Ժամանում
Ժամանում անգլ.՝ Arrival | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա, ֆանտաստիկ ֆիլմ, թրիլեր և միստիկ ֆիլմ |
Թեմա | predestination?, Քսենոլեզվաբանություն և first contact? |
Հիմք | Story of Your Life? |
Թվական | նոյեմբերի 11, 2016, նոյեմբերի 10, 2016[1] և նոյեմբերի 24, 2016[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դենի Վիլնյով[3][4] |
Պրոդյուսեր | Շոն Լևի |
Սցենարի հեղինակ | Էրիկ Հայսերեր և Ted Chiang? |
Դերակատարներ | Էմի Ադամս[5][6], Ջերեմի Ռեներ, Ֆորեսթ Ուիթակեր, Մայքլ Ստալբերգ, Ցի Մա, Sangita Patel?, Մարկ Օ'Բրայեն և Frank Schorpion? |
Օպերատոր | Bradford Young? |
Երաժշտություն | Յոհան Յոհանսոն |
Մոնտաժ | Ջո Ուոքեր |
Պատմվածքի վայր | Շանհայ |
Նկարահանման վայր | Մոնրեալ[7], Սուրբ Լավրենտիոս[7], Մոնրեալի համալսարան և Place des Arts? |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 116 րոպե |
Բյուջե | 50 000 000 $[8] |
Շահույթ | 162 843 638 $ |
Պաշտոնական կայքէջ | |
Arrival (film) Վիքիպահեստում |
«Ժամանում», (անգլ.՝ Arrival) կանադացի ռեժիսոր Դենի Վիլնյովի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2016 թվականին: Սցենարի հիմքում ընկած է ամերիկացի գրող Թեդ Չանի «Քո կյանքի պատմությունը» պատմվածքը, հրապարակված 1998 թվականին: Ֆիլմի պրեմիերան կայացել է Վենետիկյան 73-րդ փառատոնում , 2016 թ. սեպտեմբերի 1-ին: Դուրս է եկել վարձույթի 2016 թվականի նոյեմբերի 10-ին, ու արդարացնելով իրեն արժանացել է կինոքննադատների հավանությանն ու մի շարք մրցանակների նոմինացիաներին:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր մոլորակի մակերեսի վրա, ամբողջ աշխարհի 12 տեղերում,հանկարծ հայտնվում են հսկա օբյեկտներ «Խեցիներ» անվանումով, որոնք հավանաբար ունեն հանկարծակի ծագում: Փորձելով հասկանալ դրանց հայտնվելու պատճառն ու նպատակը, ԱՄն-ի հատուկ ծառայությունները կապ են հաստատում մասնագետների հետ ներգրավելով նրանց թվում լեզվաբան Լուիզա Բենկսին ու աստղաֆիզիկոս Յեն Դոննելիին: Լուիզային սկսում են հետապնդել տարօրինակ տեսիլքներ իր դստեր մասին, ով մահացել էր երիտասարդ տարիքում հազվագյուտ հիվանդությունից: Սակայն շուտով պարզ է դառնում, որ Լուիզան տեսնում է ապագան, իր և Յենի դստերը:
Լուիզան ու Յենը մեծ օգնականների խմբով աշխատում են Մոնթանա նահանգի օբյեկտում, սակայն մշտական շփման մեջ են նմանատիպ խմբերի հետ տասնմեկ տարբեր տեղերում և փոխանակվում են նրանց հետ իրենց ինֆորմացիայով: Ամեն 18 ժամը մեկ մուտքը «խեցի» բացվում է , և մասնագետների խումբը ներթափանցում է նավ: Նավերը բնակեցված են ու այլմոլորակայինները փորձում են կապի մեջ մտնել երկրաբնակների հետ թափանցիկ յուրատեսակ պատի միջոցով: Այլմոլորակայինները հիշեցնում են երկրային գլխոտանիների, ունենալով ճառագայթային սիմմետրիայով և յոթ շոշափուկներով մարմին: Մարդիկ անվանում են դրանց հեփթափոդներ: Այլմոլորակայիններից երկուսին տալով պայմանական Էբբոթ և Քոսթելլո անուններ մարդիկ սկսում են ուսումնասիրել նրանց լեզվի կառուցվածքը:
