Փենփի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փենփի

Պոկեմոնների ցանկ
Քինգդրա → Փենփի (#231) → Դոնփան
Անգլերեն անունPhanpy
Ճապոներեն անունゴマゾウ
Տեսակ
Այս պոկեմոնը հող տիպի է
Այս պոկեմոնը հող տիպի է
Տեսքփղիկ
Հասակ50 սմ մ
Քաշ33,5 կգ
Նախորդ զարգացում Դոնփան
Հաջորդ զարգացումչկա

Փենփի (ճապ.՝ ゴマゾウ, անգլ.՝ Phanpy), հող տեսակի պոկեմոն։ Պոկեմոն ապրանքանիշի՝ մանգայի և անիմե սերիաների կերպար։

Փենփիի համարը պոկեմոնների ցանկում՝ #231[1]: Համարվում է Դոնփանի զարգացման առաջին մակարդակը։ Հասակը կազմում է 50 սմ, իսկ քաշը՝ 33,5 կգ[1]։

Նկարագրություն և հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենփին հող տեսակի փոքրիկ պոկեմոն է[1]։ Զարգացման երկրորդ ձևը Դոնփանն է[2][3]։ Փենփիից Դոնփան հատկությունները գրեթե չեն փոխվում, նոր տեսակի հատկանիշներ չեն նկատվում, ավելանում են հող պոկեմոնին բնորոշ հատկությունները։

Փենփին փիղ է։ Պոկեմոնների պաշտոնական ցանկում նախորդում է Դոնփանին և հաջորդում Քինգդրային։ Ըստ պոկեդեքսի՝ իր բույնը ստեղծելու համար Փեմփին գետերի ափին գետնափոսեր է փորում։ Հետևաբար՝ նա երկար ժամանակ է անցկացնում ստորգետնյա համակարգում[1]։

Ունի բաց կապույտ գունավորում, ականջների ծայրին և կնճիթին կա կարմիր նշան։

Հանդիպում է երկու տարբեր սեռերով (արական, իգական)[3]։ Հիմնական կարողությունը մեկն է։ Նա կարողանում է վերածվել հողմի և իր կողմը ձգել շրջակա իրերը[1]։

Արագությունը վիճակագրության մեջ գտանահտվում է բավարան։

Պոկեմոնի վրա առավել հզոր ազդեցություն ունեն խոտ, ջուր և սառույց տեսակի պոկեմոնները[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Փենփի պոկեմոնի մասին պոկեդեքսում, պոկեմոնի ընդհանուր նկարագիր, զարգացումներ
  2. Փենփի պոկեմոնի մասին բուլբապեդիայում, պոկեմոնի ընդհանուր հատկություններ և նկարագիր, զարգացումներ
  3. 3,0 3,1 3,2 #0231 Փենփի, պոկեմոնների ընդհանուր վիճակագրություն, ազդեցություններ և հատկություններ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոկեմոններ, Պոկեմոն պլատինիում. պոկեմոնների պաշտոնական խաղ-ուղեցույց, պրիմա խաղեր, 2009, էջ 399, ISBN 978-0-7615-6208-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]