Նետունո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Նետունո
Nettuno
Costa di Nettuno Levante.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼացիո
ԳավառՀռոմ
Մակերես71,64 կմ²
ԲԾՄ11±1 մետր
Բնակչություն49 852 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ06
Փոստային ինդեքսներ00048
Ավտոմոբիլային կոդROMA
Պաշտոնական կայքcomune.nettuno.roma.it
##Նետունո (Իտալիա)
Red pog.png
##Նետունո (Լացիո)
Red pog.png
Նետունոյի համապատկեր

Նետունո (իտալերեն՝ Nettuno Նեպտուն Աստծու պատվին)` հանգստավայր Տիրենեյան ծովի ափին, իտալական Լացիո մարզի Հռոմ գավառում[2]։ Նետունոն գտնվում է Անցիո քաղաքի մոտ, մոտավորապես 55 կիլոմետր Հռոմից դեպի հարավ։ Բնակչությունը կազմում է մոտավորապես 46 հազար մարդ։

Ի տարբերություն Անցիոյի, որտեղ անտիկ ժամանակներում կար Ներոնի պալատը, որից ծագում է «Բորգեզյան մարտիկը», Նետունոն չունի հին պատմություն։ Աստուրա կղզու վրա բարձրանում է միջնադարյան Ֆրանկոպան ընտանիքի պալատը։ Վատ չի պահպանվել հին քաղաքը, որը հիմնադրել են սարացինները՝ IX դարում։ Չեզարե Բորջիան 1503 թվականին հրամայել է Անտոնիո դա Սանգալոյին ամրացնել քաղաքի կենտրոնը։

Բացի Սանգալոյի տպավորիչ ամրություններից, քաղաքում պահպանվել է Բորգեզների ծովափնյա ամառանոցը (XVII դարի կես)։ Ամերիկական գերեզմանոցը քաղաքի տակ կառուցված է ի հիշատակ դաշնակիցների ափհանմաանը, Նետունո շրջանում 1944 թվականին։ Նետունոյում գործում է յախտ-կլուբ, իտալական մայրաքաաղաքի ժողովրդի և տուրիստների համար։ Ուխտավորների այստեղ է ներգրավում կաթոլիկ նահատակ Մարիա Գորետիի մասունքները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]