Ժամանակի ընթացքում Լուիզան սկսում է տիրապետել հեփթափոդների գրավոր խոսքին ու փոխանակվել նրանց հետ հաղորդագրություններով: Նրանց հաղորդագրություններից մեկը Լուիզան մեկնաբանում է ինչպես «առաջարկել զենք», ինչը բավականին անհանգստացնում է զինվորականներին: Լուիզան կարծում է , որ այլմոլորակայինների բազմարժեք լեզվում «զենք» կարող է նշանակել նաև «գործիք» կամ «տեխնոլոգիա»: Վախենալով այլմոլորակայինների թշնամական մտադրություններից, արմատապես տրամադրված զինվորականների խումբը թափանցում է խեցու ներսը, պայթուցիկ է տեղադրում ու փորձում է ոչնչացնել նավը: Պայթյունը նավին վնաս չի հասցնում, Էբբոթը փրկում է Լուիզային ու Յենին ու տեղափոխում է նրանց Երկիր: Այդ ընթացում չինացի զինվորականները նույնպես մտադրվում են հարձակվել այլմոլորակայինների վրա: Չինաստանը, Ռուսաստանը և նրանց հետևից մյուս բոլոր երկրները, կտրում են կապը մյուս խմբերի հետ և տեղեկատվության փոխանակում չի կատարվում: Վերջին սեանսի ժամանակ Քոսթելլոն բացատրում է Լուիզային, որ նրանք եկել են, որպեսզի օգնեն մարդկանց, իսկ երեք հազար տարի հետո երկրաբնակները կարգավրելով հաղորդակցումը, իրենք կօգնեն այլմոլորակայիններին: Լուիզան իմանում է նաև, որ պայթյունից հետո Էբբոթը մահացել է:
Աստիճանաբար հասկանալով այլմոլորակայինների լեզուն, Լուզան հասկանում է, որ նրանք ընկալում են ժամանակը որպես մեկ այլ հարթություն և հետևաբար տեսնում են ապագան: Այս շնորհը փոխանցվում է նաև Լուիզային, նրա առաջ հայտնվում են նրա ու չինացի գեներալ Չանի հանդիպման տեսիլքը 18 ամիս անց, որտեղ գեներալը շնորհակալություն է հայտնում Լուիզային իր զանգի համար, որը կարողացավ համախմբել երկրները: Լուիզան ասում է, որ չգիտի նրա հեռախոսահամարը, բայց գեներալը նրան ցույց է տալիս հեռախոսահամարն ու ասում, որ նա արդեն ունի:Այս կերպ, երբ որոշումը այլմոլորակայինների հետ զինված բախում սկսելու ընդունված է, Լուիզան ապագայից արդեն իմանալով գեներալի հեռախոսահամարը, զանգահարում է նրան Չինաստան, ու արտաբերում է նրան վերջինիս մահացած կնոջ խոսքերը, որոնք նա նույնպես հայտնել էր Լուիզային նրանց հանդիպման ժամանակы: Չինաստանը չեղյալ է հայտարարում իր որոշումը, երկրները համախմբվում են ու մասշտաբային հակամարտությունը կանխվում է:
Հակամարտության կանխումից հետո այլմոլորակայինների խեցիները անհայտանում են
Տեսիլքների շարքը Լուիզայի մոտ բացատրում է իր անձնական կյանքի խնդիրները և մասամբ բացում է նրան ապագան:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմի Ադամս - Լուիզա Բենկս
- Ջերեմի Ռեններ - Յեն Դոնելլի
- Ֆորեսթ Ուիթաքեր - գնդապետ Վեբեր
- Մայքլ Սթալբերգ - ագենտՀելփերն
- Ցի Մա -գեներալ Չան
- Մարկ Օ՛Բրայա - կապիտան Մարքս
- Ժադին Մելոուն - Աննա
- Քարմելլա Նոսսա Գուիզզո-Աննան 4 տարեկանում
- Էբիգեյլ Փնիովսկի -Աննան 8 տարեկանում
- Ջուլիա Սկարլեթ Դեն - Աննան 12 տարեկանում
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը ստացել է կինոքննադատների գովեստի գնահատականներ: Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 83 % ռեյտինգ հիմնված հանդիսատեսի ակնարկների վրա և 94 %՝ կինոգետների: Metacritic կայքում ֆիլմը ստացել է 81 գնահատական 100-ից, հիմնված 52 ակնարկների վրա, ինչը համապատասխանում է «համայն ճանաչում» կոչմանը: «The New York Times» անվանեց նկարը գիտաֆանտաստիկայի գլուխգործոց, ժառանգելով իր գեները т «Տիեզերական Օդիսսեյա 2001թ» և «Սոլյարիս»-ից:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Arrival (2016) — IMDb.
- ↑ PREMIER CONTACT — AlloCiné.
- ↑ http://www.imdb.com/title/tt2543164/fullcredits
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=226509.html
- ↑ 7,0 7,1 Arrival (II) (2016) - Filming Locations — IMDb.
- ↑ http://www.the-numbers.com/movie/Arrival-(2016)#tab=summary
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- 2010-ականների դրամա ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- Ֆիլմեր այլմոլորակայինների մասին
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