Pokémon Red և Blue

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pokémon Red և Blue
Изображение логотипа
Pokemon Red
ՄշակողGame Freak
ՆախագծողՍատոսի Տաձիրի
ՀրատարակիչNintendo
ԴիստրիբյուտորNintendo eShop
Միջերեսի լեզուանգլերեն
Բնօրինակ լեզուճապոներեն
ՆկարիչԿեն Սուգեմորի
ԿոմպոզիտորՄասուդա Ձյունիտի
ՂեկավարներՍատոսի Տաձիրի
ԾրագրավորողՄասուդա Ձյունիտի
ՊրոդյոսերՍիգերու Միյամոտո
Սերիայի մասՊոկեմոն
ՎայրԿանտո
Թողարկման թվական1996 թվական, մարտի 26[1]
ՊլատֆորմներGame Boy (SGB-ի օգնությամբ)
ԺանրՃապոնական համակարգչային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
PEGIPEGI 3
USKUSK 0
ESRBբոլորի համար
Կրիչխաղարկային քարթրիջ և թվային ներբեռնում
🌐nintendo.co.jp/n02/dmg/apajapbj/index.html
 Pokémon Red and Blue Վիքիպահեստում

Pokémon Red Version և Blue Version (ճապ.՝ ポケットモンスター 赤・緑, անգլ.՝ Pokémon Red Version and Blue Version «Պոկեմոն։ Կարմիր վերսիա» և «Կապույտ վերսիա», Ճապոնիայում «Կարմիր» և «Կանաչ վերսիա»), համակարգչային խաղեր Ճապոնական համակարգչային խաղ ժանրով, որը ստեղծել է Game Freak ընկերությունը և հրատարակվել է Nintendo հրատարակչությամբ, նախատեսված է Game Boy կրիչի համար։ Նրանք համարվում են Պոկեմոն սերիայի առաջին խաղերը։ Ճապոնիայում վաճառքը սկսվել է 1996 թվականի փետրվարի 27-ին, իսկ երեք տարվա ընթացքում հրատարակվել է նաև Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում[1]։ Pokémon Yellow-ը հրատարակվել է նրա հրատարակումից մեկ տարի անց։ 2004 թվականին ստեղծվել են Red և Blue-ի րեմեյկները, որոնց անվանել են FireRed և LeafGreen[2]:

Խաղացողը ճանապարհորդում է որպես պոկեմոնների մարզիչ Կանտո (անգլ.՝ Kanto) հնարված տարածքում։ Ճանապարհորդության ընթացքում նա շփվում և մենամարտում էր տարբեր մարզիչների հետ։ Խաղի մեջ դու պետք է դառնայիր գերագույն պոկեմոնների մարզիչ, հաղթելով Էլետային Քառյակին (անգլ.՝ Elite Four): Ուրիշ խաղում դու պետք է գտնեիր բոլոր 151 պոկեմոններին և Պոնդեկսի (անգլ.՝ Pokédex) մասին տեղեկություն գտնել, որը տեղեկություններ էր տալիս բոլոր պոկեմոնների մասին։ Այն մասնակիցները, ովքեր տիրապետում էին Red-ը ևBlue-ն, օգտագործելով հատուկ լար տեղաղափոխվում են ինֆորմացիայով, և կարողանում էին միասին մենամարտել։ Խաղերը համարյա չեն տարբերվում միմյանցից, բացի պոկեմոնների բռնելուց։ Յուրաքանչյուր խաղում լրիվ կոլեկցիայի համար պակասում է պոկեմոնների 20 տեսակ, և որպեսզի հավաքեին բոլոր կոլեկցիան, նրանք պետք է փոխանակվեին իրենց պոկեմոններով[3][3]։

