Չարմանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pokebola-pokeball-png-0.png
Չարմանդեր
Charmander*
Պոկեմոնների ազգային ցանկում

Չարմանդեր.png
Չարմանդերի արտաքին տեսքը
Կերպարապես հրեղեն պոչավոր երկկենցաղ
Կարգաթիվ #004
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ Հրային սալամանդրա (Salamandra salamandra)
Տեսակ
Այս պոկեմոնը կրակ է
Զանգված 8.5 կգ
Հասակ 60 սմ
Արտաքին բնութագրիչ երկոտանի պոկեմոն
Գլխավոր առանձնահատկություն պոչի հավերժական կրակ
Հիմնական բնակավայր հրաբխային զանգվածներ
Նախասիրություն կրակ ներշնչել
Տեխնիկա
Զարգացման մակարդակ ստորին մակարդակ
Սկզբնական մակարդակ Չարմանդեր
Զարգացած մակարդակ Չարմելեոն (#005)
Գերզարգացած մակարդակ Չարիզարդ (#006)
Զարգացման ձև մակարդակ 36
Հատկությունների փոփոխություն տիպային հատկությունները չեն փոխվում
Տեխնիկական հնարքներ «բռնկում» (blaze)
Գլխավոր տեխնիկա արագություն (65%)
Թուլություն
Այս պոկեմոնը հող տիպի է

Այս պոկեմոնը ջուր տեսակի է

Այս պոկեմոնը քար է
Պոկեմարզիչ Pokémon GO Plus.svg Էշ Կետչում (հետագայում վերածվում է Չարիզարդի)
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ International Pokémon logo.svg տեղեկաքարտ

Չարմանդեր (անգլ.՝ Charmander), առաջին սերնդի կրակ տեսակի հրածին պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է «Կանտո» պոկեդեքսում) հաշվառված է #004 կարգաթվի ներքո։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Չարմանդերը Սքուիրթլի և Բուլբազավրի հետ ձևավորում է պոկեմոնների այն եռյակը, որոնց նոր պոկեմարզիչները կարող են ընտրել իրենց գործունեությունը սկսելուց առաջ, ինչպես նաև «Pokémon Go» խաղի սկզբում։ Չարմանդերը հրե սալամանդր է, որի գլխավոր առանձնահատկությունը պոչի վրա առկայծող անմար կրակն է։ Ըստ անիմեի՝ պոչի կրակը Չարմանդերի կյանքի աղբյուրն է և դրա հանգելու դեպքում պոկեմոնը մահանում է։ Վայրի բնության մեջ հանդիպում է հրաբխային գոտիներում։ Չարմանդերը հայտնի է նաև որպես Էշ Կետչումի առաջին պոկեմոններից մեկը, որը հետագայում էվոլյուցիայի ենթարկվելով վերածվում է Չարմելոնի և ապա Չարիզարդի։

Ինչպես Բուլբազավրն ու Սքուիրթլը, Չարմանդերը ևս ունի զարգացման երեք աստիճան։ Վերջինս հանդիսանում է ստորին մակարդակը, որը էվոլյուցիայի արդյունքում վերածվում է Չարմելեոնի և ապա Չարիզարդի։ Չարմանդերից Չարիզարդ տիպային հատկությունները էապես չեն փոփոխվում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]