Jump to content

Չաղաթայի ուլուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաղաթայի խանությունը
Չաղաթայ խան

Չաղաթայի (Ջաղաթայի) ուլուս (մոնղ.՝ Цагаадайн улс; ուզբ.՝ Chigʻatoy ulusi; (Չինարեն); պարս.՝ خانات جغتای, մոնղոլների ասիական այն տիրույթների ընդհանուր անվանում, որոնք 1224 թվականի բաժանմամբ տրվել են Չինգիզ խանի Չաղաթայ որդուն և նրա ընտանիքին՝ իբրև ժառանգական տիրույթ։ Ընդգրկել է Մավերաննահրը (Ամուդարյայի և Սիրդարյայի միջագետքը), Յոթնագետքը (Սեմիրեչիե) և Կաշգարը։ Մեծ խան Մանգուի (Մունքե) հրամանով 1251 թվականին Չաղաթայան դինաստիայի չափահաս անդամների մեծ մասը կոտորվել է։ Չաղաթայի ուլուսն իրար մեջ բաժանել են Մանգուն և Բաթու խանը, որին անցել է Մավերաննահրը։ XIII դարի 60-ական թվականներին Չաղաթայի թոռ Ալղուն վերականգնել է Չաղաթայի ուլուսը։ Չաղաթայանները երկարատև պատերազմներ են մղել Ոսկե հորդայի և իլխանության դեմ (իլխանության զորքի կազմում Չաղաթայանների դեմ կռվել են հայ-վրացական զորամիավորումները)։

Չազաթայի ուլուսի միասնությունն ամրապնդելու՝ տարբեր խաների փորձը չկարողացավ կասեցնել մասնատվածությունը։ Արդեն XIV դարի 40-ական թվականներին Չաղաթայի ուլուսը տրոհվեց մի շարք տիրույթների, իսկ Լենկթեմուրի պետության կազմավորմամբ Չաղաթայանների իշխանությունը Մավերաննահրում դադարեց։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չաղաթայի ուլուս» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 662