Մշո դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մշո դաշտ
Msho Dasht 001.jpg
Տեսակհարթավայր
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
ՎարչատարածքՄուշի մարզ
Երկարությունմոտ. 65 կիլոմետր
Լայնություն35 կիլոմետր
ԲԾՄմոտ. 1350 մետր
Աշխարհագրական տեղադրությունՀայկական լեռնաշխարհ

Մշո դաշտ, Մուշի դաշտ, Տարոնի դաշտ գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Արևելյան Եփրատի միջին հոսանքում, զբաղեցնում է Մեծ Հայքի Տարոն նահանգի մի մասը։

Մշո դաշտը ալիքավոր մակերևույթով աստիճանաձև իջվանք է Հայկական Տավրոսի համակարգում։ Երկարությունը մոտ 65 կմ է։ Գտնվում է 1200-1500 մ բարձրության վրա։ Հիմքում օլիգոցեն-միոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային և ալյուվիալ նստվածքներով։ Մշո դաշտով է հոսում Արածանին՝ ընդունելով Մեղրագետը։ Կլիման ցամաքային է, հունվարին միջին 0-ից մինչև 4 °C աստիճան է, հուլիսինը 24-26 °C։ Բնորոշ է տափաստանային բուսածածկույթով։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ և թփուտներ։ Մշո դաշտում բնակվող հայերը զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ Մշո դաշտը Արևմտյան Հայաստանի խիտ բնակեցված և արգավանդ շրջաններց էր[1]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 896 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 659 CC-BY-SA-icon-80x15.png