Ջերեմի Ռեներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջերեմի Ռեներ
անգլ.՝ Jeremy Renner
Jeremy Renner 2012.jpg
Ռեները 2014 թվականի San Diego Comic-Con International-ին
Ծնվել էհունվարի 7, 1971(1971-01-07)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրՄոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունգերմանական ծագումով ամերիկացի
ԿրթությունFred C. Beyer High School և Modesto Junior College
Մասնագիտություներաժիշտ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և դիմահարդար
Պարգևներ և
մրցանակներ
MTV կինոմրցանակ լավագույն կռվի համար Chicago Film Critics Association Award for Best Actor Satellite Award for Best Actor – Motion Picture Las Vegas Film Critics Society Award for Best Actor Washington D.C. Area Film Critics Association Award for Best Ensemble Washington D.C. Area Film Critics Association Award for Best Ensemble National Society of Film Critics Award for Best Actor Boston Society of Film Critics Award for Best Actor Online Film Critics Society Award for Best Actor և Screen Actors Guild Award for Outstanding Performance by a Cast in a Motion Picture
Կայքjeremyrenneronline.com
Jeremy Renner Վիքիպահեստում

Ջերեմի Լի Ռեներ (անգլ.՝ Jeremy Lee Renner, հունվարի 7, 1971, Մոդեստո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան: 2 անգամ առաջադրվել է «Օսկար» (2010, 2011), BAFTA (2010) և «Ոսկե գլոբուս» (2010) մրցանակների:

Առավել հայտնի է դարձել «Փոթորկի տիրակալը» (2008), «Ավազակների քաղաքը» (2010), Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ պրոտակոլը (2011), «Վրիժառուներ» (2012), «Բորնի էվոլյուցիան» (2012), Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը (2013), «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջան» (2015), Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ (2016) ֆիլմերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերեմի Ռեները ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Մոդեստո քաղաքում Վալերի Քերլիի և Լի Ռենների ընտանիքում։ Յոթ երեխաներից ավագն է[4][5][6][7]։ Մորական կողմից իռլանդական արմատներ ունի, իսկ հորական կողմից՝ գերմանական[8][9][10][11][12]։

Ջերեմին կրթություն է ստացել Ֆրեդ Բեյերի բարձրագույն դպրոցում և Մոդեստոյի կրտսեր քոլեջում։ Դերասան Դևիդ Բորիանազի հետ քոլեջում հաճախում էր դերասանական դասընթացների[6][6][13]։

Նվագել է կիթառ և երգել «Sons of Ben» խմբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերեմին իր դերասանական կարիերան սկսել է հակահերոսներ խաղալով՝ վամպիր 18-րդ դարից, զինված հարբեցող, սերիական մարդասպան։ 2000-ական թվականներին հիմնականում կատարում էր երկրորդական դերեր՝ S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին, The Heart Is Deceitful Above All Things, Հյուսիսային երկիրը։ Մերժեց «Մեծ գողություն» ֆիլմում նկարահանվելու առաջարկը հօգուտ Բրայն Գեմբելի դերի՝ S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժնում․ այս ֆիլմում բոքսի պարապմունքների ժամանակ կոտրեց ձեռքը[14]։

Կինոքննադատների ուշադրությունը գրավեց «Դամեր դահիճը» և «Նեո Նեդ» ֆիլմերից հետո[15]։ Նրան ճանաչում բերեց ռազմական թրիլլեր «Փոթորկի տիրակալը», որի գլխավոր դերը կատարելու համար Ջերեմին առաջադրվեց Օսկարի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[16][17]։

