Դայմոնդ Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դայմոնդ Ռիդ
անգլ.՝ Reed Diamond
Ծնվել էհուլիսի 20, 1967(1967-07-20)[1] (56 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Հյուսիսային Կառոլինայի համալսարան Չապել Հիլում և Թրինիթի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
Ամուսին(ներ)Marnie McPhail?

Ռիդ Էդվարդ Դայմոնդ (անգլ.՝ Reed Edward Diamond, հուլիսի 20, 1967(1967-07-20)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասան։ Ավելի շատ հայտնի է Ջեկ Վասերի` «Ճանապարհորդ» հեռուստասերիալի գլխավոր հերոսի եղբոր և «Տիկնիկային տանը» սերիալի մեջ Լորենս Դոմինիկի դերերում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիդ Դայմոնդ- հեռուստառեժիսոր Ռոբերտ և աստղագետ Էլիսոն Դայմոնդների զավակը[2][3]։ Ծնողները բաժանվել են, երբ նա դեռ երեխա էր։ Դայմոնդը Չապել-Հիլում ավարտել է Հյուսիսային Կարոլինայի Համալսարանը, սովորոլ է Լոս-Անջելեսի ոստիկանական ակադեմիայում[4]։ Խաղացել է Բրոդվեյ թատրոնում, նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում։ Համեմատաբար հայտնի է Մայք Կելերմանի դերում` «Սպանության բաժին» սերիալում։ 1995-1997 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Ֆրեդերիկ Կեստենի հետ։ 2004 թվականին ամուսնացել է դերասանուհի Մարնի Մաքֆեյլի հետ (ծնվել է 1966 թվականին), ամուսիններն ապրում են Լոս-Անջելեսում։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ

  • 1990 - Memphis Belle
  • 1995 - Վարձու մարդասպանները / Assassins
  • 2004 - Սարդ-մարդը 2/ Spider-Man 2
  • 2005 - Բարի գիշեր և հաջողություն / Good Night, and Good Luck

Հեռուստատեսություն

  • 1993 - Դասարան-96 / Class of '96
  • 1995 -1998 - Սպանության բաժին / Homicide: Life on the Street - քննիչ Մայք Կելլերման
  • 2001 - 3 օր / Three Days
  • 2002 -2003- Վահան / The Shield
  • 2003 - S.W.A.T. Հրեշտակների քաղաքի հատուկ բաժինը / S.W.A.T.
  • 2007 - Ճանապարհորդ / Journeyman
  • 2014-2016 - S.H.I.E.L.D-ի գործակալները / Agents of S.H.I.E.L.D - Ուայտհոլլ
  • 2015 - Սոճիներ / Wayward Pines - Հարոլդ Բոլինջեր[5]
  • 2015 - Հատուկ կարծիք / Minority Report - Հենրի Բլոմֆելդ
  • 2017 - Ընդհատակ / Underground - Թոմ Մեյքոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դայմոնդ Ռիդ» հոդվածին։