Նորվեգական մեծ հանրագիտարան
Նորվեգական մեծ հանրագիտարան բուկմոլ՝ Store norske leksikon | |
---|---|
Տեսակ | ազգային հանրագիտարան, կայք, համացանցային հանրագիտարան և lexicon? |
Ժանր | հանրագիտարան |
Բնօրինակ լեզու | բուկմոլ և նյունորսկ |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1978 |
Թվային տարբերակ | snl.no |
Կայք | snl.no(նորվ.) |
Store norske leksikon («Նորվեգական մեծ հանրագիտարան»), կրճատ՝ SNL, առավել ամբողջական ժամանակակից հանրագիտարան նորվեգերենով (բուկմոլով)՝ չհաշված Նորվեգերեն Վիքիպեդիան:
Store norske leksikon-ը ստեղծվել է 1978 թվականին, երբ երկու հրատարակչություններ՝ Aschehoug-ը և Gyldendal Norsk Forlag-ը, որոշում կայացրին միավորել իրենց հանրագիտարանները և այդ նպատակով ստեղծեցին Kunnskapsforlaget ընկերությունը: Aschehoug հրատարակչությունը դրանից առաջ թողարկում էր Aschehougs konversasjonsleksikon հանրագիտարանը (առաջին հրատարակությունը կայացել է 1907-1913 թվականներին), իսկ Gyldendal-ը՝ Gyldendals konversasjonsleksikon հանրագիտարանը (առաջին հրատարակությունը՝ 1933-1934): Այդ ժամանակ դրանք ամենախոշոր նորվեգական հանրագիտարաններն էին:
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թղթե տեսքով հրատարակություններ.
- 1978-1981 - առաջին հրատարակություն (12 հատոր), գլխավոր խմբագիրներ՝ Olaf Kortner, Preben Munthe, Egil Tveterås
- 1984՝ լրացուցիչ հատոր
- 1989՝ լրացուցիչ հատոր
- 1986-1989՝ երկրորդ հրատարակություն (15հատոր), գլխավոր խմբագիրներ՝ Olaf Kortner, Preben Munthe, Egil Tveterås
- 1995-1998՝ երրորդ հրատարակություն (16 հատոր), գլխավոր խմբագիրներ՝ Petter Henriksen
- 2005-2007՝ չորրորդ հրատարակություն (16 հատոր), գլխավոր խմբագիրներ՝ Պետեր Հենրիկսեն:
Գրքերի վաճառքի ընդհանուր անկման պատճառով Kunnskapsforlaget ընկերությունը 2000-ական թվականների սկզբին հայտնվեց բարդ ֆինանսական դրության մեջ: SNL-ի չորրորդ թղթե հրատարակությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ 2003 թվականին Fritt Ord ընկերությունը այդ նպատակի համար հատկացրեց 10 միլիոն նորվեգական կրոնա: Չորրորդ հրատարակության 16 հատորների ընդհանուր հոդվածների թիվը կազմում էր մոտավորապես 280 հազար, ջերի ընդհանուր քանակը՝ 12 հազար, հրատարակության մեջ ընդգրկվեցին 2000 աղյուսակներ, 800 քարտեզներ և 15 հազար նկարներ:
2010 թվականի մարտի 12-ին հայտարարվեց, որ հանրագիտարանի նոր հրատարակություններ չեն ծրագրվում՝ սկսած 2010 թվականի հուլիսի 1-ից ցածր իրացվելիության պատճառով: Նաև ասվում էր, որ հանրագիտարանի թղթե տեսքով պահանջարկի անկման մեղքը նշանակալի չափով պատկանում է Վիքիպեդիային: Ի պատասխան այն առաջարկին, որ հանրագիտարանի գլխավոր խմբագիր Պետեր Հենրիկսենը փոխանցեր հոդվածները «Վիքիմեդիա հիմնադրամին» հասարակական օգտագործման նպատակով, նա բացասական պատասխան տվեց՝ հայտարարելով, որ.
![]() |
Շատ կարևոր է, որ ընթերցողը տեսնի՝ կոնկրետ որ հեղինակների հոդվածն նա այժմ կարդում - It is important that the people behind the articles remain visible
|
![]() |
Հանրագիտարանաի այժմյան վիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականից սկսած՝ SNL-ը հասանելի է դարձել որպես օնլայն հանրագիտարան. հետևորդների թիվը հասնում էր իմ քանի հազարի, որոնց թվում էին թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք: 2009 թվականի փետրվարի 25-ից օնլայն հանրագիտարանին հասանելիությունը դարձավ ազատ: 2014 թվականի տվյալներով՝ օնլայն հասանելի հոդվածների թիվը կազմում էր մոտավորապես 170 հազար:
2009 թվականից հանրագիտարանը կարող են խմբագրել օգտատերերը, սակայն հոդվածների փոփոխությունները հայտնվում են միայն այն բանից հետո, երբ նոր խմբագրության որակը կերաշխավորեն փորձագետները:
2013 թվականին խմբագրության ղեկավարությունը հայտ էր ներկայացրել պետական աջակցություն ստանալու նպատակով, սակայն Նորվեգիայի կառավարությունը մերժեց հայտը[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Cora Skylstad. Ingen støtte til Store norske leksikon // Bokogsamfunn.no — 14.10.2013.(նորվ.)(Ստուգված է 13 Փետրվարի 2014)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- SNL Պաշտոնական կայք (նորվ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նորվեգական մեծ հանրագիտարան կատեգորիայում։ |
|