Էշ Կետչում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գերմարդ (այլ կիրառումներ)
Էշ Կետչում
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչՍատոսի Տաձիրի
ՀեղինակՍատոսի Տաձիրի
Դերակատար / ՁայնRika Matsumoto?, Վերոնիկա Թեյլոր, Voula Kosta?, Daniel Magon?, Maria João Luís?, Doris Lo?, Christa Lips?, Balázs Szvetlov?, Aurélien Ringelheim?, Dick Eriksson?, Adolfo Moreno?, Sarah Natochenny? և Kayzie Rogers?
ԱշխարհPokémon universe?
Ներկայացրած էՊոկեմոն և Pokémon: The Electric Tale of Pikachu?
Անձնական տվյալներ
Տեսակգեղարվեստական անձ, անիմեի կերպար, կինոհերոս և մանգայի կերպար
Մազերի գույնսև
ԾննդավայրPallet Town?
ԲնակավայրPallet Town?
Սեռտղա
Զբաղմունքպոկեմոնների մարզիչ
Ծնողներմայր՝ Delia Ketchum?

Էշ Կետչում (անգլ.՝ Ash Ketchum) կամ Սատոսի (ճապ.՝ サトシ) - «Պոկեմոն» անիմե-սերիալի գլխավոր հերոսը։ Ճապոնական վերսիայի սերիալում նրան անվանում են Սատոսի (ի պատիվ Սատոսի Տաձիրիի, ով «Պոկեմոն» սերիալի հեղինակն է)։ Ըստ անիմեի Էշը հայտնվում է տարբեր տեսակի ստեղծագործություններում, որոնք կապված են «Պոկեմոնների» հետ՝ մանգայում, լիամետրաժ ֆիլմերում, խաղերում և այլն։ Էշը հիմնված է Րեդ կերպարի հիման վրա, ով Pokémon Red և Blue-ի առաջին խաղերի հեղինակն էր։ Նա երազում էր դառնալ Պոկեմոնների մարզիչ։

Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեում Էշը շատ ժիր է և ազատ։ Նա հակառակորդների դեմ մենամարտում շատ ամուր է, իսկ ընկերների և պոկեմոնների հետ շատ նուրբ է վերաբերվում։ Պատրասատ է յուրաքանչյուրի հետ մենամարտել, ով նրան մրցահրավեր է նետում։ Նրան բոլորը հեշտությամբ «դուրս են բերում», բայց անհրաժեշտության դեպքում նա շատ արագ հավաքվում է։ Նրա առանձնահատկություններից է հոգատարությունը։ Էշը մենամարտից հետո միշտ հետաքրքրվում է պոկեմոնի առողջության համար։ Էշը ամենաուժեղ մարզիչը չէ, բայց նա աշխատում է իր սխալների հետ։ Նա երբեք չի հանձնվում և փորձում է դժվար իրադարձություններից դուրս ելնել[1]։ Նա հաճախ կատարում է անկազմակերպ որոշումների, և որի պատճառով նա մենամարտում տարվում է։ Շատ երկրպագուները մտածում են, որ Միստին անտարբեր չէ Էշի հանդեպ՝ «Misty’s Song» երգի ամերիկական վերսիայում ասում են, որ Միստին անտարբեր չէ Էշի հանդեպ։ Բացի դրանից կան շատ փաստեր, որոնք ակնարկ են անում։ Մասամիցու Հիդական, ով անիեմի ստեղծողներից էր, ասել է, որ Էշի ու Միստիի հարաբերությունները ավելի նման են եղբոր ու քրոջ հարաբերություններին[2]։ Բացի դրանից շատ երկրպագուներ մտածում են, թե ով է Էշի հայրը։ Մասամիցու Հիդական ասաց, որ Էշի հայրը պոկեմոնների մարզիչ է, և կհայտնվի Պոկեմոն սերիալի մեջ[2]։ Բացի Պիկաչուից, Էշը ունի Ֆրոակիին, Ֆլետչինդերին (անցյալում Ֆլետչինգ) և Հոլուչային։ Օուկա պրոֆեսորի մոտ գտնվում են Անֆիզանտը (անցյալում Պիդավ և Տրանկուիլ), Օշավոտը, Պիգնայտը (անցյալում Տեպիգ), Սնայվին, Սկրեգին, Լիվանիին (անցյալում Սեվադլ և Սվալդուն), Պալպիտոդը, Բոլդորը (անցյալում Րոգենրոլա), Կրուկոդայլը (անցյալում Կրոկորոկ), Ստարպտորը (անցյալում Ստարլի և Ստարեվիա), Տորտերան (անցյալում Տուրտվիգ և Գրոտլ), Ինֆերնեյպը (անցյալում Չիմպար և Մոնֆերնո), Բուիզելը, Գլայկսորը (անցյալում Գլայգեր), Գիբլը, Սվելոուն (անցյալում Տեյլոու), Սեպտայլը (անցյալում Տրիկո և Գրոուվայլ), Կորֆիշը, Տորկալը, Գլեյլին (անցյալում Սնորանտ), Գերակրոսը, Բեյլիֆը (անցյալում Չիկորիտա), Կվիլավա (անցյալում Սինդակվիլ), Տոտոդայլը, շայնի Նոկտաուլը, Դանֆանը (անցյալում Ֆենպի), Սնորլակսը, Բուլբազավրը, Չարիզարդը (անցյալում Չարմանդեր և Չարմելեոն), Կինգլերը (անցյալում Կրաբի), Մակը և 30 Տորոսները։ Էշը ուրիշ մարզիչներին տվել է Սկվիրտլին, Պրայմեյպային, Հոնտերային (որին նա չի որսացել), Բիդրիլուին, իսկ բաց է թողել Բատերֆրիին (անցյալում Կատերպի և Մետապոդ), Պաջիտային (անցյալում Պիջիտո), Լապրասային և Լարվիտարային։ Էշը ուներ Րետիկեյտին, որը նա փոխարինեց Բատերֆրիով, բայց Էշը միանգամից նրան ետ փոխարինեց, և Էյպով, որին Էշը Դոունի հետ փոխարինեց Բուիզելյայի հետ։

Սերիալի սկզբում Էշը հնարավորություն ստացավ պոկեմոնների մարզիչ դառնալ, բայց նա այդ ժամանակ ընդամենը 10 տարեկան էր։ Քանզի նա քնած էր մնացել, և որի պատճառով բոլոր պոկեմոններին վերցրել էին՝ պրոֆեսոր Օոուկը նրան նվիրեց Պիկաչուին, որպես առաջին պոկեմոն։ Սկզբում Պիկաչուն և Էշը չէին ընկերանում, բայց արդյունքում դարձան ամենալավ ընկերներ։ Էշը Կանտոյում ճանապարհորդում էր Միստիի և Բրոկի հետ։ Նրանց անընդհատ հետևում է R խումբը, որի մեջ էին մտնում Ջեսին, Ջեյմսը և Մյաուտը։ Այդ խումբը անընդհատ ուզում էր գողանալ Պիկաչուին ամբողջ սերիալի ընթացքում, բայց նրանք միշտ պարտվում են։ Հիմնականում Էշը պոկեմոններին չէր բռնում, այլ ընկերանում էր նրանք հետ, և շատ մրցանակներ, նա չի ստացել մենամարտերում, այլ ուրիշ իրադարձությունների ժամանակ։ Սակայն նա դարձավ շատ հզոր մարզիչ և գտնվում էր Ինդիգո Լիգայի լավագույն մարզիշների ցուցակի 16 տեղում (իսկ նրա հակառակորդ Գարի Օուկը, ով միշտ մի քանի քայլ առաջ էր գտնվում Էշից՝ գտնվում էր այդ լիգայի 32 տեղում)։ Ինդիգո Լիգայում պարտվելուց հետո նա գնում է Նարնջագույն կղզիներ GS-բոլի հետևից, որը շատ պետք էր պրոֆեսոր Օուկին։ Իմանալով, որ Նարնջագույն կղզիներում գոյություն ունի պոկեմոնների Լիգա, Էշը որոշում է այդ լիգայում մասնակցել և դառնում է Նարնջագույն լիգայի հաղթող։

