Հրային սալամանդրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրային սալամանդրա
Salamandra salamandra MHNT 1.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Երկկենցաղներ
Կարգ Պոչավորներ
Ցեղ Սալամանդրեր
Տեսակ Ս. սալամանդր
Լատիներեն անվանում
Salamandra salamandra
(Linnaeus, 1758)
Հատուկ պահպանություն
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Հրային սալամանդր, բծավոր սալամանդր, անձրային մողես կամ սովորական սալամանդր (լատ.՝ Salamandra salamandra), պոչավոր երկկենցաղների կարգի իսկական սալամանդրերի ընտանիքին պատկանող կենդանատեսակ:

Համարվում է Եվրոպայում տարածված ամենահայտնի սալամանդրի տեսակը և ընտանիքի ամենախոշոր ներկայացուցիչը:

Հրային սալամանդրի տեսակն առաջին անգամ նկարագրվել է 1758 թվականին շվեդ գիտնական և բնագետ Կառլ Լինեյի կողմից: Մաշկում թունավոր գեղձերի առկայության շնորհիվ արտաքին միջավայրի թշնամիները բավականին քիչ են:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայի միջին և հարավային մասերում, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայում, Փոքր Ասիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում:

Բնակվում է ծովի մակարդակից մինչև 2000 մետր բարձրության վրա: Հանդիպում է անտառներում, առվակների, գետերի ափերի տերևների տակ և փչակներում:

Հրային սալամանդրերի տարածման արևմտյան սահմանը համարվում է Պորտուգալիայի տարածքը, ինչպես նաև Իսպանիայի և Ֆրանսիայի հյուսիս-արևելքը: Հյուսիսային սահմանը հասնում է մինչև Գերմանիայի և Լեհաստանի հյուսիսը: Արևելյան եզրերը հանդիսանում են Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Իրանի տարածքները:

Կա ապացույց, որ սակավ քանակությամբ հրային սալամանդրերը բնակվում են նաև Թուրքիայի տարածքում: Ապրում է նաև Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Ալբանիայի, Անդորայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի, Մակեդոնիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի տարածքներում:

Որոշակի մեկուսացված պոպուլյացիաներ բնակվում են նաև Բրիտանական կղզիներում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի և պոչի ընդհանուր երկարությունը կազմում է 25-28 սմ: Պոչը բավականին երկար է և կազմում է գրեթե ընդհանուր երկարության կեսը՝ 12-13 սմ:

Վերջույթները կարճ են, սակայն բավականին հզոր: Առջևի վերջույթներն ունեն 4 մատ, իսկ հետին վերջույթների մատերը՝ մեկով ավելի:

Մարմնի գունավորումը վառ սև է՝ փայլուն երանգով: Փորի և մեջքի վրա կան դեղին լավ տեսանելի բծեր:

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարում է ցերեկային կենսակերպ: Հրային սալամանդրը հինականում խուսափում է բաց և չոր տեղերից: Առավել ակտիվ է անձրևային օրերին և դա է պատճառը, որ այս պոչավորներին հաճախ անվանում են նաև անձրևային մողես:

Նորմայից ցածր ջերմաստիճանին բավականին լավ է դիմանում և անշարժանում է -2-4 °C ջերմաստիճանային պայմաններում:

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեղմնավորումը ներքին է: Սովորական սալամանդրայի բեղմնավորումը կատարվում է ինչպես ջրում, այնպես էլ ցամաքում և դա էական նշանակություն չունի:

Ջրոլորտում էգը կոյանոցով վերցնում է ջրի մեջ արուի դրած սպերմատոֆորները: Ցամաքում բեղմնավորվելիս արուն փաթաթվում է էգին և սեռական բջիջները՝ սպերմատոֆորներն ընկնում են վերջինիս կոյանոցի մեջ: Զուգավորումը կարող է տևել մեկ ամիս և ավելի, նույնիսկ ամիսներ:

Ծնում է 2-ից մինչև 70 թրթուր: Կյանքի տևողությունը կազմում է մինչև 18 տարի[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 161 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։