua Վիքիպահեստում

Իլյա Նեստորի Վեկուա (մայիսի 6, 1907(1907-05-06)[1], Q621886?, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1977(1977-12-02)[1], Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս և մեխանիկ։ ԽՍՀՄ ԳԱ (1958) և Վրացական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի համալսարանը (1930), աշխատել է ՄՄՀՄ ԳԱ-ում, Վրացական ԽՍՀ ԳԱ-ում, Թբիլիսիի, Մոսկվայի, Նովոսիբիրսկի բուհերում, Թբիլիսիի (1940 թվականից) և Մոսկվայի համալսարանների (1952 թվականից) պրոֆեսոր։ 1959-1964 թվականներին Նովոսիբիրսկի, իսկ 1965-1972 թվականներին՝ Թբիլիսիի համալսարանների ռեկտոր։ 1972 թվականից՝ Վրացական ԽՍՀ ԳԱ նախագահ։

Իլյա Վեկուայի հիմնական աշխատանքները վերաբերում են սինգուլյար ինտեգրալ հավասարումներին և անալիտիկ ֆունկցիաների տեսության եզրային հարցերին, էլիպսական տիպի մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների եզրային խնդիրներին, ընդհանրացյալ անալիտիկ ֆունկցիաների տեսությանը և դրա կիրառումներին մեխանիկայում, երկրաչափությունում և թաղանթների տեսությունում։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1950), լենինյան մրցանակ (1963)։ Եղել է արտասահմանյան մի քանի ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ։ Պարգևատրվել է Լենինի 5 և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 363 CC-BY-SA-icon-80x15.png