Էշը Միստիի և Բրոկի հետ ճանապարհորդում է Ջոտո տարածք։ Նա ստանում է Ջոտոյի բոլոր հինգ մրցանակները և մասնակցում է Երկաթե միության մենամարտերում, որում գրավում է 4 տեղը։ Չեմպիոնատում Էշը հաղթում է Գարիին, որից հետո նրանք դառնում են լավ ընկերներ։ Դրանից հետո Էշը իր խմբի հետ գնում է Հոեն տարածքը։ Այդ ճանապարհորդությոանը մասնակցում են Բրուկը, սկսնակ մարզիչ Մեյը և նրա կրտսեր եղբայր Մակսը։ Էշը հավաքում է Հոենի բոլոր ութ մրցանակները, և մասնակցում է ռեգիոնալ չեմպիոնատի՝ որտեղ պարտություն է կրում, նույնպես զբաղեցնելով 4 տեղը։ Ընկերների ուղեկցությամբ Էշը ճանապարհորդում է դեպի Մենամարտերի Եզերք, և որը գտնվում էր Կատոյում։ Այդտեղ նա ստանում է բոլոր 7 մրցանակները, հաղթելով Եզերքի բոլոր յոթ գլխավորներին։ Նրան առաջարկում են դառնալ Եզերքի գլխավոր, բայց Էշը հրաժարվելով դնում է Սինո տարածքը, որտեղ ճանապարհորդում էր Բրոկի և Դոունի հետ:Նա մասնակցում է Սինո չեմպիոնատում, քառորդ եզրափակչում հաղթելով նրա գլխավոր հակառակորդ Սինո Պոլին, անցնում է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Գերիսոնին։

Սինո չեմպիոնատում մասնակցելուց հետո, Էշը գնում է դեպի Յունովա տարածք։ Այդ ժամանակ նրան ուզեկցում էր Այրիսը, ով երազում էր դառնալ դրակոնների մարզիչ և Սայլան։ Սայլանը Ստրիատոն Սիտիի գլխավորներից է (Ռուսական TNT հեռուստաալիքի դուբլյաժում Այրիսի անունը փոխարինեցին Իրիսով)։ Ռուսական վերսիայով Էշը արդեն հաղթահարել է չորս եղբայրներ Չիլիին, Կրեսային և Սայլնանին՝ վաստակելով Տրիո մրցանակը։ Նաև Էշը հաղթահարել է Լենորին, ով Նակրին ստադիոն գլխավորն են։

Խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր:Pkmn Trainer Red by sonictoastadventure.png
Էշը խաղում