Խաղերը շատ լավ գնահատական ստացան լսարանի կողմից։ Երիտասարդները սիրում էին այդ խաղերը, որովհետև այն բազմաօգտատեր խաղ է, և այդ խաղում մասնակիցները կարող էին փոխանակվել պոկեմոններով[4] : Red-ը և BlueGameRankings-ից միշտ 89% էր տալիս և խաղը միշտ լինում է «Ամբողջ ժամանակվա 100 լավագույն խաղերը» ցուցակում՝ IGN-ի վերսիայով։ Այդ խաղը սկիզբ դրեց «Պոկեմոն»-ի սկզբին։ Պոկեմոնի միլիոնավոր օրինակները սկսեցին տարածվել ամբողջ աշխարհում, և որի պատճառով 2009 թվականին նրան գրանցեցին Գինեսի ռեկորդների գրքում[5][6]։

Գեյմպլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

Pokémon Red և Blue խաղերում նաև օգտագործվում է երրորդ դեմքը։ Խաղի ընթացքը կատարվում է երրորդ ընթացքով՝ խաղային աշխարհը, որով ճանապարհորդում է խաղացողը[7], ճաղշացուցակը, որտեղ խաղացողը ստեղծում է իր գույքը, ստեղծում է պոկեմոնների խումբը և կառավարում է խաղի ընթացքը[8], և էկրանը, որտեղ լինում են մենամարտերը[9]։

Խաղացողը օգտագործում է իր պոկեմոններին ուրիշ պոկեմոնների դեմ մենամարտում։ Երբ խաղացողի վրա հարձակվում է գիշատիչ պոկեմոն, կամ նրա մարտահրավեր է նետում մի ուրիշ պոկեմոնների մարզիչ՝ էկրանին հայտնվում է մենամարտի ընթացքը[10] Moreover, the English versions of the games are incompatible with their Japanese counterparts, and such trades will corrupt the save files, as the games use different languages and therefore character sets.[11]: Մենամարտի ընթացքում խաղացողը կարող է հրամայել իր պոկեմոնին, որպեսզի նա կատարի ինչ որ հնարք։ Նաև մենամարտի ընթացքում խաղացողը կարող է փոխարինել իր պոկեմոնին մի ուրիշ պոկեմոնով կամ փախչել մենամարտի ժամանակ (խաղացողը չի կարող փախչել, երբ նա մենամարտում է մարզիչի հետ)։ Պոկեմոնների մոտ կա առողջության միավորներ, երբ պոկեմոնի մոտ նրանք զրոյանում են, նա չի կարողանում մենամարտել մինչև նրան չբուժեն։ Մենամարտում հաղթելով մի ուրիշ մարզիչի և ստանալով պոկեմոն, ապա դու ստանում ես փորձի միավորներ։ Սնալով շատ փորձի միավորներ, խաղացողը կարող է անցնել ուրիշ մակարդակի[9]։ Խաղացողի մակարդակից է կախված պոկեմոնի ուժը, բացի դրանից, հասնելով փորձի տվյալ աստիճանին՝ պոկեմոնը կարողանում է սովորել տարբեր հնարքներ և կերպարանափոխվել (անգլ.՝ Evolve)[12]:

Խաղային ընթացքի կարևոր մաս է կազմում պոկեմոնների բռնելը[13] Also, using the Transfer Pak for the Nintendo 64, data such as Pokémon and items from Pokémon Red and Blue can be used in the Nintendo 64 games Pokémon Stadium[14]: Երբ խաղացողի վրա հարձակվում է գիշատիչ պոկեմոն, խաղացողը կարող է նրա վրա նետել պոկեբոլ (անգլ.՝ Poké Ball): Պոկեբոլը գրպանային իր է գնդակի տեսքով, որի միջոցով խաղացողը կարող է տեղափոխել տարբեր չափսերի պոկեմոններ։ Եթե գիշտիչ պոկեմոնը դուրս չի գալիս պոկեբոլից, ապա այդ պոկեմոնը դառնում է խաղացողինը։ Դա կախված է նրանից, թե ինչպիսի որակի է պոկեբոլը, կամ ինչպիսի ուժի է տիրապետում այդ գիշատիչ պոկեմոնը[4]։ Խաղի վերջում խաղացողը պետք է վերջացնի Պոկեդեկսը, որը պոկեմոնների մասին էլեկտրոնային տեղեկություն է։ Եթե խաղացողը բռնում է նոր տեսակի պոկեմոն, ապա նրա մասին ինֆորմացիան ընկնում է Պոկեդեկսի մեջ։ Կերպարանափոխված պոկեմոնների ձևերը նաև համարվում են որպես առանձին պոկեմոն։ Պոկեդեկսում գոյություն ունի 151 տեսակի պոկեմոն[15]։

