Բաթու խան
Բաթու խան մոնղ.՝ Бат хан | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1205[1] |
Ծննդավայր | Մոնղոլիա |
Մահացել է | մոտ 1255[1] |
Մահվան վայր | Սարայ, Ոսկե Հորդա |
Գերեզման | Մոնղոլիա |
Քաղաքացիություն | Յուան |
Մասնագիտություն | խան և զորավար |
Ամուսին | Borakchin Khatun? |
Ծնողներ | հայր՝ Ջոչի խան[2] |
Զբաղեցրած պաշտոններ | միապետ |
Երեխաներ | Sartaq Khan?[2] և Toqoqan?[2] |
![]() |
Բաթու խան (արաբ․՝ باتو خان , մոտ 1205[1], Մոնղոլիա - մոտ 1255[1], Սարայ, Ոսկե Հորդա), մոնղոլական զորավար և քաղաքական գործիչ, Ոսկե Հորդայի կառավարիչ, Ջուչիի և Ուկի-խաթունի որդին, Չինգիզ խանի[3] թոռը։ Հոր մահից հետո (1227) գլխավորել է Ջուչյան ուլուսը։ Բաթուն կրել է նաև Սաին-խան կոչումը, որը նշանակում է «բարեգութ»[4]
Արևմտյան արշավանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]1236—1243 թվականներին Բաթու խանը գլխավորեց համամոնղոլական Արևմտյան արշավանքը, որի արդյունում նվաճվեցին պոլովեցյան տափաստանների արևմտյան մասերը, Վոլգյան Բուլղարիան, մերձվոլգյան շրջանները և հյուսիսկովկասյան ժողովորդներին։ Նրա անմիջական ղեկավարությամբ դեպի Ռուսիա կատարվեցին մի քանի արշավանքներ՝ 1237—1238 թվականներին դեպի Ռյազան և Վլադիմիր, 1239 թվականին դեպի Չենիգով և 1240—1241 թվականներին դեպի Կիև. 1241—1242 թվականներին գրավվեցին Լեհաստանը և Հունգարիան մինչև Ադրիատիկի ափերը
Ոսկե Հորդայի հզորացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1243 թվականին Բաթու խանը վերջացրեց Արևմտյան արշավանքները, երբ իմացավ որ մահացել է Ուգադեյ խանը։ Նրա զորքերը ետ քաշվեցին մինև Ներքին Վոլգա, որն էլ դարձավ Ջուչի ուլուսայի նոր կենտրոնը։ 1243—1246 թվականներին բոլոր ռուսական իշխանները ճանաչեցին Մոնղոլ-թաթարական գերիշխանությունը։
Կարակորումյան գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1246 թվականին երբ Գույուկը դարձավ մոնղոլական մեծ խան, մի կողմից Ուգադեյի և Չիգադայի, իսկ մյոս կողմից Ջուչիի և Տոլույի ժառանգների մեջ գժտություններ սկսվեցին։ Գույուկը Բաթուի դեմ արշավանք սկսեց, բայց 1248 թվականին, երբ նրա զորքերը գտնվում էին Մավերաննախրի մոտ, նա հանկարծամահ եղավ։ Վարկածներից մեկի համաձայն նա թունավորվել է Բաթուի կողմնակիցների կողմից։ Հաջորդ խան դարձավ Մոնկեն։
Ժառանգները
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաթուին հաջորդներն էին Սարտակը, Տուկանը, Աբուկանը և Ուլագչին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Batu-khan(նորվ.) — Store norske leksikon, 2021.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ Կաղապար:ВТ-ВЭС
- ↑ https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D1%82%D1%8B%D0%B9
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթու խան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 221)։ ![]() |