Նկարահանվել է Փինքի «Trouble» տեսահոլովակում՝ շերիֆի դերում[18]։

2011 թվականին հաջորդեց Օսկարի երկրորդ առաջադրումը «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում՝ Ջեմի դերակատարման համար Բեն Աֆլեքի «Ավազակների քաղաքը» ֆիլմում[19][20][21][22]։ Նույն թվականին էկրան բարձրացավ «Թոր» ֆիլմը, որտեղ Ռեները հանդես եկավ սուպերհերոս «Բազեի աչք»-ի էպիզոդիկ դերով[23][24]։ Այնուհետև այս դերը խաղաց նաև «Վրիժառուներ» ֆիլմում, սակայն այս անգամ որպես գլխավոր հերոսներից մեկը[25][26]։ 2011 թվականին էկրան բարձրացավ Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ պրոտակոլը ֆիլմը, որտեղ Ջերեմին կատարեց գլխավոր դերերից մեկը։

Ռեները պետք է հնչունավորեր Կապիտան Գաթային Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ մուլտֆիլմում, սակայն հեռացավ նախագծից՝ նկարահանումների օրակարգի շուրջ անհամաձայնությունների պատճառով։

2012 թվականին կինովարձույթում հայտնվեց «Բորնի էվոլյուցիա»-ն, որտեղ Ռեները կատարում էր սուպերգործակալ Աարոն Քրոսի դերը[27][28]։ 2013 թվականի հունվարի 17-ին էկան բարձրացավ Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը ֆիլմը, որտեղ դերասանը կատարեց Հենզելի դերը[29]։

