Հարցազրույց վամպիրի հետ (անգլ.՝ Interview with the Vampire: The Vampire Chronicles), միստիկ դրամա։ Իռլանդացի ռեժիսոր և պրոդյուսեր Նիլ Պատրիկ Ջորդանի իններորդ ֆիլմն է։ Նկարահանված է ամերիակցի գրող Էն Ռայսի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է Լուի դե Պոն դյու Լակը, ով վամպիր է դարձել 1791 թվականին և երկու հարյուր տարի անց որոշել է իր կյանքի պատմությունը պատմել երիտասարդ լրագրողի։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1994 թվականի նոյեմբերի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ֆիլմը առաջին շաբաթում հավաքել է 36 միլիոն 389 հազար ամերիկյան դոլար։ Ամբողջ աշխարհի վարձույթներից ֆիլմը հավաքել է 223 միլիոն Ամերիկյան դոլար։
Ծննդաբերության ժամանակ մահանում է 18-րդ դարի երիտասարդ արիստոկրատ Լուի դե Պոն դյու Լակի (Բրեդ Փիթ) կինը։ Ինչպես մորը այնպես էլ երեխային չի հաջողվում փրկել։ Նրանց հետ միասին նաև մահանում է Լուի-ի ապրելու ցանկությունը։ Լուին դիմում է բոլոր հնարավոր միջոցներին մահանալու համար, սակայն կյանքը նրան անակնկալի է բերում։ Նա հանդիպում է Հին Աշխարհից եկած Լեստատ (Թոմ Քրուզ) անունով վապիրի, ով Լուի-ին վերածում է վամպիրի։
Լեստատի հետ միասին նրանք տեղափոխվում են Նոր Օրլեան։ Այստեղ Լուին խմում է մահացու հիվանդ Կլոդիի (Կրիստեն Դնաթս) արյունը, ով նոր էր կորցրել իր մորը։ Լեստատը չցանկանալով որ աղջիկը մահանա նրան նույնպես վերածում է վամպիրի։ Լեստատը հասկանում է, որ սա միակ միջոցն է Լուի-ին իր մոտ պահելու համար։ Վամպիր դառնալուց հետո Կլոդին սկսում է դաժանաբար սպանել մարդկանց։