Բրաչիանո
քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բրաչիանո | |||||
Bracciano | |||||
| |||||
![]() Բրաչիանոյի ամրոցը | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Լացիո | ||||
Գավառ | Հռոմ | ||||
Մակերես | 142 կմ² | ||||
ԲԾՄ | 280±1 մետր | ||||
Բնակչություն | 15500 մարդ (2004) | ||||
Խտություն | 280 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 00062 | ||||
Փոստային ինդեքս | 06 | ||||
Փոստային ինդեքսներ | 00062 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ROMA | ||||
Պաշտոնական կայք | comune.bracciano.rm.it | ||||
| |||||
Բրաչիանո (իտալերեն՝ Bracciano), քաղաք Իտալիայում, Լացիո մարզի Հռոմ գավառում[1], համանուն լճի ափին, Հռոմից 30 կմ հյուսիս-արևմուտք։
Բնակչությունը 2012 թվականի դրությամբ՝ 19290 մարդ[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճի ափին կանգնած է գեղեցիկ պահպանված ամրոցը, որը կառուցվել է 13-րդ դարում Օրսիններ իշխանների կողմից և նրանց կողմից ընդլայնվել է Վերածննդի դարաշրջանի սկզբում։ Ամրոցում 1481 թվականին Հռոմում մոլեգնած համաճարակից ապաստան է գտել Հռոմի Պապ Սիկստ IV-ը, իսկ 16 տարի անց նա դիմադրեց պապական զորքերի՝ Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրո և Հռոմի Պապ Ալեքսանդր VI-ի որդի Ջովանի Բորջայի գլխավորությամբ, պաշարմանը։
1558 թվականին Պաոլո Ջորդանո Օրսինին Կոզիմո Մեդիչի դստեր հետ իր ամուսնության կապակցությամբ ստացել է Բրաչիանոյի դուքս։ Նրա անմտությունների և անկարգությունների մասին լեգենդներ են պտտվել, որոնք իրենց մարմնավորումն են ստացել Ջոան Վեբստերի «Սպիտակ սատանան» երկում։
17-րդ դարում դուքսերի նստավայրը հայտնվեց անմխիթար վիճակում, իսկ 1696 թվականին այն վաճառվեց Հռոմի Պապ Ինոկենտի XI-ի եղբորորդի՝ իշխան Օդեսկալչին, որի ժառանգների ենթակայության տակ է մնում մինչ օրս։ 1971 թվականին ամրոցում նկարահանվել է «Լուչիա դի Լամերմուր» ֆիլմ-օպերան։ 2006 թվականին ամրոցում տեղի է ունեցել Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի հարսանեկան արարողությունը։
Օրսին-Օդեսկալչի ամրոցը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի և նրա բնակիչների մասին գրել է ռուս հեղինակ Պավել Մուրատովը («Իտալիայի պատկերներում»)։ Նա նշել է, որ այն միակ տեղն է, որտեղ կարող ես զգալ Վերածննդի դարաշրջանի մարդկանց սենյակային հարմարավետությունը, քանզի այստեղ և ոչ այլուր պահպանվել են կահույքի և այլ իրերի կահավորանքները, ինչպես նաև որմնանկարներ, որոնց վրա կարելի է տեսնել Բրաչիանոյի հին տերերի կյանքը արտացոլող նկարներ՝ շախմատ խաղալիս, որսորդության, կարդալու, միրգ հավաքելով, լճում նավակով զբոսնելիս։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 9 | 11 | 15 | 16 | 21 | 25 | 29 | 29 | 25 | 19 | 14 | 10 | 16 |
միջին ջերմաստիճանը (°C) | 6 | 8 | 10 | 11 | 16 | 20 | 23 | 23 | 20 | 15 | 11 | 7 | 14 |
միջին նվազագույնը (°C) | 3 | 4 | 5 | 7 | 11 | 14 | 17 | 17 | 15 | 11 | 7 | 4 | 10 |
տեղումների քանակը (մմ) | 112 | 99 | 86 | 80 | 56 | 43 | 18 | 46 | 97 | 94 | 150 | 130 | 1 011 |
Աղբյուր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հունիսի 29
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-13-ին։ Վերցված է 2014-08-20
|