2016 թվականին խաղաց աստղաֆիզիկոս Իենի դերը գիտաֆանտաստիկ «Ժամանում» ֆիլմում[30], որն առաջադրվեց Օսկարի 8 անվանակարգերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեները 2014 թվականի հունվարի 13-ին ամուսնանում է կանադացի մոդել Սոնի Պաչեկոյի հետ[31][32][33]։ 2013 թվականի մարտի 28-ին ծնվում է նրանց դուստրը՝ Ավա Բեռլինը[34][35]։ 2014 թվականի դեկտեմբերի 30-ին Պաչեկոն դիմում է ամուսնալուծության՝ հիմնվելով անհանդուրժելի տարաձայնությունների վրա[36]։ Ամուսնալուծությունը կայանում է 2015 թվականին․ Ռեները և Պաչեկոն կիսում է դստեր խնամակալությունը[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #143538373 // Jeremy Renner — 2012—2016.
  2. filmportal.de — 2005.
  3. http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=45947
  4. «Jeremy Renner on His Daughter»։ Վերցված է April 20, 2015 
  5. Walden Celia (11 December 2011)։ «Jeremy Renner on Mission Impossible 4»։ The Daily Telegraph (London) 
  6. 6,0 6,1 6,2 Rowlandmrowland Marijke (7 March 2010)։ «Renner has taken a long, slow road to fame – Jeremy Renner»։ Modesto Bee։ Վերցված է 22 February 2012 
  7. Lippolis Raffaella (17 June 2012)։ «Jeremy Renner, l'antiero dagli occhi di ghiaccio»։ Cinefilos (Italian)։ Վերցված է 16 April 2013 
  8. Pardee Thomas, John Holland (5 January 2008)։ «Actor Jeremy Renner escapes injury as huge tree topples»։ The Modesto Bee։ Վերցված է 25 February 2010 
  9. «Jeremy Renner Finally Gets Some Action»։ Details։ Վերցված է 11 December 2011 
  10. Braun Liz։ «Renner tackling bigger missions | Movies | Entertainment»։ Toronto Sun։ Վերցված է 22 February 2012 
  11. «'Hurt Locker' Star Jeremy Renner on Ditching His Mom, Dancing With Madonna (VIDEO)»։ AOL TV։ 23 September 2010։ Վերցված է 22 February 2012 
  12. Galloway Stephen (4 April 2012)։ «Jeremy Renner's Shot at Playing Hero»։ The Hollywood Reporter։ Վերցված է 16 April 2013 
  13. Staff writers (2 February 2010)։ «Oscar Nominee Renner: 'It's Awesome. Really Awesome': Modesto actor nominated for best actor in 'The Hurt Locker'»։ The Modesto Bee։ Վերցված է 25 February 2010 
  14. Koehler Robert (August 7, 2003)։ «S.W.A.T.»։ variety.com։ Վերցված է December 11, 2011 
  15. «Jeremy Renner Haunted By 'Dahmer' Role»։ starpulse.com։ Վերցված է December 11, 2011 
  16. «Sigourney Weaver, Justin Timberlake, Kyra Sedgwick, Ray Romano and Others will Present at the 16th Annual SAG Awards®»։ sag.org։ Վերցված է December 11, 2011 
  17. «Nominees & Winners for the 82nd Academy Awards»։ oscars.org։ Վերցված է December 11, 2011 
  18. «JPink Falls Off Horses, Avoids Rattlesnakes During 'Trouble'-Filled Video Shoot»։ mtv.com։ Վերցված է December 11, 2011 
  19. Blank Emily, Schutte Lauren (15 November 2010)։ «Hollywood's A-List Redefined»։ (slide 6 of 10 in slideshow) The Hollywood Reporter։ Վերցված է 26 June 2012 
  20. «Jason Bateman, Jon Hamm, Nicole Kidman, Jeremy Renner, Sofia Vergaraand Robin Wright To Present At The 17th Annual Screen Actors Guild Awards®»։ sag.org։ Վերցված է December 11, 2011 
  21. «Best Supporting Actor: Jeremy Renner»։ esquire.com։ Վերցված է December 11, 2011 
  22. «Jeremy Renner reacts to Oscar nomination for 'The Town'»։ Entertainment Weekly։ Վերցված է December 11, 2011 
  23. «Report: Jeremy Renner's Hawkeye Makes A Cameo In 'Thor'»։ Վերցված է December 11, 2011 
  24. «'Mission: Impossible 4′ Set Photos of Jeremy Renner & Josh Holloway»։ screenrant.com։ Վերցված է December 11, 2011 
  25. Corinne Heller (July 23, 2010)։ «Joss Whedon Talks 'The Avengers': Jeremy Renner Confirmed as 'Hawkeye'»։ OnTheRedCarpet.com։ Վերցված է June 14, 2012 
  26. Steve Weintraub (May 3, 2012)։ «Scarlett Johansson and Jeremy Renner Talk The Avengers»։ Collider.com։ Վերցված է June 14, 2012 
  27. «Jeremy Renner: 'I want Bourne collaboration with Matt Damon'»։ Digital Spy։ Վերցված է December 8, 2011 
  28. «Jeremy Renner on Bourne Legacy»։ Empire։ Վերցված է December 11, 2011 
  29. «First Look: Jeremy Renner in "Hansel and Gretel: Witch Hunters"»։ worstpreviews.com։ Վերցված է December 11, 2011 
  30. «Jeremy Renner Joins Amy Adams in Sci-Fi 'Story of Your Life' (Exclusive)»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-06-16 
  31. Bacardi Francesca (December 30, 2014)։ «Jeremy Renner and Wife Sonni Pacheco Split After Just 10 Months of Marriage»։ E!։ Վերցված է December 31, 2014 
  32. Thorpe Elizabeth E. (September 2014)։ «Jeremy Renner Talks 'Kill the Messenger' Movie, Marriage, and Fatherhood»։ Capitol File։ Վերցված է September 24, 2014 
  33. Billups Andrea (September 24, 2014)։ «Jeremy Renner Confirms Marriage to Sonni Pacheco»։ People։ Վերցված է September 24, 2014 
  34. Takeda Allison (March 29, 2013)։ «Jeremy Renner Names Baby Daughter Ava Berlin»։ Us Weekly։ Վերցված է March 31, 2013 
  35. Hiblen Carolyn (20 September 2013)։ «Playing happy families: Jeremy Renner and ex-girlfriend Sonni Pacheco enjoy an amicable outing with precious daughter Ava»։ Daily Mail։ Վերցված է 7 March 2014 
  36. Ehrich Dowd Kathy (December 30, 2014)։ «Jeremy Renner's Wife Sonni Pacheco Files for Divorce»։ People։ Վերցված է December 30, 2014 
  37. «Jeremy Renner to Share Custody of His Daughter in Divorce Settlement»։ People։ Վերցված է 2015-10-28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]