Ֆորմելլո
| Կոմունա | |||
|---|---|---|---|
| Ֆորմելլո | |||
| իտալ.՝ Formello | |||
| 42°5′0″N 12°24′0″E / 42.08333°N 12.40000°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Լացիո | ||
| Գավառ | Հռոմ | ||
| Համայնք | Հռոմ | ||
| Մակերես | 31 կմ² | ||
| ԲԾՄ | 225 մ | ||
| Պաշտոնական լեզու | իտալերեն | ||
| Բնակչություն | 10 871 մարդ (2004) | ||
| Խտություն | 298 մարդ/կմ² | ||
| Ազգային կազմ | իտալացիներ | ||
| Ժամային գոտի | UTC+1 | ||
| Հեռախոսային կոդ | (+39) 06 | ||
| Փոստային ինդեքս | 060 | ||
| Փոստային դասիչ | 00060 | ||
| Ավտոմոբիլային կոդ | ROMA | ||
| Պաշտոնական կայք | comunediformello.it | ||
|
| |||
Ֆորմելլո (իտալ.՝ Formello), քաղաք Իտալիայում, տեղակայված է Լացիո մարզի Հռոմ գավառում[1]։ Հռչակվել է տուֆի հարուստ պաշարներով, որն ինտենսիվորեն արդյունահանվում է:
Բնակչության թվաքանակը՝ 10 871 (2004 թվականի տվյալներով), խտությունը՝ 298 մարդ/քառ. կմ։ Համայնքն զբաղեցնում է 31 քառ. կմ տարածք։ Փոստային ինդեքսը՝ 060, հեռախոսային կոդը՝ 06։
Կոմունայի հովանավորն է Սուրբ Լավրենտիոս Հռոմեացին։ Տոնը նշվում է օգոստոսի 10-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի ներկայիս տարածքն ու շրջական բնակեցված են եղել նախապատմական ժամանակներից։ Այն ներառում է էտրուսկյան նախկին հզոր Վեյի քաղաքին առնչվող որոշ հնագիտական վայրեր, քաղաք, որը որոշ ժամանակ մրցակցել է Հռոմի հետ։ Մ.թ.ա. 396 թվականին Վեյիի ավերումից հետո տարածաշրջանն անկում է ապրել։
Խաղաղության վերականգնմամբ պայմանավորված՝ այս տարածքում մոտ 780 թվականին Հռոմի պապ Ադրիանոս I-ը կազմավորեց մեծ կալվածք, սակայն իններորդ դարում այն ավերվեց սարակինոսների հարձակումների ժամանակ: Կալվածքի հիմքը հանդիսացած Ֆորմելլումում որոշ ժամանակ անց զարգացավ մի բնակավայր, որի մասին առաջին անգամ հիշատակվել է 1027 թվականին[2]:
11-րդ դարում այն Սան Պաոլո ֆուորի լե Մուրա հռոմեական բազիլիկի սեփականությունն էր և, հավանաբար, այդ նույն ժամանակահատվածում ամրացվել է։ 1279 թվականին դարձել է Օրսինի տոհմի ֆեոդը, 1661 թվականին վաճառվել է Կիջի իշխանական տոհմին։
Գլխավոր տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սան Լորենցո եկեղեցի (10-11-րդ դարեր): Տասնհինգերորդ դարում շարք է մտել կից կառուցված զանգակատունը: 1574 թվականին եկեղեցին վերակառուցվել է, ավելացվել են երկու նավեր, որոնցից ձախակողմյանում պահպանվել են Դոնատո Պալմիերիի որմնանկարները: Այն գտնվում է Պալացցո Կիջիի հարևանությամբ[3]:
- Պալացցո Կիջի (մոտ 11-րդ դար): Կառուցվել է Օրսինիների կողմից, հավանաբար 11-րդ դարում, նախկինում գոյություն ունեցած կաստրումի վրա: Ներկայումս պալացոյում տեղակայված է Վեյիի գյուղական վայրերի հնագիտական թանգարանը:
- Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցի (մոտ 12-րդ դար): Ռոմանական ոճի միանավ եկեղեցի է՝ բարձր զանգակատանով: Բացվում է միայն հատուկ առիթներով[4][3]:
- Կարդինալ Ֆլավիո Կիջիի կողմից 17-րդ դարում կառուցված Վիլլա Կիջի-Վերսալիայի ավերակները։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորմելլոյում է տեղակայված Իտալիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Ա սերիայի առաջնությունում հանդես եկող ուժեղագույն թիմերից մեկի՝ «Լացիո»-ի մարզաբազան՝ պարապմունքների համար նախատեսված մարզական համալիրը (Centro sportivo di Formello):
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսարան պատմական կենտրոնից
-
Սան Լորենցո եկեղեցին
-
Սան Լորենցո եկեղեցու զանգակատունը
-
Դոմենիկո Պալմիերիի որմնանկարներից (մոտ. 1570 թ.)
-
Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցին
-
Սուրբ Միքայել Հրեշտակապետի եկեղեցին
-
Վիլլա Քիջի-Վերսալիայից պահպանած կառույցը՝ "Torre Colombaia"-ն
-
Պալացցո Քիջիի ճակտոնը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
- ↑ J.B. Ward-Perkins, "Etruscan Towns, Roman Roads and Medieval Villages: The Historical Geography of Southern Etruria" The Geographical Journal 128.4 (December 1962:389-404) p. 402
- ↑ 3,0 3,1 «Chiese». Parrocchia San Lorenzo Martire - Formello (իտալերեն). 2013-09-18. Վերցված է 2019-02-22-ին.
- ↑ «FAI - Fondo Ambiente Italiano». www.fondoambiente.it (իտալերեն). Վերցված է 2019-02-22-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fabio La Ragione: Profili storici di Formello. Formello 1986
- Iefke Van Kampen (Hrsg.): I Chigi a Formello. il feudo, la storia e l’arte. Formello 2009
- Iefke Van Kampen (Hrsg.): Il nuovo Museo dell’Agro Veientano a Palazzo Chigi di Formello. Rom 2012, ISBN 978-88-7140-481-3
- Gino Polidori: Quel mulino sul Crèmera. mugnai, briganti, carmelitani e maceratori lungo le rive tra il Convento di Santa Maria del Sorbo e la mola ad acqua di Formello sul Crèmera: storie di secoli. Rom 2015, ISBN 978-88-6558-160-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.comunediformello.it/ Արխիվացված 2007-05-27 Wayback Machine
- Ֆորմելլոյի համայնք (իտալերեն)
- Ֆորմելլո comuni-italiani.it կայքում (իտալերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորմելլո» հոդվածին։ |
| ||||||

