Jump to content

Ակակի Շանիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շանիձե
Ակակի Գաբրիելի Շանիձե
აკაკი შანიძე
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1887
ԾննդավայրՆողա գյուղ
Մահացել էմարտի 29, 1987
Մահվան վայրՎրաստան,Թբիլիսի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունլեզվաբան և բարբառագետ
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
ԵրեխաներMzekala Shanidze?
Ստորագրություն
Изображение автографа
 Akaki Shanidze Վիքիպահեստում

Ակակի Գաբրիելի Շանիձե (վրաց.՝ აკაკი შანიძე, փետրվարի 14 (26), 1887, Քվեմո Նողա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 29, 1987(1987-03-29)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային լեզվաբան-բանասեր։ Պրահայի արևելագիտության համալսարանի (1937 թ.) և ԽՍՀՄ ԳԱ (1939 թ.) թղթակից անդամ, ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941 թ.), ՎԽՍՀ (1946 թ.) և ԽՍՀՄ (1971 թ.) գլխավոր վաստակավոր գործիչ։ 1961 թվականից՝ Ենայի համալսարանի պատվավոր դոկտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում։ 1897 թվականին ընդունվել է Քութայիսի հոգևոր ուսումնարան, իսկ այն ավարտելուց հետո 1904 թվականին՝ տեղի դասական գիմնազիա։ 1909 թվականին ընդունվել և 1913 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը, այնուհետև ընդունվել նույն համալսարանի հայ-վրացական բանասիրության ասպիրանտուրան։ 1911 թվականին Շանիձեն գործուղվել է Փշավ-Խևսուրեթ՝ բարբառագիտական հետազոտությունների։ 1914 թվականին մեկնել է էջմիածին՝ հայկական ձեռագրերն ուսումնասիրելու, ապա անցել է Ալեքսանդրապոլ (այժմ Գյումրի), որտեղ կատարելագործել է հայերենի իմացությունը։ Թբիլիսիի համալսարանի հիմնադիրներից է, 1919-1945 թվականներին ղեկավարել է նրա վրացերենի, իսկ 1945-ական թվականներից՝ հին վրացերենի ամբիոնը։ 1936-1941 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Վրաստանի մասնաճյուղի քարթվելական լեզուների բաժնի վարիչը։ 1948-1950 թվականներին՝ ՎԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ։

Պարգևատրվել է Լենինի 3 և այլ շքանշաններով։

Ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին պաշտպանել է դիսերտացիան՝ «Վրացական բայի երկրորդ դեմքի սուբյեկտային և երրորդ դեմքի օբյեկտային նախդիրները» թեմայով։ Շանիձեն իր ուսումնասիրություններում անդրադարձել է վրացերենի քերականությանը, քարթվելական լեզուների կառուցվածքին ու պատմությանը, բարբառագիտությանը, բառարանագիտությանը, բառագիտությանը, տեքստաբանությանը և վրացագիտության այլ հարցերի։ Նաև հայերենի հետ առնչվող արժեքավոր հետազոտություններ։ Շանիձեի կողմից խեսուրական պոեզիայի հրատարակումը նոր էջ է բացել վրացական բանագիտության մեջ։ Մեկը մյուսի հետևից լույս են տեսել նրա «Վրաց լեզվի քերականություն», «Վրաց քերականության հիմունքներ», «Հին վրացերենի քերականություն» աշխատությունները։

Շանիձեն լույս է ընծայել նաև սլավոնական բանաստեղծական տեքստեր, վրաց հին գրականության բնագրային ու թարգմանական հուշարձանների շարք։ Վերականգնել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի նախնական տեքստը։

Շանիձեի խմբագրությամբ հիմնվել են երկու մատենաշար՝ «Հին վրացերեն լեզվի հուշարձաններ», և «Հին վրացերենի ամբիոնի աշխատություններ»

Ուսումնասիրություններ հայագիտության ասպարեզում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանիձեն Ն. Մառի, Ն. Ադոնցի, Իվ. Ջավախիշվիլու ղեկավարությամբ Պետերբուրգում ստացել է հիմնավոր հայագիտական կրթություն։ Նա իր գիտական աշխատանքների ընթացքում հաճախ է արծարծել զուտ հայագիտական խնդիրներ։ 1916 թվականին տպագրված «Два чанс-мегрельских суффикса в грузинском и армянском языках» հոդվածում նա, հակառակ ավանդական հնդեվրոպական լեզվաբանության, «ում» ճյուղին պատկանող հայակական բարբառների սահմանական ներկան կազմելու ձևաբանական ցուցիչը համեմատում է քարթվելական լեզուների ընձեռած նյութի հետ և ապացուցում մինչ այդ չգիտված ընդհանրություն։

1924 թվականին, լինելով Հայաստանում, Շանիձեն ուշադրություն է դարձնում վիմագիր աղբյուրներին։ Իրանագետ Վ. Փութարիձեի հեղինակակցությամբ Շանիձեն վերծանել է Գրեմի 1595 թ. եռալեզու՝ վրացերեն, հայերեն և պարսկերեն արձանագրությունը։

Նրա բազմաթիվ հուշագրություն-ուղեգրություններից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Մեսրոպ Մաշտոցի 1600-ամյակին նվիրված ակնարկը՝ «Հայոց ազգային տոնին» խորագրով, որտեղ անդրադարձել է կովկասյան ժողովուրդների այբուբենների նկարագրին ու ստեղծման հանգամանքներին և գտել, որ երեք այբուբեններն էլ միաժամանակ ու նույնական խելամտությամբ են ստեղծված։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 450
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակակի Շանիձե» հոդվածին։
  • ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Ս. Տ. Երեմյան, Պ. Մ. Մուրադյան «Ա. Գ. Շանիձե» (Ծննդյան 90-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1977, էջ 57-65
  1. 1,0 1,1 Сотрудники Российской национальной библиотеки (ռուս.)