Դուրանի կայսրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Դուրանի կայսրություն
 
Flag of Herat until 1842.svg

Durrani Empire 1747 1862 AD.png

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ղանդահար (1747—1773/1774)
Քաբուլ (1773/1774—1823)
Լեզու պարսկերեն, փաշթո
Ազգություն աֆղաններ
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
Դինաստիա Դուրանի
Ահմադ շահ Դուրանի, Դուրանի կայսրություն կառավարիչ:

Դուրանի կայսրություն, պատմական աֆղանական պետություն, ընդգրկել է ժամանակակից Աֆղանստանի, Պակիստանի տարածքները, Իրանի հյուսիս-արևելյան և Հնդկաստանի հյուսիս-արևմտյան մասերը՝ ներառյալ Քաշմիրը[1]: Հիմնվել է Ղանդահարում, 1747 թվականին, հրամանատար Ահմադ շահ Դուրանիի կողմից: Սակայն նրա հաջորդների օրոք կայսրությունը տրոհվել է մի քանի ինքնուրույն իշխանությունների՝ Փեշավարյան, Քաբուլյան, Ղանդահարյան և Հերաթյան[2]: Դուրանի կայսրությունը հաճախ դիտարկվում է որպես ժամանակակից Աֆղանստան պետության նախակարապետը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ահմադ շահ Դուրանի

Նադիր շահի տիրապետությունն ավարտվեց նրա սպանությամբ՝ 1747 թվականի հունիսին: Սպանությունը, հավանաբար, նախապես պլանավորել էր նրա եղբորորդի Ալի Քոլին, թեպետ որևէ փաստացի ապացույց չկա հօգուտ այս տեսակետի: Այդուհանդերձ, երբ աֆղանների հրամանատարները այդ նույն թվականին, ավելի ուշ, հանդիպեցին Ղանդահարի մոտակայքում՝ նոր, միացյալ պետության համար տիրակալ ընտրելու, ընտրվեց Ահմադ շահը: Չնայած այն բանի, որ նա ավելի երիտասարդ էր, քան մնացած թեկնածուները, նրա օգտին առկա էին մի քանի գործոններ՝

  • Նա Ասադուլլա խանի՝ Սադոզայ կլանի պատրիարքի, ով այդ ժամանակ առավել հայտնի էր աֆղանական ցեղերի շրջանում, անմիջական հետնորդն
  • Նա, անկասկած, առավել խարիզմատիկ առաջնորդ ու հմուտ ռազմիկ էր, ով իր տրամադրության տակ մի քանի հազար հեծելազորային լավ պատրաստված, արագաշարժ ուժեր ուներ
  • Ոչ պակաս կարևոր՝ նա նշանակալի ներդրում ուներ Նադիրնշահի գանձարանում:

Ահմադ շահը դարձավ տիրակալ և ընդունեց «Դուրանի» («Մարգարիտների մարգարիտ») կոչումը: Այս կոչումը, հավանաբար, ինչպես հաստատում են ոմանք, առաջ է բերել հենց ինքը՝ Ահմադ շահը: Աֆղանները այդուհետ հայտնի են որպես Դուրանիներ, և իրենց անունով նոր պետությունը սկսել է կոչվել Դուրանի տերություն:

Ահմադ շահը իր կառավարումը սկսեց գիլզաների ցեղերի հետ համատեղ Գազնիի, ապա՝ Քաբուլի գրավումով: 1749 թվականին Մողոլական տերությունը ստիպված եղավ զիջել Սինդը, Փենջաբը և Ինդոս գետի վրա եղած անցարանը, որպեսզի իրեն պաշտպանի աֆղանական ներխուժումից: Այս կերպ աֆղանները առանց կռվի զգալի տարածքներ ձեռք բերեցին արևելքում, Ահմադ շահը արևելքում զավթեց Հերաթը, որտեղ իշխում էր Նադիր շահի թոռը՝ շահ Ռուհը: Հերաթը հանձնվեց մոտ մեկ տարի տևած պաշարումից և արյունահեղ մարտից հետո՝ այնպես , ինչպես Մաշհադը (մեր օրերում գտնվում է Իրանում): Ահմադն այնուհետև բանակն ուղարկեց գրավելու Հինդուկուշ լեռներից հյուսիս գտնվող շրջանները: Կարժ ժամանակում հզոր բանակի շնորհից նրա վերահսկողության ներքո հայտնվեցին Հյուսիսային Աֆղանստանի թուրքմենական, տաջիկական և խազարական ցեղերը: Ահմադը Մեծ Մողոլների կայսրություն ներխուժեց երրորդ, ապա նաև չորրորդ անգամ, ամրապնդեց իր վերահսկողությունը Փանջաբի, Սինդի և Քաշմիրի վրա: Այդ ժամանակ, 1757 թվականին նա զավթեց Դելին, բայց Մողոլական դինաստիային թույլ տվեց քաղաքում պահպանելու իրենց ձևական վերահսկողությունը այնքան ժամանակ, քանի կառավարիչը կճանաչի Ահմադ շահի սյուզերենությունը Փենջաբում, Սինդում և Քաշմիրում: Իր շահերի պաշտպանության նպատակով երկրորդ որդուն՝ Թիմուր շահին թողնելով այստեղ՝ Ահմադ շահը հեռացավ Հնդկաստանից և վերադարձավ Աֆղանստան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. MECW Volume 18, p. 40; Written by Frederick Engles in July and the first 10 days of August 1857; First published in the New American Cyclopaedia — Vol. I, 1858;…Link
  2. Афганистан | Азия — страны (ռուս.)