Սակայն Էշը խաղի հիմնական սերիաներում չէր հայտնվում, բայց նա հիմնված է ''Pokémon Red'' и ''Blue'' խաղի առաջին սերիաների գլխավոր հերոսի հիման վրա[3]։ Րեդը Էշի նման ճանապարհորդում է Կանտո տարածքում է հավաքում է մրցանակներ, մենամարտում է պրոֆեսորի Օուկի թոռան՝ Գարի Օուկի դեմ, դիմանում է R Խմբի հարձակումներին և ուզում է դատնալ պոկեմոնների Լիգայի չեմպիոն։ Pokémon YellowRed и Blue խաղում Րեդի առաջնային պոկեմոնը դառնում է Պիկաչուն, բացի դրանից Րեդը Էշը նման սկզբում ստանում է Կանտոյի բոլոր երեք հիմնական պոկեմոններին՝ Բուլբազավրին, Չարմանդերին և Սկվիրտլին։ Րեդին, ինչպես Էշին դիմադրում է Ջեսին և Ջեյմսը։ Րեդը հայտնվում է՝ որպես գլխավոր հերոս Red և Blue ''Pokémon FireRed'' և ''LeafGreen'' րեմեյկներում, հայտնվում է՝ որպես գլխավոր բոս ''Pokémon Gold'', ''Silver'' և Pokémon Crystal րեմեյկներում, և ''Pokémon HeartGold'' и ''SoulSilver'' րեմեյկներում, նաև հայտնվում է Pokémon Stadium 2 րեմեյկում։ Այնտեղ Րեդը ունի Պիկաչուին, նաև Վենուզավրին, Չարիզարդին և Բլաստոյզին, և Բուլբազավրի, Չարմանդերի և Սկվիրտլի զարգացած ձևերը։ Րեդը հայտնվում է NintendoSuper Smash Bros. Brawl-ում որպես գլխավոր հերոս, և «Պոկեմոնների մարզիչ» անունով։

Միայն Pokémon Puzzle League խաղում է Էշը ինքնուրույն հայտնվում, և այդ խաղը նախատեսված է Nintendo 64-ի համար։ Puzzle League-ում Էշի համարվում է գլխավոր հերոսը։

Մանգայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էշը հայտնվել է Pokémon: The Electric Tale of Pikachu, որը հիմնված էրանիմե-սերիալի առաջին երկու հատորների հիման վրա։ Նաև հայտնվել է Pokémon: Ash & Pikachu մանգայում, որը նույնպես հիմնված էր անիմեի վրա։ Մանգայում Էշը միշտ ճանապարհորդում է մենակ, և Միստին և Բրոկ նրան չեն միանում։ The Electric Tale of Pikachu մանգայի ստեղծող Տոսիհորո Օնոն ասել է, որ Էշը նրան ամենսիրելի կերպարներից է, որոնզ նա նկարել է, և ավելացրել է, որ նա կուզեր ճանապարհորդել նրա նման, և մոռանալ աշխատանքի տանջանքի և այլնի մասին[4]։ Սատոսի անունով կերապրը Pokémon Zensho մանգայի գլխավոր հերոսն է։ Էշի և Րեդի նախապատկերը հայտնվում է Pokémon Adventures, որտեղ հանդես է գալիս որպես գլխավոր հերոս։ Pokémon Pocket Monsters մանգայի գլխավոր հերոսը Իսամու Ակայն էր, ում մականունը Րեդ էր։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարտ ստեղծվել է ''Pokémon Red'' и ''Blue'' խաղի գլխավոր հերոսի միան վրա։ Րեդի դիզայնով զբաղվել է Կեն Սուգիմորին, ով խաղի հիմնական սերիաների հեղինակն էր[5]։ Ճապոներենով նրան անվանել են Սատոսի, ի պատիվ Պոկեմոնի ստեղծող Սատոսի Տաձիրիի[6]։ Անիմեի համար իր կերպարը փոխել է Սայուրի Իտիսին[5]։ Ամերիկայում նրան Սատոսիի փոխարեն տվեցնի Էշ անունը և դրա համաձայն նրան տվեցին Կետչում ազգանունը[7]։