Pokémon Red և Blue-ում հնարավորություն կա փոխանակվել պոկեմոններով տարբեր խաղացողների հետ, միացնելով Game Boy-ի Game Link Cable հատուկ լարերի միջոցով[16]։ Որպեսզի ամբողջությամբ անցնեն խաղը՝ փոփոխությունը պարտադիր է, որովհետև Red-ում կան այնպիսի պոկեմոններ, որոնք կան Blue-ում, և հակառակը[3]։ Ի շնորհիվ հատուկ լարերի՝ խաղացողները կարող են, նաև միասին մարտել ուրիշ խաղացողների հետ[16]։ Եթե խաղալ Red և Blue խաղը Game Boy Advance կամ Game Boy Advance SP կրիչներով, ապա կապը չի կարող հաստատվել եթե նրանք միացված են Game Boy Advance կամ Game Boy Advance SP հատուկ լարերով։ Այդ կրիչների համար պետք է օգտագործել Nintendo Universal Game Link Cable հատուկ լարը[17]։ Բացի դրանից, ճապոնական վերսիան նման չէ ամերիկական վերսիային[18]։

Red-ը և Blue-ն կախված է Pokémon Yellow խաղի հետ, նաև նմանություններ ունի Pokémon Gold, Silver խաղի հետ և Crystal խաղի հետ։ Red-ի և Blue-ի փոխանակությունը Gold-ի, Silver-ի և Crystal-ի հնարահորությունները սահմանափակ են։ Չի կարելի փոխանակվել, եթե խաղացողի մոտ կան պոկեմոններ, որոնք առաջին անգամ են ցուցադրված ուրիշ խաղերում, կամ խաղացողը ունի պոկեմոննեչի այնպիսի հնարավորությունները, որոնք առաջին անգամ են ցուցադրված ուրիշ խաղերում[19]։ Նաև օգտագործելով Transfer Pack-ը, որտ նախատեսված է Nintendo 64-ի համար, Pokémon Red-ից և Blue-ից կարելի փոխանակել պոկեմոններ և իրեր Pokémon Stadium և Pokémon Stadium 2 խաղեր[20][21]։ Red և Blue կախված չեն այն խաղերից, որոնք հրատարակվել են Pokémon Gold, Silver-ից հետո[22]։

Ստեղծագործման հիմնական միտք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի գլխավոր հերոսը (խաղացողը նրան կարող է տալ յուրաքանչյուր անուն) տղէ, ով ա պրում է Կանտո տարածքի Պալետ քաղաքում (անգլ.՝ Pallet Town): Երբ նա փորձում է քաղաքից դուրս գալ դեպի բարձր խոտը, պրոֆեսոր Օուկը (անգլ.՝ Professor Oak), ով պոկեմոնների հայտնի գիտնական է, կանգնացնում է գլխավոր հերոսին, ասելով, որ բարձր խոտի տարածքում նրա վրա կարող են հարձակվել գիշատիչ պոկեմոնները, և նրան տանում է իր լաբարատորիա[23]։ Լաբարատորիայում նրանք հանդիպում են պրոֆեսորի թոռնիկիմ, ով մանուկ հասակից եղել է գլխավոր հերոսի հակառակորդը (նրան նույնպես խաղացողը կարող է տալ յուրաքանչյուր անուն)։ Պրոֆեսորի թոռնիկը ուզում է դառնալ պոկեմոնների մարզիչ[24][25]։ Պրոֆեսոր Օուկը գլխավոր հերոսին և իր թոռնիկին հնարավորություն է տալիս ընտրել երեք պոկեմոններից մեկը։ Այդ երեք պոկեմոնների մեջ էին մտնում Բուլբազավրը (անգլ.՝ Bulbasaur), Չարմանդերը (անգլ.՝ Charmander) և Սկվիրտլը (անգլ.՝ Squirtle)[26]: Հետո հակառակորդը գլխավոր հերոսին մարտահրավեր է նետում։ Մենամարտից հետո խաղացողը կարող է մարտահրավեր նետել խաղի տարբեր մասերում[27]։

