Ագոստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Ագոստա
իտալ.՝ Agosta
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼացիո
ԳավառՀռոմ
ՔաղաքապետՋանֆրանկո Մասիմի
Մակերես9.5 քառ. կմ կմ²
ԲԾՄ392 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն1733[1] մարդ (2008 թ)
Ազգային կազմիտալացիներ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ0774
Փոստային ինդեքս00020
Փոստային դասիչ00020
Ավտոմոբիլային կոդROMA
Պաշտոնական կայքcomunediagosta.it
Ագոստա (Իտալիա)##
Ագոստա (Իտալիա)
Ագոստա (Լացիո)##
Ագոստա (Լացիո)

Ագոստա (իտալ. Agosta), քաղաք Իտալիայում, գտնվում է Լացիո մարզի Հռոմ գավառում[2]։

Բնակչությունը 2001 թվականի դրությամբ 1683 մարդ է, բնակչության խտությունը՝ 178 մարդ/կմ2։ Տարածքը՝ 9.48 կմ2։ Փոստային ինդեքսը՝ 20։ Հեռախոսային կոդը՝ 00774։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագոստան գտնվում է Անյենե գետի հովտում՝ գետի աջ ափին, Մոնտի Սիմբրուինի (Monti Simbruini) լեռան ստորոտին՝ տուֆե բլրի վրա։ Հռոմից 67 կմ հեռավարության վրա է։ Բլրի ստորոտին աղբյուր կա, որը հռոմեական շրջանում հայտնի է եղել Ավգուստա անունով, որից էլ, հավանաբար, իր անունն է ստացել բնակավայրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի տարածքում գտնված հնագիտական իրերը խոսում են այն մասին, որ մարդիկ այս վայրում ապրել են սկսած պալեոլիթի և բրոնզի դարաշրջանից։ Այս վայրը հիշատակվում է աղբյուրը Մարցիուսի ակվեդուկին միացնելու ջրաշինարարական աշխատանքների համատեքստում։ Այդ ժամանակ էլ աղբյուրը ստացել է իր անվանումը։

Նույն անվամբ աղբյուրը հանդիպում է 524 թվականին թվագրվող փաստաթղթում։ 858 թվականի մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ աղբյուրի մոտ գտնվող monk Augusta աղբյուրը բարենպաստ վայր է ամրոց կառուցելու համար, որի գոյությունը հաստատում են ավելի ուշ ժամանակների տվյալները։ Ամրոցի սեփականության համար վեճ է եղել տեղի սենյորի և աբբայի միջև։ Հայտնի է, որ 1189 թվականին այն պատկանել է Սուբիակոյի վանքին։ Ամրոցը պահպանվել է մինչև մեր օրերը։ Ջրի առատությունը թույլ է տվել լճակներ կառուցել իշխան աճեցնելու և ջրաղացներ կառուցել ցորեն աղալու համար։

1461 թվականին Պիոս 2-րդ պապը Սուբիակո վանք այցի ճանապարհին ճաշել է ջրաղացների մոտ, իսկ տեղացիները նրան մատուցել են թարմ որսացած իշխան։ 18-րդ դարում այստեղ արձանագրված հրաշք ապաքինումից հետո որոշվել է կառուցել Մադոննա դել Պասո փոքր եկեղեցին։

1900 թվականին բնակավայրը միացվել է Մանդելա-Սուբիակո երկաթգծին, որը քանդվել է 1933 թ.։ 1913 թ. կառուցվել է առաջին ջրատարը, որը ջուր է մատակարարել քաղաքային շատրվաններին, իսկ 1924 թ. էլեկտրականություն է անցկացվել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ագոստայում պարտիզանական ջոկատ է գործել։

Տեսարժան վայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան ամրոց, որի շուրջ ձևավորվել է բնակավայրը։ Փաստաթղթերում հիշատակվում է 1051 թվականինց։ Դեպի ամրոց են տանում երեք դարպասներ՝ Եկեղեցական, Սուրբ Մարիամի և Կանչիլիտու։ Տեղական լեգենդի համաձայն՝ մի ժամանակ ամրոցում բանտարկված է եղել Ավգուստա անունով արքայադուստր, որի պատվին էլ կոչվել է բնակավայրը։

Կարդինալի կամար, ռոմանական ոճի քարե կամար։ Կառուցվել է 1503 թվականին գետի մոտ՝ ի պատիվ կարդինալ Ջովաննի Կոլոննայի։ 18-րդ դարում քանդվել է ջրհեղեղի պատճառով, վերականգնվել է նախկին տեղից 50 մ հեռավորության վրա։ Ավելի ուշ կամարը մեկ անգամ էլ են տեղափոխել

Մադոննա դել Պասո տաճար, նախկինում կոչվել է Հրեշտակների Մադոննայի տաճար

Սուրբ Նիկողայոսի հրապարակ, քաղաքի գլխավոր հրապարակը, իր անունը ստացել է սուրբ Նիկողայոսի եկեղեցուց, որը ներկայում չի գործում։

Քաղաքի տարածքում գտնվող հնագիտական օբյեկտներն են՝

  • պաշտամունքային կառույցի հիմքերը
  • հին ցիստերնը
  • նախահռոմեական շրջանի շենքի մնացորդներ
  • նախապատմական գոյության հետքերով քարանձավ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.comunediagosta.it/
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագոստա» հոդվածին։