Jump to content

Անգվիլարա Սաբացիա

Coordinates: 42°05′0″N 12°16′0″E / 42.08333°N 12.26667°E / 42.08333; 12.26667
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Անգվիլարա Սաբացիա
Anguillara Sabazia
42°05′0″N 12°16′0″E / 42.08333°N 12.26667°E / 42.08333; 12.26667
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼացիո
ԳավառՀռոմ
ՀամայնքՀռոմ
Մակերես74.91 կմ²
ԲԾՄ195 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն18575 մարդ (2011[1])
Խտություն248 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ06
Փոստային դասիչ00061
Ավտոմոբիլային կոդRM
Պաշտոնական կայքcomune.anguillara-sabazia.roma.it
Անգվիլարա Սաբացիա (Իտալիա)##
Անգվիլարա Սաբացիա (Իտալիա)
Անգվիլարա Սաբացիա (Լացիո)##
Անգվիլարա Սաբացիա (Լացիո)

Անգվիլարա Սաբացիա (իտալ.՝ Anguillara Sabazia), քաղաք Իտալիայում, Լացիո մարզի Հռոմ գավառում[2]։ Ընկած է Հռոմից 30 կիլոմետր հյուսիս-արևմուտք, զբաղեցնում է 74.91 կմ² տարածք։ 2004 թվականի տվյալներով կոմունայի բնակչության թվաքանակը եղել է 16.273, բնակչության խտությունը կազմել է 217 մարդ/կմ²։ Բրաչանո լճի ափին՝ ոչ մեծ հրվանդանի վրա տեղակայված միջնադարյան կենտրոնը և լողափը Անգվիլարա Սաբացիան դարձնում են հայտնի զբոսաշրջային վայր։

Քաղաքից մոտավորապես 3 կմ արևելք ընկած է Մարտինյանո փոքրիկ հրաբխային լիճը։ Երկու լճերը և դրանց շրջակայքը հայտարարվել են տարածաշրջանային պարկ և ենթարկվում են խիստ բնապահպանական կառավարման։

Անգվիլարա Սաբացիան արվարձանային գնացքով (FR3 գիծ կամ Հռոմ-Կապրանիկա-Վիտերբո երկաթուղի) կապված է Հռոմի հետ (Ռոմա Օստիենզե և Վալե Աուրելիա կայարաններ). ուղևորությունը տևում է մոտավորապես 40 րոպե։

Սուրբ նահատակ Բլասիոս Սեբաստացին (Սան Բիաջո) համարվում է քաղաքի հովանավորը։ Քաղաքի օրը նշվում է ամեն տարի փետրվարի 3-ին։

Տեսարժանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Բրաչանո լճի հատակին հայտնաբերվել է նորքարիդարյան ժամանակների Լա Մարմոտա բնակավայրը, որը եղել է գործվածքեղենի պատրաստման կենտրոն[3]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://dati.istat.it/Index.aspx ISTAT data warehouse
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
  3. В таинственно брошенном древнем городе найдены удивительные ткани Արխիվացված է Հունիս 11, 2023 Wayback Machine-ի միջոցով: // РГ, 7.06.2023
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգվիլարա Սաբացիա» հոդվածին։