Մասուդա Ձյունիտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մասուդա Ձյունիտի
ճապ.՝ 増田順一
JunichiMasudaJI2.jpg
Ծնվել էհունիսի 9, 1945(1945-06-09) (74 տարեկան)
ԾննդավայրՅոկոհամա, Ճապոնիա
Մասնագիտությունխաղային կոմպոզիտոր, գեյմնադեյզեր, խաղերի մշակման դիրեկտոր, առաջին պրոդյուսեր և շրագրավորող
ԼեզուՃապոներեն
ԱզգությունՃապոնացի
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
ԿրթությունJapan Electronics College?
ԹեմաներԽաղեր
Junichi Masuda Վիքիպահեստում


Ձյունիտի Մասուդա (ճապ.՝ 増田 順一 Մասուդա Ձյունիտի, ծնվել է 1968 թվականի հունվարի 12-ին) - խաղային կոմպոզիտոր, խաղերի մշակման դիրեկտոր, գեյմնադեյզեր, խաղային պրոդյուսեր և ծրագրավորող, հայտնի է իր «Պոկեմոն» սերիայի խաղերով: Նա համարվում է Game Freak կազմակերպչության դիրեկտորների խորհրդի անդամ, որտեղ նա աշխատում է 1989 թվականից: Մինչ Pokémon սերիայի խաղերի մշակումը սկսելը՝ նա օգնել է գրել Mendel Palace և Smart Ball խաղերի երաժշտությունը: Սերիայի առաջին խաղի մշակման ժամանակ, Pokémon Red և Green, նա մասնակցել է որպես կոմոզիտոր և ձայնային էֆեկտների ստեղծող, նաև նա ծրագրավորել այդ խաղը:

Նոր խաղերի մշակման ժամանակ Մասուդան իր վրա պատասխանատվություն է վերցնում նաև ուրիշ դերերում: Նա նաև զբաղվում է խաղերի առաջընթացքով և ծրագրավորությամբ, ինչպես նաև նա է ստուգում և փոփոխում պոկեմոնների վերջնական դիզայնը: Խաղերի մշակման ժամանակ նա փորձում է պահել նրանց տիրապետման համար, բայց նույն ժամանակ նա ուզում է բարձրացնել խաղի դժվարությունը: Աշխատանքի ժամանակ նա փորձում է պահպանել ինդուստրիայի կլասիկան, կողմնորոշվելով 2D դրաֆիկայով: Երաժշտությունը ստեղծելու ժամանակ նա ոգեշնչվում է նորօրյա կոմպոզիտրների կողմից, որոնցից են Դմիտրիյ Շոստակովիչը, սակայն համակարգչային խաղերը ստեղծելու ժամանակ, նա լավագույն խաղերից է համարում Mario-ի խաղերի ցանկը: Ըստ ժամանակակիցների համակարգչային խաղերի մտքերը վերցված են նրա կյանքից և առօրյա փորձերից:

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձյունիտի Մասուդան ծնվել է 1968 թվականի հունվարի 12-ին Իոկոգամեյում, որը գտնվում է Ճապոնիայում[1]: Լինելով երեխա, նա շատ անգամ ծնողների հետ գնում հանգստանալ Կյուսույում, որտեղ մինչև հիմա ապրում է նրա ազգականների մեծ մասը: Նա այնտեղ շատ ժամանակ էր անցկացնում ձուկ և միջտներ բռնելու համար, որը հետագայում ազդեց նրա գործունեության վրա: Ձևավորելով Հոեն տարածքը, որը Pokémon սերիայի խաղերի տարածքն էր, Մասուդան ոգեշնչվեց Կյուսույի մասին մանկական հիշողություններով, և փորձում էր այդ խաղային տարածքը ինչքան կարելի է ավելի նմանեցնել Կյուսույի հետ[2]: Ավագ դպրոցում Մասուդան սկսեց տրոմբոններ խաղալ[3]: Նա շուտով ծանոթացավ կլասիկ երաժշտության հետ, հետաքրքրվելով տարբեր ստեղծագործություններով, որոնցից են «Սուրբ գարուն» և Շոստակովիչի «Սիմֆոնյա № 5»[4]:

