Իվան Բերիտաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Բերիտաշվիլի
ივანე ბერიტაშვილი
Ivane Beritashvili.jpg
Ծնվել էդեկտեմբերի 29 1884 (հունվարի 10 1885)
Վեջին, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 29, 1974(1974-12-29) (90 տարեկանում)
Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Թբիլիսիի պետական համալսարան
Գործունեության ոլորտբնախոսություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Ivan Beritashvili Վիքիպահեստում

Իվան Սողոմոնի Բերիտաշվիլի (դեկտեմբերի 29 1884 (հունվարի 10 1885), Վեջին, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 29, 1974(1974-12-29), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), վրացի սովետական ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիական դպրոցի հիմնադիրն ու ղեկավարը Վրաստանում։ ՍՍՀՄ ԳԱ (1939), ՍՍՀՄ ԲԳԱ (1944) և Վրաց ՍՍՀ ԳԱ (1941) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1964)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Սողոմոնի Բերիաաշվիլի 1910 թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանը։ 1915–1919 թվականներին եղել է Օդեսայի համալսարանի պրիվատ–դոցենտ, 1919-ից՝ Թիֆլիսի համալսարանի պրոֆեսոր, 1935-ից՝ այդ համալսարանին կից ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, 1941 թվականից՝ Վրաց, ՍՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, 1951 թվականից՝ գիտական ղեկավար։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային և մկանային համակարգերի ֆիզիոլոգիային։ Բերիտաշվիլին հաստատել է, որ վերջույթների յուրաքանչյուր ռեֆլեկտոր շարժման համար գոյություն ունեն կոորդինացնող ապարատներ ողնուղեղի այն հատվածներում, որտեղ տվյալ վերջույթից զգացող նյարդային թելիկներ են գալիս։ Ուսումնասիրել է մարդկանց և ողնաշարավոր կենդանիների հոգեկան գործունեության ոլորտներից մեկը՝ տարածության մեջ կողմնորոշվելը, և հաստատել, որ կողմնորոշման համար էական նշանակություն ունեն լաբիրինթային ռեցեպտորները՝ տեսողականի հետ միասին։ 1959 թվականից՝ Բերիտաշվիլի ֆիլոգենեզի տեսանկյունով (ձկներից մինչև կապիկը) զբաղվել է պատկերային և հուզական (էմոցիոնալ) հիշողության հարցերով։ Բերիտաշվիլի ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր (1941

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ივანე ბერიტაშვილი, ბიობიბლიოგრაფია, მეცნიერება, თბ., 1977;
  • ძიძიშვილი ნ., ივანე ბერიტაშვილი, თბ., 1962;
  • ცაგარელი მ., ივანე ბერიტაშვილი: ცხოვრება და მოღვაწეობა. თბ., 2010.
  • Воронцов, Д. С., Академик Иван Соломонович Бериташвили (Беритов). К 70-летию со дня рождения и 45-летию научной и педагогической деятельности. «Физиологический журнал СССР»,1956, т. 42, № 1.
  • Григорян, Н.А. Переписка А.Ф. Самойлова и И.С. Бериташвили. Москва: Наука, 1986.
  • Дзидзишвили, Н.Н. Академик И.С. Бериташвили. Тбилиси: Мецниереба, 1974.
  • Ройтбак, А.И. (Ред.) Воспоминания об Иване Соломоновиче Бериташвили. Москва: Наука, 1991.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Окуджава В. М., Векуа И. Н. Памяти выдающегося советского физиолога // Вестник АН СССР, 1975, № 1, с. 123