Սատոսի Տաձիրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սատոսի Տաձիրի
ճապ.՝ 田尻 智
Ծնվել էօգոստոսի 28, 1965(1965-08-28) (54 տարեկան)
ԾննդավայրՍետագայա, Տոկիո, Ճապոնիա
ՄասնագիտությունԽաղերի նկարիչ
ԼեզուՃապոներեն
ԱզգությունՃապոնացի
ՔաղաքացիությունՃապոնիա
Ուշագրավ աշխատանքներՄիստի, Էշ Կետչում, Բրոկ և Pokémon video games?
ԱշխատավայրGame Freak
ՊարգևներCEDEC Awards - Special Award?
Կայքbulbapedia.bulbagarden.net/wiki/Satoshi_Tajiri


Սատոսի Տաձիրի(ճապ.՝ 田尻智, օգոստոսի 28, 1965(1965-08-28), Սետագայա, Տոկիո, Ճապոնիա[1]) - ճապոներեն խաղերի նկարիչ, տարբեր խաղերի, մանգաների հեղինակ: Նրա ամենահայտնի աշխատանքն է «Պոկեմոն» անիմե սերիալը: Նա զբաղեցրել է աշխարհի ամենալավ խաղերի նկարիչների ցուցակի 97-րդ տեղը[2]:

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի օգոստոսի 28-ին Nissan ֆիրմայի վաճառող և Մատիդա քաղաքի տնային տնտեսուհու ընտանիքում: Մատիդա քաղաքը գտնվում է Տոկիոյի մոտակայքում: Նա մանկուց շատ է սիրել բռնել միջատներին, որը այդ ժամանակ Ճապոնիայում շատ հայտնի զբաղմունք էր: Երեխաները այն ժամանակ բռնում էին ողջ միջատներին, պահում էին նրանք և փոխանակվում էին: Սատոսին ստեղծում էր շատ լավ բռնիչներ, որոնց օգնությամբ նա հեշտությամբ բռնում էր միջատներին: Նա ուներ միջատների մեծ կոլեկցիա: Նրա ընկերները Սատոսիին անվանում էին «միջատների բժիշկ»[3]: 1970-ական թվականներին նա տեղափոխվեց Տոկիո: Այնտեղ չկային անտառներ, որոնց օգնությամբ նա բռնում էր միջատներ: Եվ այդ ժամանակ Տաձիրին իր համար բացեց մի նոր զբաղմունք, և արդյունքում նա դարձավ աշխարհի ամենալավ խաղերի նկարիչներից մեկը:

Game Freak[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կարիերայի սկիզբը կարելի է համարել 1981 թվականը, երբ Սատոսին հաղթեց Sega Enterprises կազմակերպչության կողմից խաղարկվող մրցանակը: Քանի որ խաղերի լսարանը նոր էր սկսում առաջանալ, նրանց մասին չէին հրատարակում ամսագրերում: Սատոսին ներշնչվելով խաղերով` ստեղծում է Ճապոնիայի առաջին ամսագիրը խաղերի մասին, որին անվանեց Game Freak: Նա իր ամսագրում հրատարակում էր նոր խաղերի սյուժեի և հին խաղերի գաղտնիքների մասին: 1984 թվականին Սատոսին գրում է հոդվածներ խաղերի և դրանց գաղտնիքների մասին, որոնք նախատեսված էին Famicom կրիչի համար: Այդ խաղերի մասին հոդվածները, նաև հրատարակում էին հեռուստացույցով, ինչպես նաև ռադիոյով: Նրա ընկեր Կեն Սուգիմորին պատկերազարդում էր ամսագիրը: Այդ ամսագիրը արժեր ճապոնական 30 իեն և մեկ հատորի մեջ պարունակում էր 28 էջ:

Ավագ դպրոցում Սատոսին համարյա չի սովորում: Դժվարությամբ ստանալով միջնակարգ կրթություն, նա, չնայած իր հարազատների կարծիքին, չգնաց հալսարան կամ քոլեջ, այլ մտավ խաղերի բիզնեսի մեջ[4]: Նա լուրջ զբաղվում էր հայտնի խաղերի նկարիչ Սիգերու Միյամատոյի աշխատանքներով: Սիգերուն ստեղծել է շատ խաղեր, ինչպիսին են` Mario, The Legend of Zelda և Donkey Kong: 1987 թվականին հրատարակվում է նրա առաջին խաղը, որի անունը Quinty էր (Ամերիկայում և Եվրպոյաում այն հայտնի է Mendel Palace անունով): 2 տարի անց նա ստեղծում Game Freak-ի համար խաղեր ստեղծողների խումբ, որը անվանված էր նրա հին ամսագրի անունով: Game Freak-ը ստեղծում է խաղերի ցանկ, ինչպիսին են` Jerry Boy (1991), Mario & Wario (1993)[5], Yoshi’s egg (1994), Pulseman (1994)[6]: 1990 թվականին Տաձիրին ստեղծում է իր առաջին գիրքը, որի անունը «Երկրի փաթեթավորումը - Խաղերի պատմությունը երիտասարդ ժամանակ» էր, որտեղ նա նկարագրում էր իր խաղային բիզնեսի մասին:

Պոկեմոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբին առաջնում է Game Boy կրիչը: Նրա առանձնահատկությունն այն էր, որ հատուկ լար շնորհիվ երեխաները կարողանում էին միացնել կրիչին, և միասին խաղալ: Լարի միջոցով կրիչների միմյանց մասին ինֆորմացիա են ստանում: Ըստ ավանդության Տաձիրին տեսնելով, թե իինչպես է միջատը կանգնում լարի վրա, նա լուրջ մտածեց այն խաղերի մասին, որտեղ խաղացողները կկարողանային մեծացնել իրենց հրեշներին և փոխանակվել ընկերների հետ, որպեսզի հավաքեն հրեշների ամբողջ խումբը: Շատ մարդիկ մտածում են, որ դրա պատճառն այն է, որ Տաձիրին մանուկ ճամանակ լուրջ զբաղվել է միջատներով[7]: 1990 թվականից մինչև 1996 թվականը Տաձիրին աշխատել է Pocket Monsters խաղի շուրջ, որը նաև հայտնի էր «Պոկեմոն» անվանումով: Առաջին խաղի անվանումը եղել է Capumon, բայց Capumon-ը արդեն որպես առևտրական իր գրանցվել էր, և այդ իսկ պատճառով խաղը վերաանվանեցին Pocket Monsters, կամ Pokémon:

Սատոսին շատ երկար ժամանակ էր աշխատել այդ խաղի շուրջ, և նա ուզում էր, որ այդ խաղը հայտնի դառնա ամբողջ աշխարհին: Բացի դրանից Game Boy-ը կորցրել էր իր այն ժամանակվա հայտնիությունը, և ոչ ոք չէր մտածում, որ Pocket Monsters-ը կվերադարձնի այդ հայտնիությունը: Տաձիրին ստիպված էր չվճարել իր օգնականներին: Բայց այդտեղ նրան օգնության է գալիս Սիգերու Միյամատոն, ով նրան օգնեց հրատարակել Pocket Monsters-ի առաջին երկու խաղերը՝ Pocket Monsters Red և Pocket Monsters Green-ը: Շուտով այդ խաղի հիման վրա ստեղծվում է անիմե, որտեղ գլխավոր հերսին անվանում են Սատոսի, իսկ նրա հակառակորդին՝ Սիգերու: Ներկա ժամանակ Սատոսին աշխատում է նոր խաղերի շուրջ: Բացի «Պոկեմոն»-ից, Սատոսի Տաձիրին ստեղծել է Drill Dozer խաղը՝ Game Boy Advance հրատարակչության համար:

Կեղծ տեղեկություն Սատոսիի մահվան մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտի 12-ի 08:54-ին Twitter-ի մասնակիցներից մեկը անհիմն տեղկեկություն թողեց, որ Տաձիրին մահացել է Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ: Այդ անհիմն տեղեկությունը սկսեցին քննարկել հեռուստացույցներում, տեղեկատվական կայքերում և անիմեի և մանգայի հետ կապված կայքերում[8]: Սակայն այդ տեղեկությունը չեղարկեց Nintendo of America հրատարակչությունը, որը պնդում էր, որ Ճապոնիայի Nintendo կազմակերպչության մասնակիցները ֆիզիկապես չեն վիրավորվել[9]:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nintendo-ի մասնակիցները նրան նկարագրում են, որպես «կրեատիվ, հետաքրքրասեր և խելացի» մարդ[10]:
  • Time ամսագրի ձայնադրության ժամանակ Տաձիրին ասել է, որ նա աշխատում է 24 ժամ, և քնում է 12 ժամ, և նրա խոսքերով դա նրան օգնում է ավելի լավ աշխատել:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Satoshi Tajiri Biography»։ IGN. News Corporation։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին 
  2. «Top 100 Game Creators of All Time»։ IGN. News Corporation։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին 
  3. The Ultimate Game Freak
  4. Chua-Eoan Howard; Tim Larimer (14 November 1999)։ «Beware of the Pokemania»։ Time (Time Inc.) 
  5. Peterson Helen (15 November 1999)։ «King of Craze Too Shy For Spotlight Pifather Is an Introvert»։ Daily News (Mortimer Zuckerman) 
  6. «Pulseman»։ MobyGames.։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին 
  7. Nutt Christian (3 April 2009)։ «The Art of Balance: Pokémon's Masuda on Complexity and Simplicity»։ Gamasutra. United Business Media։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին 
  8. IBTimes Staff Reporter (March 12, 2011 4:03 AM EST)։ «'Pokemon' creator Satoshi Tajiri rumored to have died in Japan earthquake»։ International Business Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին 
  9. Nintendo of America (NintendoAmerica) (March 11, 2011 at 7:35 PM)։ «Post by NintendoAmerica»։ Twitter։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին 
  10. Nielsen Lee Brattland (2008)։ Brief Reference of Student Disabilities: With Strategies for the Classroom (2nd ed.)։ Corwing Press։ էջ 48