Մասուդան սովորում էր Ճապոնիայի էլեկտրոնիկայի բուհում, որը գտնվում էր Սինձյուկույում, որտեղ նա սովորում էր համակարգչային գրաֆիկան և ծրագրավորումը Սի լեզվով, օգտագործելով DEC Professional համակարգիչը[5][6]: 2002 թվականի սեպտեմբերին Մասուդայի մոտ աղջիկ ծնվեց, որին նա անվանեց Կիրի ի պատիվ Pokémon Ruby և Sapphire խաղերի կերպարներից մեկի[7]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասուդա Ձյունիտին աշխատում է Game Freak-ում 1989 թվականից, որը այդ կազմակերպչության բացման տարեթիվն է[8][9]: Մասուդան ներգրավված էր իր ստեղծագործություններից յուրաքանչյուրով, և եղել է կազմակերպիչների ցանկում, որոնք ստեղծել էին Pokémon Red և Green օրիգինալ խաղը[10]: Այն ժամանակվանից նա մասնակցում է Pokémon սերիայի յուրաքանչյուր խաղի մշակմանը: Բացի դրանից, հիմա նա համարվում է Game Freak կազմակերպչության դիրեկտորների խորհրդի անդամ[11]:

Առաջին անգամ Մասուդային վարձել էին աշխատանքի, որպեսզի նա գրի ծրագրեր և համակարգչային խաղեր[12]: Game Freak-ում նրա առաջին խաղը եղել է Mendel Palace խաղը, խաղ-գգլուխգործոց Nintendo Entertainment System խաղային կրիչի համար[13]: Այդ խաղից հետո նա աշխատում էր Smart Ball խաղի շուրջ, իսկ հետո Yoshi խաղի շուրջ, որը դարձավ առաջին խաղը, որը հրատարակվեց Nintendo կազմակերպչության համագործակցությամբ[13]: Երբ կազմակերպչությունը սկսեց հրատարակել Pokémon սերիայի խաղերը, Մասուդան հիմնականում աշխատում էր որպես կոմպոզիտոր, սակայն նա նաև կատարում թէր փոքրիկ ծրագրավորման աշխատանքներ, սակայն հետագայում նա սկսեց աշխատել խաղերի պրոդյուսերությամբ[13]: Մասուդայի դերը սահմանափակվում էր նրանով, որ նա գրում էր խաղերի երաժշտության և ձայնային էֆեկտների ստեղծագործությունների ալգորիտմներ: Նա երաժշտություն է գրել Pokémon Diamond և Pearl խաղի համար, և պրոդյուսերությամբ է զբաղվել Pokémon Platinum[9], HeartGold և SoulSilver խաղերում[14]:

Մասուդան մասնակցում է տարբեր պոկեմոնների դիզայնը ստեղծելուն: Նա ասում է, որ դիզայնի ամենադժվար ասպեկտն հիմնվում է նրա վրա, որ պետք է վստահ լինել, որ նոր պոկեմոնի անվանումը և ատրիբուտները կհավանի մեծ լսարանը[10]: Սկսած Pokémon Ruby և Sapphire խաղերից, Մասուդան համարվում է ստեղծագործությունների հիմնական մասնակիցներից, որոնք ընդունում կամ չեն ընդունում նոր պոկեմոնների դիզայնը: Բազմաթիվ կեպարների դիզայնի մշակումը տևում է կես տարի, երբ գլխավոր հերոսի կերպարի դիզայնը տևում է մոտ մեկ տարի[15]: Նաև Մասուդան գրել է Super Smash Bros. Brawl խաղի երաժշտությունը[16]:


