Չարիզարդ
![]() Պոկեմոնների ցանկ Չարմելեոն → Չարիզարդ (#006) → Սքուիրթլ | |
Անգլերեն անուն | Charizard |
Ճապոներեն անուն | リザードン |
Տեսք | Բոցեղեն պոկեմոն |
Հասակ | 1,7 մ մ |
Քաշ | 90,5 կգ կգ |
Նախորդ զարգացում | Չարմելեոն |
Հաջորդ զարգացում | չկա |
Չարիզարդ (ճապ.՝ リザードン, անգլ.՝ Charizard), պոկեմոն, Nintendo և Game Freak ընկերություններին պատկանող Պոկեմոն խաղերի, մանգայի և անիմե սերիաների արարած։ Հորինել է ճապոնացի խաղային դիզայներ և նկարիչ Քեն Սուգիմորին։ Չարիզարդը առաջին անգամ հայտնվել է Pokémon Red և Blue համակարգչային խաղում, այնուհետև` հաջորդ հատվածներում։ Բացի այդ, պոկեմոնի կերպարը օգտագործվել է պոկեմոնի խորհրդանշանները պարունակող տարբեր ապրանքներում, նաև ֆրանչայզի անիմացիոն և տպագիր ադապտացիաներում։ Բնօրինակ ճապոներենում, ինչպես նաև անիմեի անգլալեզու տարբերակներում Չարիզարդին հնչյունավորել է սեյու Սինյիտիրո Միկին։ Պատկանում է պոկեմոնների հրե և թռչող տիպերին։ Էվոլյուցիա է ապրել Չարմելոնից, որն իր հերթին էվոլյուցիա է ապրել Չարմանդերից։
Չարիզարդը Պոկեմոնր շատ սերիաներում գոյություն ունի` հանդիսանալով գլխավոր հերոս Էշ Կետչումի բռնած պոկեմոնը։ Բացի այդ` այն հայտնվում է Pokémon Adventures մանգայում։Չարիզարդը ինչպես քննադատների, այնպես էլ խաղացողների կողմից դրական արձագանքի է արժանացել։
Կառուցվածք և հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարիզարդը «Game Freak» հատուկ ենթաբաժնի կողմից ստեղծված շատ կերպարների պեկն էր։ Պոկեմոնի դիզայնը վերջնականապես ավարտել է Քեն Սուգիմորին[1]։ Սկզբում ճապոներեն տարբերակում կերկարը անվանված էր Ռիձադոն, սակայն հետագայում «Nintendo»-ում խաղի ամերիկյան տեղայնացմամբ տարբերակը ստեղծելիս որոշեցին պոկեմոններիմի քանի տեսակների տալ խելացի և հեռատես անուններ, որոնք նրանց արտաքինին և առանձնահատուկ կողմերին ու հնարավորություններին ավելի շատ կսազեին։
Այդ ամենն արվեց, որպեսզի կերպարները ավելի հասկանալի լինեին և որ ամերիկացի երեխաները և ընդհանուր արևմտյան հանդիսատեսը ավելի հեշտ հիշեին[2]։ Արդյունքում ընկերությունը որոշեց, որ կերօարի համար ամենահարմար անվանումը Չարիզարդն է (անգլ.՝ Charizard), որը կազմված էր երկու բառերից` charcoal (անգլ.՝ անկյուն) կամ char (անգլ.՝ այրել) և lizard (անգլ.՝ մողես)[3]: The Pokémon Company-ից Ցինկեկաձու Իսահարան իր հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանում է, որ Չարիզարդը շատ հայտնի կլինի հյուսիսամերիկյան հեռուստադիտողների շրջանում, քանի որ նրանք նախընտրությունը տալիս են ուժեղ և կամքի ուժ ունեցող կերպարներին։
Մինչդեռ այն կերպարներին, որոնցից նա էվոլյուցիա է ապրել, մարդիկ ասոցացնում են գետնի վրա վազով մողեսների հետ` Չարիզարդը ավելի նման է հսկայական վիշապի[4]։ Չնայած նմանությանը` պոկեմոնը մտնում է հրե և թռչող տիպերի կազմի մեջ, այլ ոչ թե դրակոնների[5]։ Չարիզարդն ունի երկու թևեր, ներկված է կապույտ։ Մեջքը և մարմնի մնացած հատվածների մեծամասնությունը ունեն նարնջագույն գունազարդում։ Ստամոքսի հատվածը և ոտնատակերը կաթնագույն են, աչքերը` բաց կապույտ։ Համակարգչային խաղերում ասվում է, որ նրա թևերը ի վիճակի են օգնելու նրան 1400 մետր բարձրության հասնել և որ նա մշտապես արժանի մրցակից է համարվում կռվելու համար[6]։ Կարող է մեծ կրակ արձակել և հալեցնել գրեթե յուրաքանչյուր նյութ։ Երբ Չարիզարդը կատաղում է, նրա պոչից արձակվող կրակը կարող է կապտասպիտակ գույն ստանալ։ Իր դյուրաբորբոք բնավորության պատճառով պոկեմոնը Չարիզարդը հաճախ է հանդիսանում անտառային հրդեհների պատճառ։
Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարիզարդը արտադրվել է Պոկեմոն սերիայի փափուկ խաղալիքի տեսքով, որն արտադրվում է Hasbro և Tomy ընկերությունների կողմից[7]։ 2004 թվականին Միջին չափի փափուկ Չարիզարդ անունով խաղալիքը փափուկ խաղալիքների այն 13 տեսակներից էր, որ հանվեցին վաճառքից արտադրողական գործընթացում տեղի ունեցած սխալի պատճառով[7]։ Չարիզարդը հաճախ է հայտնվում Pokémon քարտային խաղի հավաքածուի մեջ[8][9]։ Եղել են դեպքեր, երբ Չարիզարդի քարտերը հակառակորդին հաղթել են մեկ քայլով[10]։
Չարիզարդին շատ անգամ են անվանել ամենահայտնի պոկեմոններից պոկեմոնների ամբողջ շարքում[11]։ Չարիզարդի կերպարով ապրանքների հաջողված վաճառքները աշխատակիցները բացատրում են նրանով, որ այն նման է վիշապի, որը շատ է դուր գալիս երեխաներին[8]։ Հարցված բոլոր երեխաները ասել են գրեթե նույնը. նա զիլ տեսք ունի և ասոցացվում է ուժի և հզորության հետ[12][13][14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Stuart Bishop (30th May 2003)։ «Game Freak on Pokemon!» (անգլերեն)։ computerandvideogames.com։ Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-06-28
- ↑ Chua-Euan Howard (նոյեմբերի 22, 1999)։ «PokéMania» (անգլերեն)։ TIME։ Արխիվացված օրիգինալից 2008-09-13-ին։ Վերցված է 2012-06-28
- ↑ Staff։ «#006: Charizard» (անգլերեն)։ IGN։ Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-06-28
- ↑ DeKirk Ash; Oberon Zell-Ravenheart (2006)։ Dragonlore:From the Archives of the Grey School of Wizardry։ Career Press։ էջ 125։ ISBN 1-56414-868-8
- ↑ «Charizard :: Best Pokémon» (անգլերեն)։ makefive.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-06-28
- ↑ Կաղապար:Cite video game
- ↑ 7,0 7,1 «Recall of Pokémon plush toys» (անգլերեն)։ cpsc.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-06-28
- ↑ 8,0 8,1 Diggs Agnes (1999-07-25)։ «Valley Roundup; West Hills; Pokémon Tourney Draws Hundreds of Young Players»։ Los Angeles Times (անգլերեն) (Eddy W. Hartenstein)
- ↑ Kaufield, John; Jeremy Smith (2006)։ Trading Card Games for Dummies։ For Dummies։ էջ 93։ ISBN 0-471-75416-1
- ↑ Jack DeVries (2012-06-28)։ «Pokémon Report: Playing With a Full Deck — DS Feature at IGN» (անգլերեն)։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2016-08-03
- ↑ «Pondering Pokémon»։ The Observer (անգլերեն)։ փետրվարի 24, 2009։ Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-06-28
- ↑ Jacobs Chick (2006-07-05)։ «Pokémon Turns 10»։ The Fayetteville Observer (անգլերեն) (Charles Broadwell)
- ↑ Jacobs Chick (2000-11-24)։ «A Friendly Ear and Some Pokémon Can Ease the Fear»։ The Fayetteville Observer (անգլերեն) (Charles Broadwell)
- ↑ Tobin Joseph Jay (2004)։ Pikachu's Global Adventure: The Rise and Fall of Pokémon։ Duke University Press։ էջ 180։ ISBN 0-8223-3287-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Չարիզարդը Bulbapedia.net-ում (անգլ.)
- Տեղեկություն Imdb.com-ում Archived 2016-03-28 at the Wayback Machine. (անգլ.)
|
|