Միքայել Ասորի
Միքայել Ասորի | |
---|---|
Ծնվել է | 1126[1][2][3][…] Battalgazi, Մալաթիայի մարզ, Թուրքիա |
Մահացել է | նոյեմբերի 14, 1199 Բարսավմայի վանք, Մալաթիա, Թուրքիա |
Դավանանք | Հակոբիկյան եկեղեցի |
Մասնագիտություն | պատմաբան և քահանա |
Գործունեության ոլորտ | պատմագրություն |
Պաշտոն(ներ) | Անտիոքի պատրիարք |
Տիրապետում է լեզուներին | միջին հունարեն |
Միքայել Ասորի կամ Միքայել Մեծ (ասոր՝ ܡܝܟܐܝܠ ܣܘܪܝܝܐ), 1126[1][2][3][…], Battalgazi, Մալաթիայի մարզ, Թուրքիա - նոյեմբերի 14, 1199, Բարսավմայի վանք, Մալաթիա, Թուրքիա), ասորի պատմիչ, եկեղեցական գործիչ։ 1166 թվականից՝ Ասորի Ուղղափառ (Հակոբիկյան) Եկեղեցու պատրիարք։
Կենսամատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Ասորին իր ժամանակի Ամենաուսյալ անձնավորություններից մեկն է եղել։ Նա թողել է հարուստ պատմական ժառանգություն, որոնցից մի մասը («'Ժամանակագրութիւն», «Ճառ քահանայութեան նորին Միխայէլի ասացեալ», «Խոստովանութիւնն հաւատոյ», «Վասն աստիճանաց Եկեղեցւոյ», «Գաւազանագիրք» և այլն) միջնադարում թարգմանվել են հայերեն։
Միքայել Ասորու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նրա «Ժամանակագրութիւնը», որն ընդգրկում է աշխարհի արարչությունից սկսած մինչև XII-րդ դարի պատմությունը։ Այս երկը կարևոր է նաև նրանով, որ նրա մեջ պահապանել են որոշ պատմիչների կորսված երկերից հատվածներ։ Միքայել Ասորու վերոհիշյալ երկն անփոխարինելի սկզբնաղբյուր է նաև Կիլիկյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար։ Այս երկը 1248 թվականին Իսահակ քահանայի և նրա աշակերտ Վարդան Վանականի կողմից համառոտված կերպով թարգմանվել է հայերեն։ Մինչև XIX-րդ դարի վերջերը Միքայել Ասորու «Ժամանակագրութեան» բնագիրը համարվում էր կորսված և հայերեն թարգմանությունն էր կատարում բնագրի դեր։ Հայերեն բնագիրը 1868 թվականին ֆրանսիացի արևելագետ Վիկտոր Լանգլուայի կողմից թարգմանվել է ֆրանսերեն։ 19-րդ դարավերջին ֆրանսիացի արևելագետ Ժան Բատիստ Շաբոյի կողմից Հալեպի եկեղեցիներից մեկում հայտնաբերվում է Միքայել Ասորու «Ժամանակագրութեան» ասորերեն բնագիրը պարունակող 1598 թվականին գրված մի ձեռագիր՝ արաբերեն թարգմանության հետ միասին։ Այս բնագիրը ֆրանսերեն թարգմանության հետ միասին լույս է տեսնում 1899-1910 թթ. Փարիզում՝ Ժան Բատիստ Շաբոյի աշխատասիրությամբ։
«Ժամանակագրութեան» հրատարակությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասորերեն բնագիր եւ ֆրանսերեն թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michel le Syrien Chronique / Chabot J.-B.. — Paris, 1899. — Т. I.
- Michel le Syrien Chronique / Chabot J.-B.. — Paris, 1901. — Т. II.
- Michel le Syrien Chronique / Chabot J.-B.. — Paris, 1905. — Т. III.
- Michel le Syrien Chronique / Chabot J.-B.. — Paris, 1910. — Т. VI.
Հայերեն թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Peter Nagel, Michael I., in: Wassilios Klein (Hrsg.), Syrische Kirchenväter, S. 228-239
- Dorothea Weltecke, Die „Beschreibung der Zeiten“ von Mor Michael dem Großen (1126–1199). Eine Studie zu ihrem historischen und historiographiegeschichtlichen Kontext (= CSCO, 594, Subsidia 110). Peeters. Louvain 2003.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|