Ճանապարհորդելով տարբեր քաղաքներով, նա մտնում է տեղի ստադիոնները (անգլ.՝ Gyms): Կանտոյում գոյություն ունի ընդամենը 8 ստադիոն։ Ամեն ստադիոնում գոյություն ունի ստադիոնի գլխավոր (անգլ.՝ Gym Leader): Նա ուժեղ մարզիչ է, որին պետք է հաղթել, որպեսզի գլխավոր հերոսը մրցանակ ստանա։ Հավաքելով բոլոր 8 մրցանակները, խաղացողը բացում է Պոկեմոնների լիգան (անգլ.՝ Pokémon League): Այդ Լիգան տեղ է, որտեղ հավաքվում են Կանտոյի ամենաուժեղ պոկեմոնների մարզիչները։ Որպեսզի նրան ընդունեն Պոկեմոնների լիգան, նա պետք է հաղթահարի Էլիտային քառյակին (անգլ.՝ Elite Four): Ամբողջ խաղի ժամանակ գլխավոր հերոսի խումբը մարտում է R ավազակյին խմբի հետ (անգլ.՝ Team Rocket)[28][29]:

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտքի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Pokémon սերիայի մտքի սկսել է կոլեկցիոն միջատներից, որոնցով մանուկ հասակում զբաղվել է Սատոսի Տաձիրին[30]։ Երբ Տաձիրին մեծացավ, նա տեղափոխվեց Տոկիո, որտեղ չկար վայրեր, որտեղ նա կարող էր միջատներ բռնել։ Նա նկատեց, որ երեխաները սկսել ավելի շատ տունը խաղալ, այլ դրսում։ Եվ այդ ժամանակ նրա գլխում միտք ծագեց համակարգչային խաղերի մասին, որտեղ պետք էր հավաքել միջատներ և փոխանակվել միջատներով ուրիշ խաղացողների հետ, որպեսզի խաղացողը հավաքի միջատների ամբողջ կոլեկցիան։ Հետո ծագեց ճակատամարտերի միտք։ Բացի դրանից պոկեմոնները երբեք չեն մահանում ճակատամարտի ժամանակ։ Դա շատ կարևոր է Տաձիրիի համար, որովհետև նա ուզում էր, որպեսզի խաղի մեջ «անիմաստ բռնություն» չլիներ[31]։

Երբ հրատարակվեց Game Boy համակարգչային մեխանիզմը, Տաձիրին որոշեց, որ դա հիանալի կրիչ է իր հետագա աշխատաքների համար։ Նա մեծ ուշադրություն դարձրեց լարին, որով խաղացողները կարող էին միացնել երկու կրիչ և միասին խաղալ։ Շնորհիվ ինֆորմացիայի փոխանակության նրանք կարողանում էին միասին ճակատամարտել և փոխանակվել պոկեմոններով։ Միացնող լարի միտքը շատ զարմացրեց խաղային լսարանին, որովհետև այդ լարերը միայն օգտագործվում էին միասին խաղի մասին[32]։ Տաձիրին ասել է. «Ես պատկերացրեցի ինֆորմացիայի փոքրիկ կծիկ, որոնք անցնում էին երկու Game Boy-ի միջև հատուկ լարի միջոցով, և ես մտածեցի, որ դա հրաշք կլինի»[33] : Տաձիրին նաև նշել է, որ նրա վրա ազդել է Square The Final Fantasy Legend խաղը[34]։

