S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին
անգլ.՝ S.W.A.T.
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ[1][2][3], մարտաֆիլմ[1][2][3], հուուդ ֆիլմ և թրիլեր
ԹեմաLAPD SWAT?
Թվականդեկտեմբերի 4, 2003[4] և 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔլարկ Ջոնսոն[5][6][1][…]
ՊրոդյուսերԴեն Հալստեդ[1], Քրիս Լի[1] և Նիլ Մորից[1]
Սցենարի հեղինակԴևիդ Էյեր, Դևիդ ՄակՔեննա և Ռոբերտ Համներ[5]
ԴերակատարներՍեմյուել Ջեքսոն[6][1][7][…], Քոլին Ֆարել[6][1][7][…], Միշել Ռոդրիգես[6][1][7][…], LL Cool J[1][7][3], Բրայան Վան Հոլթ[1][7], Ջոշ Չարլզ[1][7], Օլիվիե Մարտինես[1][7][3], Ջերեմի Ռեներ[1][7], Օկտավիա Սպենսեր[7], Քլարկ Ջոնսոն[7], Էշլի Սքոթ[7], Քոլին Էգլսֆիլդ[7], Դենիս Արնդտ[7], Դոմենիկ Լոմբարդոցցի[1][7], Մեթ Ջերալդ[7], Փեյջ Քեննեդի[7], Դայմոնդ Ռիդ[7], Ռեգ Է. Քեյթի[1][7], Լյուսինդա Ջեննի, Է․ Ռոջեր Միտչել և Քեն Դավիթյան
ՕպերատորԳաբրիել Բերիսթեյն և Սթիվեն Գոլդբլաթ
ԵրաժշտությունԷլիոթ Գոլդենթալ
ՄոնտաժՄայքլ Թրոնիք
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԱմբասադոր հյուրանոց
ԿինոընկերությունColumbia Pictures[6] և Original Film
Տևողություն112 րոպե
Շահույթ207 700 000 $[8]
ՀաջորդS.W.A.T: Կրակե փոթորիկ
Պաշտոնական կայքէջ

S.W.A.T: Հրեշտակների քաղաքի հատուկ բաժին (անգլ.՝ S.W.A.T.), 2003 թվականին նկարահանված քրեական մարտաֆիլմ, որը ստեղծվել է համանուն հեռուստասերիալի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Սթրիթը Լոս-Անջելեսի ոստիկանության հատուկ բաժնի սպա է։ Այն բանից հետո, երբ Գեմբլը` Սթրիթի գործընկերը, չի ենթարկվում հրամանին և պատահաբար վիրավորում է պատանդին, երկուսին էլ պատժում են` տեղափոխելով «զինբաժին»։ Բարկացած Գեմբլը հրաժարվում է ոստիկանական աշխատանքից։ Այդուհանդերձ Սթրիթը վերադառնում է հատուկ բաժնի վետերան Դեն Հարելսոնի խնդրանքով, որին պետերը կանչել էին, որպեսզի ուժեղ անձնակազմ ձեռք բերեին։ Նոր կազմավորված ջոկատը մարզվում է, ազատում «տեռորիստների կողմից գրավված ինքնաթիռը»` հանձնելով ավարտական քննությունը։ Այդ նույն ժամանակ ճանապարհային ոստիկանությունը պատահաբար ձերբակալում է խախտում կատարող մի մարդու, ով ավելի ուշ պարզվում է, որ միջազգային հանցագործ Ալեքս Մոնտելն է։ Ջոկատի անդամները հրաման են ստանում, որպեսզի նրան տանեն ֆեդերալական բանտ։ Այդ նույն ժամանակ Մոնտելի օգնականը հարձակվում է բանտի ավտոբուսի վրա, սակայն այդտեղ հասած Հարելսոնի ջոկատը կարողանում է վնասազերծել չարագործներին։ Մոնտելը տեսախցիկի առաջ բղավում է այն մասին, որ իր ազատության համար կվճարի 100 միլիոն դոլլար, այնպես որ ջոկատի առաջ հեշտ խնդիր չէ դրված։

Գաղտնի դիպուկահարը կրակոցով վնասում է ուղղաթիռի բենզինաբաքը, որով պետք է տեղափոխեին հանցագործներին։ Ավազակները քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով հարձակվում են պահակախմբի վրա, սակայն կարողանում են ազատել միայն Մոնտելի մանեկենին, այդ նույն ժամանակ, երբ նրան տանում էին ստորգետնյա թունելով։ Հոնդի խումբը և Մոնտելը մեքենայով գիշերվա ժամին քաղաքում շրջում էին, երբ Գեմբլը իր օգնականի և դավաճան Տի Ջեյի հետ ազատում են Մոնտելին։ Ստրիտը նրանց հետևից է ընկնում, սակայն Գեմբլը մետրոյով հեռանում է։ Գեմբլի օգնականների կողմից գրավված ինքնաթիռը վայրէջք է կատարում կամրջի վրա, սակայն այդտեղ հայտնված Հարելսոնի ջոկատը հաղթում է հանցագործներին։ Մոնտելը ձերբակալվում է, իսկ Տի Ջեյը ինքնասպան է լինում։ Ստրիտը հետապնդում է Գեմբլին և մենամարտի ժամանակ գցելով գնացքի տակ` սպանում է չարագործին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Սեմյուել Լ. Ջեքսոն սերժանտ Դեն Հարելսոն
Քոլին Ֆարել Ջիմ Ստրիտ
Միշել Ռոդրիգես սպա Քրիս Սանչես
LL Cool J սպա Դիկոն «Դիկ» Քեյ
Չարլզ Ջոշ սպա Տի Ջեյ Մակքեյ
Ջերեմի Ռեներ Բրայն Գեմբլ
Վան Հոլտ Բրայան Մայքլ Բոքսեր
Օլիվիա Մարտինես Ալեքս Մոնտել-հանցագործ
Ռեգ Է. Կեթի լեյտենանտ Գրեգ Վելասկես
Լարի Պոյնդեկստեր կապիտան Թոմաս Ֆուլլեր
Փեյջ Քենեդի Թրեվիս

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծախսերը և դրամական ներդրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծախսերը

  • Բյուջե։ 80 մլն $
  • Մարքեթինգ։ 30 մլն $
  • Վերջնահաշվարկ։ 110 մլն $

Դրամական միջոցների հայթայթումը

  • ԱՄՆ-ում։ 116 934 650 $
  • Այլ երկրներում։ 90 790 989 $
  • Ընդհանուր հավաքված գումարը։ 207 725 639 $

Քննադատների կարծիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը տարբեր արձագանքներ է ունեցել։ Rotten Tomatoes-ում ֆիլմը «քայքայված» վարկանիշ է ունեցել` մոտ 48%, հիմնված 160 տեսությունների հիման վրա։ Ռոջեր Էբերթը Չիկագո Սան-Թայմսից ֆիլմին երեք աստղ է տվել։

Անվանակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - Իռլանդական ակադեմիայի ֆիլմի և հեռուստատեսության «լավագույն դերասանի» մրցանակ է տրվել Քոլին Ֆարելին։
  • 2004 - Ազգային ասոցիացիայի բազմաերանգ բնակչության աջակցության առաջընթացի կողմից «լավագույն դերասանի» մրցանակ է տրվել Սեմյուել Լ. Ջեքսոնին։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

S.W.A.T.:Կրակե փոթորիկ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • SWAT
  • Փրկարար ջոկատ
  • Բանակցողը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]