Ազդեցություն և ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերը ստեղծելու ընթացքում Մասուդան առաջ է գնում նրանով, որ անգամ սկսնակը պետք հնարավորություն ունենա ազատ խաղալ[17]: Դրա համար նա ավելացնում է նոր խաղային ֆունկցիաներ մեկը մյուսի հետևից խաղի ընթացքում, նրանց ներկայացնելով խաղացողին պարզ ձևով, որ նրան հնարավորություն է տալիս հեշտ սովորել նոր խաղային ֆունկցիաները[13]: Մասուդան համարում է, որ խաղային համակարգերը հնարավորություն է ստեղծում հատուկ համագործակցության համար, որոնք բացակայում է ընտանեկան խաղային կրիչների մոտ[17]: Նա հայտարարեց, որ 2D գրաֆիկայի օգտագործության շարունակումը համարվում է Pokémon սերիայի խաղերի հաջողության անբաժանելի մասը[18]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Masuda Junichi (2010 год)։ «Profile»։ Hidden Power of Masuda: Director's Column։ Game Freak։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 30 May 2010 
  2. Masuda Junichi (9 сентября 2004 года)։ «No. 15»։ Hidden Power of Masuda: Director's Column։ Game Freak։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-17-ին։ Վերցված է 3 June 2010 
  3. «Interview with Shinji Miyazaki and the Game Freak sound team - #pocketmonsters, your source for news about Pokémon and Pocket Monsters»։ Pocketmonsters.net։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-09-ին։ Վերցված է 2011-01-19 
  4. Masuda Junichi (4 октября 2007 года)։ «No. 109»։ Hidden Power of Masuda: Director's Column։ Game Freak։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 3 June 2010 
  5. Masuda Junichi (12 июня 2007 года)։ «No. 86»։ Hidden Power of Masuda: Director's Column։ Game Freak։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 3 June 2010 
  6. Masuda Junichi (2 сентября 2004 года)։ «No. 13»։ Hidden Power of Masuda: Director's Column։ Game Freak։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 3 June 2010 
  7. Masuda Junichi (28 октября 2004 года)։ «No. 24»։ Hidden Power of Masuda: Director's Column։ Game Freak։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 3 June 2010 
  8. Padilla Raymond (17 марта 2009 года)։ «Junichi Masuda & Takeshi Kawachimaru Talk 'Pokemon Platinum', Particle Physics, Bridges, And More!»։ G4 (G4 Media)։ Վերցված է 1 June 2010 
  9. 9,0 9,1 «Junichi Masuda Biography»։ IGN. News Corporation։ 2010 год։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 1 June 2010 
  10. 10,0 10,1 Noble McKinley։ «Pokemon Platinum: Developer Interview!»։ GamePro։ IDG։ էջեր 1–2։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-07-22-ին։ Վերցված է 1 June 2010 
  11. Haywald Justin (2009 год)։ «Why Gamers Still Play Pokémon»։ 1UP.com. Hearst Corporation։ էջ 1։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 3 June 2010 
  12. Harris Craig (23 февраля 2009 года)։ «Pokemon Creators on Platinum»։ IGN. News Corporation։ էջ 2։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 2 June 2010 
  13. 13,0 13,1 13,2 13,3 Nutt Christian (3 апреля 2009 года)։ «The Art of Balance: Pokémon's Masuda on Complexity and Simplicity»։ Gamasutra. Think Services։ էջեր 1–3։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-20-ին։ Վերցված է 2 June 2010 
  14. «Pokémon HeartGold/SoulSilver Interview»։ Official Nintendo Magazine։ Future plc։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 1 June 2010 
  15. Grimm Michael։ «How Pokemon are born»։ GamesRadar. Future plc։ էջեր 1–3։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-09-ին։ Վերցված է 2 June 2010 
  16. Thomas Lucas; Matt Casamassina (2007 год)։ «Super Smash Bros. Brawl FAQ»։ IGN. News Corporation։ էջ 16։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 3 June 2010 
  17. 17,0 17,1 Hoggins Tom (12 мая 2009 года)։ «Pokémania continues with Pokémon Platinum»։ The Daily Telegraph (London)։ Telegraph Media Group։ Վերցված է 1 June 2010 
  18. Nutt Christian (3 апреля 2009 года)։ «Pokemon's Masuda: 2D Brings 'Flavor' To Series' Visuals»։ Gamasutra. Think Services։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-26-ին։ Վերցված է 2 June 2010