Մշակման ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեն Սուգիմորին, որը Տաձիրիի հին ընկերն է, գլխավորում էր 10 հոգուց կազմված խումբը, որը ստեղծում էր խաղի պոկեմոնների դիզայնը։ Սուգիմորին ինքնակամ վերջացնում էր խմբի մասնակիցները կատարած դիզայնը, և այն ներկայացնում Տաձիրիին[35][36]։ Խաղի երգը ստեղծել է Մասուդա Ձյունիտին[37]։

Սկզբում նախագիծը անվանել են Capsule Monsters, և վաճառքի հանելու խնդիրների պատճառով նրա անունը փոխեցին Capumon, հետո Kapumon, իսկ վերջում փոխեցին Pocket Monsters[38][39]: Տաձիրին մտածում էր, որ Nintendo չի ուզենա ընդունել այդ խաղը, որովհետև այդ կազմակերպչության աշխատողները սկզբում չէին հասկանում խաղի հիմնական իմաստը։ Game Freak-ի մոտ ֆինանսային վատ իրավիճակ էր սկսվել, Տաձիրին չէր կարողնանում վճարել իր աշխատողներին, իսկ ինքը ապրում էր իր հայրիկի փողերով։ Բայց այդ ժամանակ Տաձիրիին օգնության հասավ Սիգերու Միյամատոն, ով Տաձիրրիի մանուկ հասակի ընկերն էր, և նա ֆինանսներ տրամադրեց Game Freak-ին[40]։ Լսելով պոկեմոնների փոխանակման մասին, Միյամատոն Տաձիրիին առաջարկեց հրատարակել խաղի միաժամանակ երկու վերսիա, և ավելացնելով, որ դա շատ կզարմացնի խաղային լսարանինref>Nutt, Christian (3 апреля 2009 года)։ «The Art of Balance: Pokémon's Masuda on Complexity and Simplicity»։ Gamasutra։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին։ Վերցված է 9 июня 2009 года </ref>: Չնայած կազմակերպիչների երկյուղին, խաղը շատ մեծ հաջողությունների հասավ, որը չէր սպսում Տաձիրին և Nintendo-ն, որովհետև Game Boy-ի հայտնիությունը ընկել էր[31]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Pokemon Red for Game Boy»։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 22 июня 2009 года 
  2. Game Freak (1997-12-09)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 8 
  3. 3,0 3,1 3,2 Harris Craig (23 июня 1999 года)։ «Pokemon Red Version Review»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 26 июня 2008 года 
  4. 4,0 4,1 Game Freak (1998-09-30)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 21 
  5. DeVries Jack (16 января 2009 года)։ «IGN: Pokemon Report: World Records Edition»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-20-ին։ Վերցված է 16 февраля 2009 года 
  6. Bartholow Peter (2000-01-28)։ «GameSpot review»։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-06-ին։ Վերցված է 2008-06-26 
  7. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 8 
  8. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 10 
  9. 9,0 9,1 Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 17 
  10. «nintendo.com.au – GBC – Frequently Asked Questions»։ Nintendo։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-22-ին։ Վերցված է 2008-10-07 
  11. «Game Boy Game Pak Troubleshooting – Specific Games»։ Nintendo of America Inc.։ Վերցված է 2009-06-09։ «MissingNO is a programming quirk, and not a real part of the game» 
  12. Bartholow Peter (28 января 2000 года)։ «GameSpot review»։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2004-02-18-ին։ Վերցված է 26 июня 2008 года 
  13. «Pokemon Gold and Silver Strategy Guide: Trading»։ IGN։ Վերցված է 2008-06-27 
  14. Gerstmann Jeff (2000-02-29)։ «Pokemon Stadium for Nintendo 64 Review»։ GameSpot։ Վերցված է 2008-09-16 
  15. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 7 
  16. 16,0 16,1 Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 36 
  17. «nintendo.com.au — GBC — Frequently Asked Questions»։ Nintendo։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-22-ին։ Վերցված է 7 октября 2008 года 