Տաձիրին լսման ժամանակ ասել է, որ Ճապոնիայում ավելի շատ իրեր են գնում Պիկաչուի պատկերով, իսկ ԱՄՆ-ում՝ իրեր Էշի և Պիկաչուի պատկերները միասին։ «Պոկեմոնի» ստեղծողը ասել է, որ Ամերիկայում իր ստեղծագործությունները ավելի լավ են գնահատում, քանի որ մարդը ավելի կարևոր է, քան պոկեմոնը[8]։ Էշի և Րեդի գլխավոր հակառակորդը պրոֆեսոր Օուկի թոռնիկ՝ Գարի Օուկն է, ում ճապոնիայում անվանում են Սիգերու, ի պատիվ Սիգերու Միյամատոյի, ում Տաձիրին համարում է իր ուսուցիչը։ Տաձիրին բացատրել է, թե որն է Րեդի, Բլուի, Էշի և Օուկի տարբերությունները. եթե առաջին երկուսը նրա իսկական հակառակորդներն են, ապա Գարին Էշի ամենալավ ընկերն է։ Լրագրողներն Տաձիրինն հարց են տվել, թե «Էշը ամենլի ուշեղ կլինի Գարիից», իսկ Տաձիրին ասել է «Ոչ, երբեք»[9]։ Էշի տարիքը սերիալի ընթացքում չի փոխվում, և նա ընդմիշտ 10 տարեկան է։ Անիմեի ստեղծողները այդ հարցի շուրջ ասել են, որ եթե նա մեծանար, ապա անիմեի լսարանը նախատեսված կլիներ ավելի մեծ լսարանի համար[2]։

Ձայնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում Էշին ձայնավորում է Րիկա Մացումոտոն։ Նա ասել է, որ նրան հեշտ է ձայնավորլե գլխավոր հերոսներին, քանի որ նա մանուկ հասակում ուներ ճարպիկ բնավորություն, և դրա համար նրան դուր է գալիս ձայնավորել Սատոսիին[10]։ Ամերիկական դուբլյաժում Էշին ձայնավորում է 4Kids Entertainment ստուդիայի Վերոնիկա Տեյլոր ձայնավորողը, իսկ ութերորդ հատորից հետո The Pokémon Company դուբլյաժում՝ Սարա Նատոչենին։ Երբ խոսակցությունները Ճապոներենից սկսեցին թարգմանել անգլերեն՝ նրանց փոփոխեցին, որպեսզի համնկներ խոսակցության երկարությունը։ Ձայնավորումը շատ արագ էր կատարվում, և որի պատճառով Տեյլորը ստուդիայում էր գտնվում 6-ից 7 ժամ։ Նրա ձայնավորումները հաճախ ներկայացնում էին առաջինը, և այդ պատճառով նա օրվա ընթացքում շատ պետք է աշխատեր։ Տեյլորը ասել է. «Ինձ հաջողվել է, որովհետև ինձ հետ աշխատում էր լավ ռեժիսոր, ով ինձ շատ էր օգնում ձայնավորման ընթացքում»։ Բացի դրանից Տեյլորը նկատել է, որ Էշը և նրա ընկերներում հաճախ «ցասումի մեջ են լինում» անիմեի առաջին սերիաներից հետո։ Նա ասել է, որ սցենարիստների աշխատանքները ավելի հեշտ են դարձել, և դրա պատճառով նրան դուր է գալիս Էշին ձայնավորել վերջին սերիաներում[11]։ Անիեմի առաջին հատորները Ռուսաստանում ձայնավորել է Աննա Լեվչենկոն, իսկ 2008 թվականից՝ Լարիսա Նեկիպելովան։

Հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Japanification of Children’s Popular Culture գիրքը Էշին համարել է շատ լավ օրինակ բոլոր կերպարների համար։ Խաղացողների նման նա՝ սկսնակ է խաղային աշխարհում և նոր է սկսում բացահայտել աշխարհի գաղտնիքները[12]։ Բացի դրանից, գրքում նշված է, որ ժամանակի ընթացքում նա ուժեղնաում էր[13]։ UGO.com կայքը Էշին դրել է ամենահիշվող ակսեսուարների տիրապետողների կերպարների ցուցակի տասնհինգերորդ տեղում, նկատելով, որ «նրան բոլորը կարող են սիրել կամ չսիրել, բայց բոլորը Էշ Կետչումին հիշում են սպիտակ և կարմիր գլխարկի շնորհիվ»[14]։ «Գինեսի ռեկորդների գրքը» Էշին դրել է համակարգչային խաղերի ամենասիրված կերպարների ցանկի 39-րդ տեղում, սակայն Էշը խաղերում հաճախ չի հայտնվել[15]։ IGN-ը խիստ քննադատել է Էշին, որովհետև նա ամբողջ սերալի ընթացքում չի մեծանում, բացի դրանից մինչև հիմա անհայտ է, թէ ով է Էշի հայրը[16]։ Kotaku-ն պնդում է, որ երբ Էշի դիզայնը ամեն սերիալին փոխում են՝ նա ավելի մեծ է երևում[17]։ Կայքը հայտարարել է, որ Էշը անընդհատ տանուլ է տալիս պոկեմոնների Լիգան և չի մեծանում, որովհետև եթե մեծանար, ապա սերիալի լսարանը նախատեսված կլիներ ավելի մեծ լսարանի համար, և ավելացրել է, որ Էշը այդպես էլ շատ հայտնի է[18]։ «Ճանապարհորդություն Ֆինի և Ջեյմսի հետ» սերիալի հեղինակ Պենդլտոն Ուորդը ստեղծել է փոքրիկ մուլտֆիլմ Էշի և Պիկաչույի մասին, որտեղ գծանկարչական ոճը վերցված է «Ճանապարհորդություն» սերիալից[19]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Иванов, Борис. «Сатоси/Эш». Аниме и манга в России. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 Water Pokémon Master (3 июля 2008 года). «Interview with Masamitsu Hidaka at Anime Expo». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  3. Имя «Эш» в американской версии игр и «Сатоси» в японской являются вариантами имён для Рэда по умолчанию.
  4. «Animerica Interview Toshihiro Ono». VIZ Media. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 5-ին.
  5. 5,0 5,1 «Pokeani Data». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 20-ին.
  6. Тобин, Джозеф Джей (2004). Pikachu's Global Adventure: The Rise and Fall of Pokémon. Duke University Press. էջ 16. ISBN 0-822-33287-6.
  7. Тобин, Джозеф Джей (2004). Pikachu's Global Adventure: The Rise and Fall of Pokémon. Duke University Press. էջ 16. ISBN 0-8223-3287-6.
  8. «The Ultimate Game Freak». Time Asia. 154 (20): 1. 1999 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
  9. «The Ultimate Game Freak». Time Asia. 154 (20): 2. 1999 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 25 сентября 2009 года-ին. {{cite journal}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  10. Чань, Чи-Че (1 сентября 2006 года). «Interview: Rica Matsumoto». Anime News Network. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  11. «Veronica Taylor interview». Animerica. Viz Media. 8 (6). 2000 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. West, Mark I. (2008). The Japanification of Children's Popular Culture. Rowman & Littlefield. էջ 63. ISBN 0-8108-5121-0.
  13. West, Mark I. (2008). The Japanification of Children's Popular Culture. Rowman & Littlefield. էջ 78. ISBN 0-8108-5121-0.
  14. Marissa Meli (2011 թ․ մարտի 4). «The Coolest Helmets and Headgear in Video Games - UGO.com». UGO.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  15. «Wii News: Mario is the best videogame character of all time». Official Nintendo Magazine. 2011 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  16. Lucas M. Thomas (2010 թ․ հուլիսի 7). «The Pokemon TV Retrospective – DS Feature at IGN». Ds.ign.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
  17. Ернандез, Патриция (2013 թ․ հունիսի 8). «How Ash Ketchum's Character Design Has Evolved Over The Years». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  18. Эшкрафт, Брайан (2013 թ․ հունվարի 11). «Why Ash Ketchum Always Loses (And Why That's Okay!)». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  19. Планкетт, Люк (2011 թ․ հոկտեմբերի 6). «So the Adventure Time Guy Made a Cartoon About Pokémon (and Farts)». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշ Կետչում» հոդվածին։