Կրաբի (պոկեմոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրաբի
Krabby*
Պոկեմոնների ազգային ցանկում

Կրաբիի դիմային տեսքը
Կերպարապես երկկենցաղ խեցգետին
Կարգաթիվ #098
#166 (Ջոհտոյի ցանկում)
Պոկեդեքսում Պոկեմոնների ազգային ցանկում
Կենդանու տեսակ ոսկե խեցգետին (Chaceon fenneri)
Տեսակ
Այս պոկեմոնը ջուր տեսակի է
Այս պոկեմոնը ջուր տեսակի է
Զանգված 6.5 կգ
Հասակ 40 սմ
Արտաքին բնութագրիչ սրածայր կտրող թևիկներ
Գլխավոր առանձնահատկություն կտրիչներ
Հիմնական բնակավայր ծովափնյա ավազուտներ
Նախասիրություն ավազների մեջ մտնել
Տեխնիկա
Զարգացման մակարդակ ստորին մակարդակ
Սկզբնական մակարդակ Կրաբի
Զարգացած մակարդակ Կինգլեր (#099)
Գերզարգացած մակարդակ բացակայում է
Զարգացման ձև մակարդակ 28
Հատկությունների փոփոխություն տիպային հատկությունները չեն փոխվում
Տեխնիկական հնարքներ «չափազանց կտրող» (hyper cutter)
«խեցի զրահ» (shell armor)
Գլխավոր տեխնիկա գրոհ (105%)
Թուլություն
Պոկեմարզիչ Էշ Կետչում
* Անվանումը պոկեմոնների պաշտոնական ցանկում
** Պոկեմոններն ըստ դասակարգման կարգաթվերի
Պոկեմոններ տեղեկաքարտ

Կրաբի (անգլ.՝ Krabby), առաջին սերնդի ջուր տեսակի արևադարձային պոկեմոն, որը պոկեմոնների ազգային ցանկում (հավաքագրված է «Կանտո» պոկեդեքսում) հաշվառված է #098 կարգաթվի ներքո[1]։ Համարվում է «Պոկեմոն» ապրանքանիշի մանգայի և անիմեի կերպար։ Կրաբին ոսկե խեցգետին է, որն աչքի է ընկնում իր երկու սրածայր և կեռ թևիկներով, որի միջոցով էլ գրոհում է թշնամուն։ Հանդիպում է արևադարձային և ծովափնյա գոտիներում։ Կրաբին հայտնի է նաև որպես Էշ Կետչումի առաջին պոկեմոններից մեկը[2][3]։

Կրաբին պոկեմոնի զարգացման երկու աստիճաններից առաջինն է։ Վերջինս մակարդակ 28-ում զարգանում է՝ վերածվելով ահռելի Կինգլերի։ Էվոլյուցիայի արդյունքում տիպային հատկություններ չեն փոխվում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս խեցգետինների պես Կրաբիի մարմինը ևս պատված է կարծր արտաքին մակերևույթով՝ խիտինային կուտիկուլայով, որը հաճախ կիր է պարունակում և զրահ առաջացնում։ Նման ֆիզիոլոգիական կառուցվածքը պոկեմոնին օգտնում է պաշտպանել փոքրիկ և նուրբ մարմինը։ Բավականին փոքրիկ պոկեմոն է․ ստորին և վերին վերջույթները մարմնին միացված են բարակ ոսկորներով։ Վերջինիս գլխավոր կառուցվածքային առանձնահատկությունը մեծ և կարմիր թևիկներն են, որոնք ունեն սրածայր եզրեր։ Թևիկների օգնությամբ Կրաբին իրականացնում է իր կարողությունների մեծ մասը։ Որոշ դեպքերում Կրաբին մարմնից անջատում է իր թևիկները, իսկ ռեֆլեքսավերականգնման գործընթացների շնորհիվ այն կարճ ժամանակահատվածում աճում է[4]։

Վայրի Կրաբիներն ապրում են ջրային տարածքների ափամերձ գոտիներում՝ ինչպես աղի, այնպես էլ քաղցրահամ ջրերում։ Ամենից շատ հանդիպում են արևադարձային լողափերում, որտեղ վերջինս պատսպարվում է ավազների մեջ։ Սննդի անբավարարության պայմաններում վերջինս ավազ ուտելով իսկույն վերականգնվում է, իսկ իր տունը պաշտպանելու ժամանակ ցուցաբերում չափազանց ագրեսիվ վարքագիծ։ Կրաբիի հիմնական պաշտպանական միջոցը փրփրառաջացումն է։ Փրփուրի միջոցով վերջինս պաշտպանում է իր մարմինը և հակառակորդի համար ստեղծում խաբուսիկ իրավիճակ։ Ընդհանուր առմամբ, վտանգի կամ սպառնալիքի առկայության ժամանակ այս պոկեմոնը կարողանում է պաշտպանել իրեն գրեթե ցանկացած տեղում[4]։

Հմտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրաբին նախկինում ունեցել է երեք աբիլիթի, որոնցից մեկն այժմ վերացել է։ Ներկայումս այս պոկեմոնի տեխնիկական հմտությունները հետևյալներն են․

  • «Չափազանց կտրող»՝ այս աբիլիթիի ի կատար ածման ժամանակ Կրաբին օգտագործում է իր երկու կարմրավուն և կարծր թևիկները։ Դրանց սրությունից օգտվելով այս պոկեմոնը ճանկում է հակառակորդին և էական վնաս հասցնում վերջինիս։ Եթե ախոյան պոկեմոնը պոչավոր է, ապա առավել հավանական է, որ պոչը կդառնա Կրաբիի գրոհի անմիջական թիրախակետը[5]։
  • «Խեցի զրահ»՝ այս աբիլիթին մեծապես ունի պաշտպանական նշանակություն։ Կրաբին օգտագործելով իր ամուր խեցին դեմ հանդիման է դուրս գալիս հակառակորդին հարվածին։ Շատ ժամանակ այս աբիլիթին օգտագործվում է հանկարծակի հարվածի պարագայում։ Այն նաև պաշտպանում է թունավորումից[6]։

Անիմեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էշ Կետչումի Կրաբին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեում Կրաբիի ամենահայտնի պոկեմարզիչներից է Էշ Կետչումն Ալաբաստիա քաղաքից։ Էշը Կրաբիին որսում է «Փարոսի առեղծվածը» թողարկման ժամանակ՝ ցերեկային լողափում[7]։ Վերջինս ավազների մեջ նկատում է փոքրիկ պոկեմոնին և միանգամից պոկեգնդի միջոցով որսում վերջինիս։

Այնուհետև նա տեղեկանում է, որ պոկեմարզիչը չի կարող ձեռքի վրա ունենալ միաժամանակ վեցից ավելի պոկեմոն և Կրաբիին տեղափոխում է պրոֆեսոր Օուկի լաբորատորիա։ Նույն ժամանակ Էշը տեղեկանում է նաև, որ միևնույն օրը ահռելի չափի Կրաբի է որսացել նաև իր հակառակորդը՝ Գարին։ Էշի Կրաբին մնում է լաբորատորիայում մինչև Ինդիգոների լիգայի սկսելը։ Նախքան առաջին հանդիպումը՝ Էշը պրոֆեսոր Օուկից ետ է խնդրում Կրաբիին և վերջինիս օգտագործում առաջին իսկ մարտում՝ ջրային մարզադաշտում։

«Ռաուդն առաջին՝ սկսեցի՜նք․․․» թողարկման ընթացքում տեղի է ունենում Էշ Կետչումի դեբյուտային մարտը պոկեմոնների լիգայում։ Հաղթելով Էքզեգյուտորին՝ Էշի Կրաբինն վերածվում է Կինգլերի[8]։ Այսպիսով, անիմեում սա Էշի Կրաբիի առաջին և միակ մրցությունն էր։ Էվոլյուցիայի ենթարկված Կինգլերի շնորհիվ Էշը հաղթում է Ինդիգոների լիգայի առաջին մրցությունը՝ հաղթելով նաև հակառակորդի Սիդրային և Գոլբատին։

Էշ Կետչումի պոկեդեքսը Կրաբիի մասին պարունակում է հետևյալ տեղեկատվությունը․

Կրաբբի․ ապրում է ծովափին։ Միջին բարձրությունը՝ մոտավորապես 16 դյույմ։
- Էշի պոկեդեքս

Այլ պոկեմարզիչների Կրաբիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Էշ Կետչումը լողափում որսում է Կրաբիին

Էշի հետ միաժամանակ մեկ այլ և չափերով անհամեմատ ավելի մեծ Կրաբի է որսում նաև պրոֆեսոր Օուկի թոռը՝ Գարին, որը Կետչումի գլխավոր հակառակորդն էր։ Սակայն, ի տարբերություն Էշի՝ Գարիի Կրաբին այդպես էլ չի վերածվում Կինգլերի և շարունակում է մնալ սկզբնական մակարդակում։

Կրաբին անիմեի առաջին եթերաշրջանում հիշատակվում է նաև «Էվոլյուցիայի բացատրությունը» թողարկման ընթացքում, որտեղ վերջինս մի պահ դուրս է գալիս ջրից և բռնում սկզբում Սլովպոուկի և ապա Փսայդաքի պոչը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Krabby | Покедекс | Узнай больше на Pokemon.ru». www.pokemon.com (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  2. Jacob official 2 (2018 թ․ փետրվարի 16), Ash caught Krabby, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. «Ash's Kingler - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. 4,0 4,1 «Krabby (Pokémon) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Hyper Cutter (Ability) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. «Shell Armor (Ability) - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. «EP013 - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «EP075 - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  9. «EP066 - Bulbapedia, the community-driven Pokémon encyclopedia». bulbapedia.bulbagarden.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.