  18. «Game Boy Game Pak Troubleshooting — Specific Games»։ Nintendo of America Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 9 июня 2009 года։ «MissingNO is a programming quirk, and not a real part of the game» 
  19. «Pokemon Gold and Silver Strategy Guide: Trading»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 27 июня 2008 года 
  20. Gerstmann Jeff (29 февраля 2002 года)։ «Pokemon Stadium for Nintendo 64 Review»։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 16 августа 2008 года 
  21. Villoria Gerald (26 марта 2001 года)։ «Pokemon Stadium 2 for Nintendo 64 Review»։ GameSpot։ էջ 2։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 16 сентября 2008 года 
  22. Harris Craig (17 марта 2003 года)։ «IGN: Pokemon Ruby Version Review»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 25 октября 2008 года 
  23. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 2 
  24. IGN Staff։ «Guides: Pokemon: Blue and Red»։ IGN։ էջ 99։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 2009-02-04 
  25. IGN Staff։ «Guides: Pokemon: Blue and Red»։ IGN։ էջ 165։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 2009-02-04 
  26. Game Freak (30 сентября 1998 года)։ Pokémon Red and Blue, Instruction manual։ Nintendo։ էջ 3 
  27. IGN Staff։ «Guides: Pokemon: Blue and Red»։ IGN։ էջ 113։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 24 октября 2008 года 
  28. IGN Staff։ «Guides: Pokemon: Blue and Red»։ IGN։ էջ 99։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 4 февраля 2009 года 
  29. IGN Staff։ «Guides: Pokemon: Blue and Red»։ IGN։ էջ 165։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 4 февраля 2009 года 
  30. Plaza Amadeo (26 февраля 2006 года)։ «A Salute to Japanese Game Designers»։ Amped IGO։ էջ 2։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-13-ին։ Վերցված է 25 июля 2006 года 
  31. 31,0 31,1 Larimer Time (22 ноября 1999 года)։ «The Ultimate Game Freak»։ TIME Asia։ էջ 2։ Արխիվացված է օրիգինալից 2001-02-20-ին։ Վերցված է 16 сентября 2008 года 
  32. Larimer Time (22 ноября 1999 года)։ «The Ultimate Game Freak»։ TIME Asia։ էջ 1։ Արխիվացված է օրիգինալից 2001-02-12-ին։ Վերցված է 16 сентября 2008 года 
  33. 1UP Staff։ «Best Games to Come Out Late in a System's Life»։ 1UP։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-26-ին։ Վերցված է 2008-09-16 
  34. «Pokémon interview» (Japanese)։ Nintendo։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 6 июня 2009 года 
  35. Staff։ «2. 一新されたポケモンの世界»։ Nintendo.com (Japanese)։ Nintendo։ էջ 2։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 10 сентября 2010 года 
  36. Kohler Chris (2004)։ Power-Up: How Japanese Video Games Gave the World an Extra Life (1st ed.)։ BradyGames։ էջեր 237–250։ ISBN 0-7440-0424-1 
  37. Masuda, Junichi (28 февраля 2002 года)։ «HIDDEN POWER of Masuda: No. 125»։ Game Freak։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 9 июня 2009 года 
  38. Staff (18 февраля 2004 года)։ «写真で綴るレベルX~完全保存版!» (Japanese)։ AllAbout.co.jp։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 21 мая 2010 года 
  39. Tomisawa, Akihito (August 2000)։ ゲームフリーク 遊びの世界標準を塗り替えるクリエイティブ集団 (Japanese)։ ISBN 4840101183 
  40. Chua-Eoan Howard; Tim Larimer (19 ноября 1999 года)։ «Beware of the Pokemania»։ Time (Time Inc.)։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է 2018-04-11