Առնոլդ Չիկոբավա
Առնոլդ Չիկոբավա
վրաց.՝ არნოლდ სტეფანეს ძე ჩიქობავა
| |
|---|---|
| Ծնվել է | մարտի 14 (26), 1898 կամ մարտի 26, 1898[1] Սաչիքոբավո, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | նոյեմբերի 5, 1985[1] (87 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Okrokana |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լեզվաբան, բանասեր և հասարակական գործիչ |
| Հաստատություն(ներ) | Թբիլիսիի պետական համալսարան[2] և Թբիլիսիի պետական համալսարան[2] |
| Գործունեության ոլորտ | լեզվաբանություն, բանասիրություն և կովկասագիտություն |
| Անդամակցություն | Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա[2] |
| Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան |
| Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | վրացերեն և ռուսերեն |
| Եղել է գիտական ղեկավար | Ալեքսանդր Մագոմետով և Գեորգի Կլիմով |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Առնոլդ Չիկոբավա (վրաց.՝ არნოლდ ჩიქობავა , մարտի 14 (26), 1898 կամ մարտի 26, 1898[1], Սաչիքոբավո, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 5, 1985[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային լեզվաբան և բանասեր, որը հայտնի է կովկասյան լեզուների հետազոտական աշխատանքներով և եղել է Նիկողայոս Մառի լեզուների միածագումնաբանական վիճելի տեսության հետևողական քննադատներից մեկը[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չիկոբավան ծնվել է արևմտյան Վրաստանի (այդ ժամանակ Ռուսական կայսրության կազմում) Մեգրելիա նահանգի Սենակիի մունիցիպալիտետի փոքրիկ գյուղերից մեկում։ 1922 թվականին ավարտել է Թբիլիսիի նորաբաց պետական համալսարանը (ԹՊՀ), ստացել գիտական աստիճան, ստացել դոցենտի (1926–33), ապա պրոֆեսորի կոչում (1933-85)։ Այդ տարիներին գլխավորել է համալսարանի Կովկասյան հետազոտությունների ամբիոնը (1933–60), Վրացական ԽՍՀ Թբիլիսիի լեզվաբանական ինստիտուտի Իբերո-կովկասյան լեզուների ամբիոնը (1936–85)։ Այս ինստիտուտը, որը Չիկոբավան գլխավորել է 1950-1952 թվականներին, այժմ կրում է նրա անունը[5]։ 1941 թվականին նա դարձել է Վրացական ԽՍՀ նոր ձևավորված Գիտությունների ակադեմիայի անդամ, նախագահության անդամ է ընտրվել 1950—1963 թվականներին։ Իր բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրվել է Խորհրդային Միության և միջազգային մրցանակներով ու կոչումներով[6]։ Հեղինակել է վրացերեն բառարանների շարք և կովկասյան լեզուների կառուցվածքին ու պատմությանը նվիրված խոշոր գործեր։
Շնորհիվ իր դիրքի Չիկոբավան ճանաչում է ունեցել ԽՍՀՄ լեզվաբանների շրջանում, 1950-ականներին կարճ ժամանակ շատ բուհերի ուսանողներ սովորում էին նրա «Լեզվաբանության տեսություն» դասագրքով։ Հատկապես ուժեղ էր Չիկոբավայի ազդեցությունը խորհրդային կովկասագիտության վրա 1950-1960-ական թվականներին[7]։
Չիկոբավան մահացել է Թբիլիսիում 87 տարեկան հասակում։ Թաղված է Թբիլիսիի համալսարանի այգում։
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մենագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. С. Чикобава, «Проблемы родства иберийско-кавказских языков». Махачкала, 1965
Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. С. Чикобава, Основные тенденции развития синтаксического механизма простого предложения в грузинском языке, II, Сообщения АН Груз. ССР, т. II, № 6, 1941;
- А. С. Чикобава, Пермансив и место, занимаемое им в истории спряжения грузинского глагола, там же, т. IV, № 1, 1943
- А. С. Чикобава, Несколько замечаний об эргативной конструкции, в сборнике «Эргативная конструкция предложения», 1950
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 3 Летопись Российской академии наук. Т. VII. 1946—1953 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2022. — С. 782. — 896 с. — ISBN 978-5-6046932-6-1
- ↑ Dahrendorf, Ellen (2005), The Unknown Stalin, p. 205. I.B.Tauris, ISBN 1-85043-980-X.
- ↑ Smith, Graham (1998), Nation-building in the Post-Soviet Borderlands: The Politics of National Identities, p. 178. Cambridge University Press, ISBN 0-521-59968-7.
- ↑ ИНСТИТУТ ЯЗЫКОЗНАНИЯ ИМ. А. ЧИКОБАВА
- ↑ Mikaberidze, Alexander (ed., 2007), Chikobava, Arnold Արխիվացված 2020-06-28 Wayback Machine. Dictionary of Georgian National Biography. Accessed on July 3, 2007.
- ↑ Я. Г. Тестелец Воспоминания о Сергее Старостине. 26.10.05
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առնոլդ Չիկոբավա. Մատենագրություն, Թբիլիսի, 1979 Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, Վրաստանի ԳԱԱ կայք
- Առնոլդ Չիկոբավայաի անվան լեզվաբանական ինստիտուտ Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- Առնոլդ Չիկոբավա Լեզվաբանության փիլիսոփայական հարցերի շուրջ Արխիվացված 2020-02-23 Wayback Machine
- Առնոլդ Չիկոբավա Լեզուն ու «լեզվի տեսությունը» փիլիսոփայության և լեզվաբանության մեջ Արխիվացված 2021-11-29 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլդ Չիկոբավա» հոդվածին։ |
| ||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 53)։ |
- Մարտի 26 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 1985 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Թբիլիսի քաղաքում թաղվածներ
- Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Վրացի լեզվաբաններ
- Վրացի բանասերներ
- Վրացի հասարակական գործիչներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